Այբուբեն
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
Արագ Որոնում


Կոնֆուցիուս
 (մ. թ. ա. 551–479 թթ.) 
Ժամանակակից կոնֆուցիուսական 
տաճար Մալակայում (Մալայզիա)
Կոնֆուցիուսականությունն ազնվականության շահերն արտահայտող բարոյաքաղաքական ուսմունք է:  Հիմքը դրել է 
փիլիսոփա Կոնֆուցիուսը Չինաստանում, մ. թ. ա. VI դարում: 

Կոնֆուցիուսականության ուսմունքի հիմքում «ազնվազարմ այրի» իդեալն է, որը համաձայնության մեջ է «երկնային պատվիրանի» և բարոյականության օրենքի (դաո) հետ, պաշտպանում է վարվելակարգը (լի), օժտված է ծնողների և ավագների հանդեպ որդիական խոնարհումով (սյաո):
Սյաոն մարդասիրության (ժեն) և այլ բարեմասնությունների հիմքն է ու երկրի կառավարման ամենաարդյունավետ եղանակը:
Ընդունված է, որ Տիրակալի իշխանությունը սրբազան է՝ երկնքից պարգևված, իսկ մարդկանց բաժանումը բարձր և ցածր (ազնվազարմ  այրերի ու մարդուկների) խավերի արդարության համընդհանուր օրենքն է:
Կոնֆուցիուսականության հիմունքները շարադրված են Կոնֆուցիուսի «Զրույցներ և դատողություններ» գրքում, որը կազմել են նրա աշակերտներն ու հետևորդները (Տյան Ցզի, Սյուն Ցզի և ուրիշներ): 
Մ. թ. ա. 136 թ-ին՝ Ու Դի կայսեր օրոք, կոնֆուցիուսականությունը հռչակվել է որպես պաշտոնական գաղափարախոսություն: Այն ունեցել է զարգացման նոր շրջան, որը նշանավորվել է գիտնական-պատմաբան և փիլիսոփա Չժու Սիի (1130–1200 թթ.) ուսմունքի նոր փիլիսոփայական համակարգի ստեղծմամբ: Ի տարբերություն վաղ կոնֆուցիուսականության՝ նոր կոնֆուցիուսականության մեջ նշանակալի տեղ ունեն գոյաբանության, բնափիլիսոփայության և տիեզերածնության հարցերը: 
Հաստատելով սոցիալական կարգերի անսասանությունը՝ նոր կոնֆուցիուսականությունը գերիշխել է Չինաստանի փիլիսոփայական ու հասարակական-քաղաքական կյանքում մինչև  XX դարի սկիզբը՝ 1911 թ-ի Սինհայյան հեղափոխությունը: Կոնֆուցիուսականությունը մեծ ազդեցություն է ունեցել նաև Ճապոնիայում, Կորեայում և Վիետնամում: