Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Արևելյան ռոզալիան պահպանության տակ է գտնվում Ավստրալիայի ազգային պարկում:
 «Դիլիջան» ազգային 
պարկում   
Ազատ գետի կիրճը «Խոսրովի անտառ» արգելոցում
«Բազալտե արևը» Արագածի լանջին` Ամբերդ ամրոցի մոտ
 «Կրիա» էրոզային քանդակաձևը Երևան-Գյումրի ճանապարհին
«Սատանայի աշտարակը» Արփայի կիրճում
Աֆրիկյան վագերաձիերը լավ հարմարվել են Ուկրաինայի Ասկանիա Նովա արգելոցում:
Արևելյան հաճարենի 
«Խոսրովի անտառ» արգելոցում
Բնության պահպանությունը պետական և հասարակական միջոցառումների համալիր է, որի նպատակն է պահպանել բնական հարստությունները, նպաստել դրանց վերարտադրմանը, ապահովել խելամիտ և արդյունավետ օգտագործումը, կանխել բնության վրա մարդկային գործունեության վնասակար ազդեցությունները:
Բնության պահպանության միջոցառումներից են բնական հարստությունների օգտագործման կարգավորումը, ջրամբարների և օդի պահպանումը աղտոտվածությունից, կենսաբազմազանության պահպանումը՝ բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծմամբ, բնության առանձին հուշարձանների պահպանումը:
Բնության պահպանությունը համամոլորակային խնդիր է. անհրաժեշտ է դարձել տարբեր երկրների ջանքերի միավորումը և բնապահպանական միջազգային կազմակերպությունների ստեղծումը:
Հայաստանում բնության պահպանության խնդիրներով զբաղվել են դեռևս հնագույն ժամանակներից: Խոսրով Բ թագավորի հրամանով ստեղծվել են Տաճար մայրի (Գառնիից մինչև Դվին), Խոսրովակերտ (նախորդի շարունակությունը դեպի հարավ՝ Արաքսի, Դվինի և Արտաշատի միջև) անտառները, որոնք բնակեցվել են որսի կենդանիներով ու գազաններով և այդ ժամանակներից դարձել արգելոցներ: Անհարկի անտառահատումների, պտղատու ծառերի հատումների արգելման վերաբերյալ որոշակի օրենքներ կան Մխիթար Գոշի (XII դար) և Սմբատ Սպարապետի (XIII դար) դատաստանագրքերում:

Կենսաբազմազանության 
պահպանություն
Կենսաբազմազանությունը կենդանի օրգանիզմների տարատեսակությունն է, որը ներառում է ներտեսակային, միջտեսակային և էկոհամակարգերի բազմազանությունը: 
Հասարակության զարգացմանը զուգընթաց ընդլայնվում է կենսաբազմազանության բաղադրիչների ներգրավումը մարդու գործունեության տարբեր ոլորտներում: Սակայն կենսաբազմազանության օգտագործման պատճառով տեղի են ունեցել տեսակների աստիճանական դեգրադացիա և ոչնչացում: Այս երևույթն առավել ակտիվ է ընթացել վերջին հարյուրամյակում՝
կապված շրջակա միջավայրի արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և այլ աղտոտվածությունների աճի, ինչպես նաև անտառների, արոտավայրերի և այլ էկոհամակարգերի ակտիվ շահագործման հետ: Երկրագնդի շատ տարածքներ հայտնվել են էկոլոգիական ճգնաժամային վիճակում: Վաղ անցյալում անտառները կազմել են երկրագնդի բուսականության հիմնական մասը: Վերջին սառցադաշտային շրջանի ավարտից
Գյուլագարակի սոճու արգելոցը
մինչև մեր օրերը անհետացել են անտառների մոտ կեսը, հատկապես` Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի արևադարձային և մերձարևադարձային գոտիներում, Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում ու Ռուսաստանում: Կլիմայական պայմանների և
աշխարհագրական լանդշաֆտների փոփոխության հետևանքով շատ է տուժել Եվրոպայի կենդանական աշխարհը. անհետացել են վայրի ձի տարպանը և ժամանակակից խոշոր եղջերավոր կենդանիների նախահայրը՝ տուրը: Մեծ կորուստներ է կրել նաև օվկիանոսների, ծովերի, գետերի և լճերի կենդանական աշխարհը: XX դարում 25 անգամ մեծացել է ձկնորսության ծավալը: Արդյունագործական նշանակություն ունեցող ձկնատեսակների պոպուլացիաների 2/3-րդը ներկայումս վերարտադրության կարիք ունի: Ընդհանուր առմամբ անհետացել են մոտ 105 տեսակի կաթնասուններ և 136 տեսակի թռչուններ: Վերջին 30 տարվա ընթացքում կրճատվել են անտառային կենսաբազմազանության 319 տեսակների պոպուլացիաներ, որոնց գերակշռող
Բնական ժայռաբուրգեր Գորիսի մոտակայքում
մասը կենդանիներն ու թռչուններն են:
Կենսաբազմազանության պահպանությունն իրականացվում է բնական միջավայրում (in-situ) և բնական միջավայրից դուրս (ex-situ):
Բնական միջավայրում կենսաբազմազանության պահպանությունն իրականացվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում: 
Բնական միջավայրից դուրս կենսաբազմազանության պահպանությունն իրականացվում է բուսաբանական ու կենդանաբանական այգիներում, դենդրոպարկերում և այլ կանաչ գոտիներում, որի նպատակն է հարստացնել տվյալ տարածաշրջանի բուսական ու կենդանական աշխարհները 
նոր՝ տնտեսապես արժեքավոր, գեղազարդիչ, դեղատու և այլ օգտակար
«Պեռլիտե փիղը» Չարենցավանի պեռլիտի քարհանքի շրջակայքում
հատկություններով օժտված բուսա- և կենդանատեսակներով, ապահովել տեղական հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող, բնաշխարհիկ ու մնացուկային տեսակների պահպանությունը, վերականգնումը և դրանց կայուն օգտագործումը:
Բնության հատուկ պահպանվող 
տարածքներ
Բնության հատուկ պահպանվող տարածքները բնատարածքներ և առանձին բնական օբյեկտներ են, որոնք բնապահպանական, գիտական, կրթական, առողջապահական, պատմամշակութային, ռեկրեացիոն, գեղագիտական արժեք են ներկայացնում և լրիվ կամ մասամբ, ժամանակավորապես կամ մշտապես ենթակա չեն տնտեսական շահագործման ու քաղաքացիական շրջանառության, և որոնց համար օրենքով սահմանված
Գռիձորը «Սևան» ազգային պարկում
է պահպանության հատուկ կարգ: 
Բնության հատուկ պահպանվող տարածքների դասակարգման միջազգային համակարգով առանձնացվում են պահպանվող տարածքների 6 հիմնական կարգավիճակներ՝ արգելավայր, ազգային պարկ, արգելոց, բնության հուշարձան, ցամաքային և ծովային պահպանվող լանդշաֆտ, կառավարվող պաշարներով պահպանվող տարածք:
Արգելոց
Արգելոցն ունի ամենաբարձր կարգավիճակը: Արգելոցում բացառվում է մարդու տնտեսական գործունեությունը, և նույնիսկ արգելվում է մարդու մուտքը: Արգելոցի շուրջը ձգվում է առնվազն 1 կմ լայնությամբ արգելագոտի, որը պահպանում է արգելոցի բուն տարածքը:
Արգելավայր
Ի տարբերություն արգելոցի՝ արգելավայրը կարող է լինել ժամանակավոր կամ մշտական և ունի ավելի ցածր կարգավիճակ: Արգելավայրերն ստեղծվում են որսի կենդանիների պահպանման, բազմացման և որսի կազմակերպման նպատակով:
Ազգային պարկ
Ի տարբերություն արգելոցների և արգելավայրերի՝ ազգային պարկերը կազմակերպվում են բնության եզակի արժեք ներկայացնող բնական օբյեկտների և գեղատեսիլ վայրերի շուրջը, որտեղ միջավայրը պետք է պահպանվի բնականին մոտ վիճակում: Այստեղ բնության պահպանությունը համատեղվում է բնակչության զբոսաշրջության և հանգստի կազմակերպման հետ:

Բնության հուշարձան
Բնության հուշարձանը բնության բացառիկ կամ տիպիկ, գիտական, պատմամշակութային և գեղագիտական հատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտ է: Հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը կարող է վնասել հուշարձանը: Բնության հուշարձանները լինում են կենդանի և անկենդան:
ՀՀ բնության կենդանի հուշարձաններից են արևելյան սոսու մնացուկային պուրակը՝ ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մոտ, Գրիֆիթի հուդայածառը՝ Մեղրու նախալեռնային շրջանում, և այլն, իսկ անկենդան հուշարձաններից՝ բազալտե սյունաձև և ճառագայթաձև մերկացումները Ազատի, Արփայի, Հրազդանի կիրճերում, հրաբխային կոները Գեղամա, Վարդենիսի լեռնավահաններում, ռելիեֆի հողմահարման եզակի ձևերը՝ բնական ժայռաբուրգերը, Գորիսում, Խնձորեսկում, ինչպես նաև բազմաթիվ բարձրլեռնային լճակներ, հանքային աղբյուրներ, ջրվեժներ և այլն:
Հայաստանում բնապահպանական հարցերով զբաղվում են ՀՀ բնության պահպանության նախարարությունը և մի շարք հասարակական կազմակերպություններ:

   
  • Այժմ ոչ միայն գիտնականները, այլև ամբողջ մարդկությունը գիտակցում է, որ կյանքը մեր մոլորակի վրա կշարունակվի կամ կդադարի մարդու իսկ մեղքով: Ներկայումս, բացի պետական բնապահպան կազմակերպություններից, ամբողջ աշխարհում ավելի մեծ թափ է առնում այսպես կոչված «կանաչների» հասարակական շարժումը, որը միավորում է տարբեր երկրներում բնության պահպանության, Երկրի ապագայի համար պայքարող հազարավոր մարդկանց:
                       Աշխարհի ամենախոշոր ազգային պարկերից են.



1. Կանադայում՝ Վուդ-Բուֆալո ազգային պարկը, որտեղ պահպանվում են բիզոններ և հյուսիսամերիկյան կենդանական աշխարհի տեսակներ:
2. ԱՄՆ-ում՝
ա) Ելոուսթոնյան (աշխարհում առաջին) ազգային պարկը (հիմնադրվել է 1872 թ-ին). այստեղ պահպանվում են գեյզերներ, կաթնասուններ, թռչուններ, ձկների որոշ տեսակներ
բ) Յոսեմիթյան ազգային պարկը. այստեղ պահպանվում են գեղատեսիլ լեռներ, ջրվեժներ, հսկա սեքվոյաներ:
3. Քենիայում՝ Նայրոբի ազգային պարկը. պահպանվում են սավաննաներ, փղեր, առյուծներ, ռնգեղջյուրներ, զանազան թռչուններ: