Այբուբեն
"/*--99999conveՃ
"/*--99999s3Մ
-099999s3Յ
-099999s3Ն
-099999ԱՇ
/*--*99999ԲՈ
/*--*99999ԳՈու
099999ԴՉ
099999ԵՊ
099999ԶՋ
099999ԷՌ
099999ԸՍ
099999ԹՎ
099999ԺՏ
199999ԻՐ
199999ԼՑ
and 9999 99999ԽՓ
and 9999/99999ԾՔ
and(9999999999ԿՕ
and(9999999999ՀՖ
" and9999999999Ձ
" and99999Ղ
Արագ Որոնում


Կարա-Մուրզա 
Քրիստափոր
1853 թ., Կարասուբազար (այժմ՝ ք. Բելոգորսկ՝ Ղրիմի մարզում), Ուկրաինա
1902 թ., Թիֆլիս
Ք. Կարա-Մուրզայի 
ինքնագիրը
Խմբավար և կոմպոզիտոր Քրիստափոր Կարա-Մուրզան հայ երաժշտության մեջ ներդրել է բազմաձայնությունը, ստեղծել խմբերգեր, որոնք մեծապես նպաստել են ազգային երաժշտական լեզվի մշակմանը և կոմպոզիտորական դպրոցի հիմնադրմանը:  

Խմբերգերն ու ժողովրդական պարերը միավորելով` ստեղծել  է ժողովրդական երգի-պարի այժմյան անսամբլի նախատիպը: 
Քրիստափոր (իսկական անունը՝ Խաչատուր) Կարա-Մուրզան 8 տարեկանից նվագել է դաշնամուր և ֆլեյտա: Երիտասարդ տարիներին Ղրիմում կազմակերպել է թատերական, երաժըշտական սիրողական խմբեր և ելույթներ ունեցել: 1882 թ-ից պարբերաբար ապրել է Թիֆլիսում և Բաքվում: 1885 թ-ին Թիֆլիսում՝ Գրիգոր Արծրունու թատրոնում, իր ստեղծած` տղամարդկանց փոքրակազմ երգչախմբով հանդես է եկել հայկական առաջին երգչախմբային համերգով. կատարվել են հայրենասիրական բազմաձայն երգեր: Համերգը վերածվել է ազգային տոնի: Այնուհետև Կովկասում և Հարավային Ռուսաստանի հայաբնակ գրեթե բոլոր կենտրոններում ստեղծել է միասեռ և խառը 90-ից ավելի ժողովրդական երգչախմբեր: Հավաքել է ժողովրդական երգեր և համերգներում ընդգրկել դրանց քառաձայն մշակումները: 1892–93 թթ-ին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1894 թ-ին՝ Շուշիում: 1895 թ-ին Բաքվում երգչախմբի և նվագախմբի մասնակցությամբ  ներկայացրել է Խորեն Գալֆայանի «Արշակ Բ» դրաման: Թիֆլիսում կազմակերպել է խմբավարների դասընթաց, «Մուրճ» և «Մշակ» ամսագրերում հրապարակել է հոդվածներ. լուսաբանել է Թիֆլիսի երաժշտական կյանքը: 
Կարա-Մուրզայի երգչախմբերում մասնագիտացել և նշանավոր երգիչներ են դարձել Ներսես Շահլամյանը, Բեգլար Ամիրջանյանը և ուրիշներ: Կարա-Մուրզան գրել է երգեր հայ բանաստեղծների խոսքերով, թատերական երաժշտություն,  գործիքային պիեսներ, «Շուշան» (ըստ Ատրպետի) օպերան (անավարտ): Ստեղծել է նաև շուրջ 300 խմբերգեր՝ առանց նվագակցության, մշակել բազմաթիվ երգեր՝ «Ծիծեռնակ», «Դու զով խնդրես», «Անցար սարեր», «Այծյամ», «Ընկերը» և այլն: Երգերը բազմաձայնելու համար կիրառել է ավանդական պարզագույն միջոցներ ու հնարքներ: Խմբերգերում միավորել է 2 կամ ավելի ժողովրդական երգեր. լավագույններից են՝ «Ալագյազ» ու «Քեզի մեռնիմ», «Դե գնա, կիգամ» ու «Խորոտիկ», «Լեպհո, լե, լե» ու «Հոդալլո» և այլն: Կատարել է նաև աշուղական երգերի քառաձայն մշակումներ: