Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կաֆկա Ֆրանց
1883 թ., Պրահա
1924 թ., ք. Կիրլինգ, 
Վիեննայի մոտ
Ֆ. Կաֆկայի մոմե արձանը Պրահայի Մադամ Տյուսոյի մոմե արձանների թանգարանում
Ավստրիացի գրող, ծագումով հրեա Ֆրանց Կաֆկան XX դարի մոգական ռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից է: 
Նրա ստեղծագործությանը բնորոշ են մոդեռնիստական և 
միստիկական խորհրդանիշները:

Ֆրանց Կաֆկան 1901 թ-ին ավարտել է գիմնազիան, 1906 թ-ին՝ Պրահայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1908–22 թթ-ին աշխատել է ապահովագրական գործակալությունում: 
Կաֆկան գրել է գերմաներեն, 1909 թ-ից տպագրվել է ամսագրերում: 1913 թ-ին լույս են տեսել «Հետազոտություն» պատմվածքների ժողովածուն, «Դատավճիռ», «Հնոցապան» պատմվածքները: 
Կաֆկան 1915 թ-ին արժանացել է Գերմանիայում հեղինակավոր Ֆոնտանեի գրական մրցանակին: Առաջին համաշխարհային պատերազմից (1914– 1918 թթ.) հետո հրատարակել է «Ուղղիչ գաղութում» (1919 թ.) պատմվածքը, «Գյուղական բժիշկ» (1919 թ.), «Քաղցած մնալու վարպետը» (1924 թ.) պատմվածքների ժողովածուները: Մահից առաջ Կաֆկան կտակել է այրել իր ձեռագրերը, բայց նրա մտերիմ ընկեր ու բարեկամ Մաքս Բրոդը 1925–26 թթ-ին հրատարակել է 3 անավարտ վեպերը («Ամերիկա», «Դատավարություն», «Ամրոց») և անտիպ պատմվածքները («Չինական պատի շինարարությունում», ժողովածու), որոնցով էլ նա համաշխարհային ճանաչման է արժանացել: Անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ, ինքնադատափետումը, շրջապատող աշխարհի հիվանդագին ընկալումը խոր հետք են թողել նրա ողջ ստեղծագործության վրա:
Կաֆկայի բոլոր ստեղծագործություններում արտացոլվել է XX դարի ամենահրատապ խնդիրներից մեկը՝ մարդու օտարումն աշխարհից: Նրա հերոսները միայնակ, փոքր ու խեղճ  մարդիկ են, որոնք ներկայանում են մղձավանջային կամ հեքիաթային-արկածային իրավիճակներում, և նրանց փրկություն չկա:
«Որսորդ Գրակխը» պատմվածքի հերոսը կորցրել է ժամանակի ու տարածության զգացողությունը և ապրում է իր համար ստեղծած մի այլ իրականության մեջ: «Փոխակերպություն» պատմվածքում գրոտեսկային և այլաբանական խորհրդանիշներով Կաֆկան պատկերել է ժամանակի բարոյազուրկ ու արգահատելի իրականությունը: Պատմվածքի հերոսը՝ համեստ առևտրական գործավար Գրեգոր Զամզան, առավոտյան արթնանալով, պարզում է, որ վերածվել է մի մեծ միջատի: Որոշ ժամանակ ապրելով այդպիսի իրականության մեջ՝  հասկանում է, որ իրենից խորշում են և՜ հարազատները, և՜ հասարակությունը:
Կաֆկայի նկարագրած  աշխարհում մարդու փոխակերպումն անշրջելի է.  մարդը միայնակ է, և ոչ ոք չի կարեկցում նրան: Գրեգորն ինքնասպան է լինում, որովհետև միայնությունն անհաղթահարելի ցավ է պատճառում նրան: 
«Դատավարություն» վեպում բանկի աշխատակից Յոզեֆ Կ-ն հանկարծակի իմանում է, որ ինչ-որ մեկի մատնությամբ ինքը պետք է կանգնի դատարանի առջև: Կաֆկան ռեալիստական մանրամասներով ստեղծել է չարագուշակ, արտառոց և հանելուկային դատավարության պատկերը: Ի՞նչ անսովոր մեղադրանք է ներկայացված հերոսին, և նա ինչո՞ւ չի կարողանում խուսափել անհեթեթ դատավճռից... անհասկանալի է. և մարդը դատապարտվում է մահվան:
«Ամրոց» վեպը Վառնավա ընտանիքի անխուսափելի կործանման պատմությունն է: Այստեղ գրողի մտորումները մեղքի, խղճի խայթի, փրկության և հույսի, արդարության ուղիների մասին են:

   Կաֆկայի գրական ուղուն հետևել են Թոմաս Մաննը, Ալբեր Քամյուն, Ֆրիդրիխ Դյուրենմաթը, Մաքս Ֆրիշը և ուրիշներ: