Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կեչառիսի վանքի Սբ 
Հարություն եկեղեցին (1220 թ.) հյուսիս-արևմուտքից
Կեչառիսի վանքի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (1013 թ., այժմ` Կոտայքի թեմի առաջնորդանիստ)
Կեչառիսի վանքը միջնադարյան համալիր է, հոգևոր և մշակութային 
կենտրոն՝ ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հյուսիս-արևմուտքում: Վանքի գլխավոր` Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցել է Գրիգոր   Մագիստրոս Պահլավունին 1033 թ-ին:

Կեչառիսի վանական համալիրն ընդգրկում է 4 եկեղեցի, գավիթը, 2 մատուռ, նաև XII–XIII դարերի բազմաթիվ խաչքարեր: Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գմբեթավոր դահլիճ է՝ բեմի 2 կողմերում երկհարկ ավանդատներով: Եկեղեցուն արևմուտքից կից է ուղղանկյուն հատակագծով քառասյուն կենտրոնակազմ գավիթը՝ կառուցված XII դարի վերջին: Գլխավոր եկեղեցուց հարավ գմբեթավոր Սբ Նշան ոչ մեծ եկեղեցին է. ենթադրվում է, որ այն նույնպես կառուցել է Գրիգոր Մագիստրոսը 1051 թ-ին: 
XII դարում սելջուկների գերիշխանության հետևանքով վանքը հայտնվել է ծանր վիճակում: 1161–65 թթ-ին Զաքարիա ամիրսպասալարն այն ազատագրել է և վերակենդանացրել վանքի հոգևոր կյանքը:
Համալիրի հարավում գտնվող Կաթողիկե եկեղեցին 1203–14 թթ-ին կառուցել է իշխան Վասակ Խաղբակյանը: Կաթողիկեն ուղղանկյուն, ներքուստ` խաչաձև, 4 անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր շինություն է, հարդարանքով՝ համալիրի եկեղեցիներից ամենաշքեղը: Հուշարձանախմբից դուրս (120 մ հեռավորությամբ)  1220 թ-ին կառուցված Սբ Հարություն փոքրիկ եկեղեցին է, որի արևմտյան ճակատին կից գավիթը եկեղեցու հորինվածքի հետ արտաքինից կազմում է մի ամբողջություն: Համալիրում է նաև Վեցիկ ճարտարապետի մահարձան-խաչքարը (XIII դար): 
Կեչառիսի վանքում են թաղված սելջուկների դեմ մղված ճակատամարտերում զոհված Պահլավունյաց տոհմի  Ապիրատյան Գրիգոր իշխանը (1099 թ.) և Մեծ իշխան Պռոշը (1284 թ.): 
1248 թ-ին Խաչենի Խոյախան բերդի տեր  Վախթանգի որդի Հասան իշխանը կնոջ՝ Բաղաց թագավորի դուստր Մամքանի հետ վերանորոգել է մոնղոլների ավերած Կեչառիսի եկեղեցիները: 
XVIII դարում Կեչառիսի վանքն ամայացել է, 1828 թ-ին երկրաշարժից քանդվել է Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գմբեթը: 
1947–49 թթ-ին վանքի տարածքը բարեկարգվել է, պարսպապատվել, շենքերի տանիքները ծածկվել են քարե սալերով: 1990-ական թվականներին նորոգվել են Կաթողիկե և Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների գմբեթները: Նորոգումից հետո՝ 2000 թ-ին, Կեչառիսի վանքը վերաօծվել է և դարձել Կոտայքի թեմի առաջնորդանիստը:
Կեչառիսում ապրել և ստեղծագործել են խոշոր գիտնականներ Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Վասակ Խաղբակյանը, Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ: