Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կրո­նն Արար­չի՝ Աստ­ծու և նրանից բխող 
բո­լոր երևույթ­նե­րի ու դրսևորում­նե­րի մա­սին մար­դու 
պատ­կե­րա­ցում­նե­րի ամ­բող­ջու­թյունն է: Կրո­նի հիմ­քը հա­վատն է՝  Աստ­ծու գո­յու­թյան հիմ­նադ­րույ­թը: 

Կրո­նա­գի­տա­կան բա­ցատ­րու­թյամբ` կրո­նն աստ­վա­ծու­թյու­նը ներ­կա­յաց­նող հա­մա­կարգ է, մար­դու և Աստ­ծու մի­ջև հոգևոր հա­րա­բե­րու­թյուն: Կրոնն ըն­դու­նում է Աստ­ծու ճա­նա­չե­լի­ու­թյան որո­շա­կի սահ­մա­նը: Կրո­նը հին է այն­քան, որ­քան մարդ­կու­թյու­նը, և նախ­նա­դա­րյան շրջա­նից ու­նե­ցել է հա­մա­մարդ­կա­յին ու տի­ե­զե­րա­կան բնույթ: Մարդն իր գի­տակ­ցա­կան կյան­քի առա­ջին իսկ պա­հից խոր­հել է իր սկզբնա­վոր­ման, ծագ­ման, կյան­քի ու մահ­վան, գո­յու­թյան մա­սին: Չի եղել որևէ ժա­մա­նա­կաշր­ջան, մարդ­կա­յին հա­սա­րա­կու­թյուն կամ հա­վա­քա­կա­նու­թյուն` առանց կրո­նի, կրո­նա­կան զգա­ցու­մի և  երևույթ­նե­րի: Կրո­նը պայ­մա­նա­կա­նո­րեն դա­սա­կարգ­վում է՝ 1. տոհ­մա­ցե­ղա­յին կամ նախ­նա­դա­ր­յան հա­սա­րա­կու­թյան հա­վա­տա­լիք­ներ (մո­գու­թյուն, կա­խար­դու­թյուն, ոգե­պաշ­տու­թյուն, բնա­պաշ­տու­թյուն, տո­տե­միզմ, ֆե­տի­շիզմ, անի­միզմ և այլն), 2. ազ­գա­յին կամ էթ­նի­կա­կան կազ­մա­վոր­ման կրոն­ներ (հու­դա­յա­կա­նու­թյուն, հին­դո­ւիզմ, ջայ­նիզմ, սին­տո­յիզմ և այլն), 3. հա­մաշ­խար­հա­յին կրոն­ներ, որոն­ցից ամե­նա­տա­րած­ված­ներն են քրիս­տո­նե­ու­թյու­նը, բուդ­դա­յա­կա­նու­թյու­նը, մահ­մե­դա­կա­նու­թյու­նը: 
Կրո­նը վաղ ժա­մա­նակ­նե­րի կրո­նա­կան հա­վա­տա­լիք­նե­րից, բնա­պաշ­տու­թյու­նից, բազ­մաստ­վա­ծու­թյու­նից հա­սել է մի­աստ­վա­ծու­թյան գա­ղա­փա­րին: Իրեն շրջա­պա­տող ողջ Տի­ե­զեր­քում տի­րող ներ­դաշ­նա­կու­թյու­նը մար­դուն մղել է հակ­վե­լու մեկ ընդ­հա­նուր Արար­չի գա­ղա­փա­րին: Մա­հը, մար­դու ըն­կալ­մամբ, ան­հա­մա­պա­տաս­խան է այդ ներ­դա­շա­նա­կու­թյա­նը. սա էլ մղել է մար­դուն մտա­ծե­լու ան­խու­սա­փե­լի մահ­վան, դրա պատ­ճառ­նե­րի և դրա­նից փրկվե­լու ու­ղի­նե­րի մա­սին: Այս հիմ­նա­հար­ցե­րին է պա­տաս­խա­նում յու­րա­քան­չյուր կրոն: Հա­մաշ­խար­հա­յին մեծ կրոն­նե­րի գա­ղա­փա­րա­խո­սու­թյան հիմ­քում մար­դու փրկու­թյան գա­ղա­փարն է: Բո­լոր կրոն­նե­րի նպա­տակ­նե­րը նույնն են, մի­այն դրանց հաս­նե­լու ճա­նա­պարհ­ներն են տար­բեր: 
Հա­յե­րն ավելի քան 1700 տա­րի առաջ ընդունել են քրիս­տո­նե­ու­թյու­ն, քրիստոնյա են: