Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ծառաբնի հատույթի վրա դժվար չէ հաշվել 14 օղակ. դա նշանակում է, որ ծառը 14 տարեկան է:
Բնափայտը ծառաբույսերի և խոտաբույսերի բարդ հյուսվածք է, որը փոխադրում է ջուրը և նրանում լուծված հանքային աղերը: Բնափայտը բնափայտային բույսերի բնի, արմատների և ճյուղերի հիմնական զանգվածն է: Բնափայտը պարունակում է անցկացնող, մեխանիկական, պահեստավորող տարրեր և առաջանում է բույսերի օնտոգենեզում մերիսթեմային 2 տիպի՝ ապիկալ (առաջնային բնափայտ) և լատերալ (երկրորդային բնափայտ) հյուսվածքների գործունեության հետևանքով: Ասեղնատերևազգի և երկշաքիլավոր բույսերի մեծամասնության բնափայտում առաջանում են աճման կամ տարեկան օղակներ ու շառավղային կամ միջուկային ճառագայթներ: Մեկ տարեկան օղակում տարբերում են վաղ (գարնանային) և ուշ (ամառային) գոտիները: Բնափայտի կառուցվածքը, ըստ նրա տարրերի տեղաբաշխման և չափերի, լինում է ցրիվանոթային (թխկի, կեչի) և օղականոթային (կաղնի, թեղի): Անոթները կարող են տեղադրված լինել մեկական (օրինակ՝ կաղնունը) և խմբերով (օրինակ՝ կեչունը, հացենունը, բարդունը): Ծառի աճման հետ նրա ներքին, ավելի հին բնափայտը մահանում է, անցկացնող և պահեստային համակարգերն աստիճանաբար դադարում են գործել, որի հետևանքով ջրի, օսլայի, մասամբ` ճարպի պարունակությունը պակասում է, իսկ աղաղանյութերինը և խեժերինը՝ ավելանում: Բնափայտի բոլոր բջիջներին բնորոշ է փայտացումը՝ թաղանթների ներծծումը լիգնինով: Բնափայտն ունի ժողովրդատնտեսական մեծ նշանակություն: Կիրառվում է որպես շինանյութ, վառելանյութ և հումք թղթի արդյունաբերության համար: