Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Դրվագներ հայկական կրկեսի կենդանավարժների ելույթներից
Կենդանավարժ Լև Դուրովը փղերով ելույթի պահին
Կենդանավարժեցումը ժամանակակից կրկեսի կարևոր ժանրերից է և հանդիսախաղերի բաղկացուցիչ մաս. առաջացել է Հին աշխարհի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: 

Վարժեցված շներ, արջեր և այլ կենդանիներ ցուցադրվել են Հին Ռուսիայում և միջնադարյան Եվրոպայում: XIII–XIV դարերում տարածված էր հատկապես ձիերի վարժեցումը: XVIII դարի վերջին ստեղծվել են կենդանաբանական այգիներ, որտեղ ցուցադրվել են վարժեցված կենդանիներ (հետագայում՝ նաև կրկեսում): 
XX դարում ռուս կենդանավարժներ Դուրովներն իրենց մշակած նոր մեթոդներով վարժեցրել են դժվար ենթարկվող կենդանիների, ինչպես և հակոտնյաների (կատու և մկներ): Այժմ կրկեսում ցուցադրվում են վարժեցված գիշատիչներ, փղեր, ձիեր, գետաձիեր, ագեվազներ, կապիկներ, շներ, թռչուններ, սողուններ, երկկենցաղներ և այլն:
Կենդանավարժը պետք է գերազանց իմանա կենդանիների վարքը, լինի համբերատար ու համարձակ, ունենա տարբեր միջոցներով կենդանիների վրա ներազդելու, նրանց «լեզուն հասկանալու» ունակություն: 
Հայկական կրկեսում կենդանավարժ Ստեփան Իսահակյանը վարժեցրել է գետաձի (աշխարհում առաջին անգամ), կոկորդիլոս, վիշապօձ, իսկ թռչուններից՝ արագիլ, կռունկ, փասիան և այլն: Նա ստեղծել է ազգային ինքնատիպ ատրակցիոն՝ «Էկզոտիկ կենդանիների խառը խումբ», որտեղ ներկայացվել են Քաջ Նազարի արկածները:
Կենդանավարժ Միքայել Բաղդասարյանը, որ վարել է «Սասունցի Դավիթ» ներկայացումը, հանդես է եկել գիշատիչ գազանների խառը խմբով, ինչը չափազանց դժվար է և վտանգավոր, քանի որ գազանները հաճախ չեն
Կենդանավարժ Ստեփան Իսահակյանն իր վարժեցրած Մանուկ գետաձիու հետ
հանդուրժում միմյանց: 
ԱՊՀ-ի և եվրոպական մի շարք երկրների կրկեսներում աշխատում են հայ կենդանավարժներ: Մոսկվայի կրկեսում «Արջերի բենեֆիս» ծրագրով հանդես է գալիս Գենադի Մինասյանը, իսկ էկզոտիկ կենդանիների խմբով՝ Տիգրան Հակոբյանը:
Երևանի կրկեսում ստեղծվել է «Կենդանիների աշխարհում» ծրագիրը, որտեղ երիտասարդ կենդանավարժ Նաիրա Պետրոսյանն ընդգրկել է կենդանիների խառը խումբ (ձիեր, ուղտայծեր, ջայլամներ, պոնիներ, շներ, բադեր, աղավնիներ և այլն):
Կենդանիներին «հասկանալը» այնքան էլ հեշտ չէ, սակայն դա է վարժեցման միակ ուղին, միայն այդ դեպքում են նրանք «հարգում» և հնազանդվում կենդանավարժին: