Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կուս­տու­րի­ցա Էմիր
Ծնվ. 1954 թ., Սա­րաևո, Բոս­նիա և Հեր­ցե­գո­վի­նա
Կադրեր «Սև կա­տու, սպի­տակ կա­տու» (1998 թ.) և «Պատ­գամ» (2007 թ., 
ռե­ժի­սոր՝ Է. Կուս­տու­րի­ցա) կի­նոն­կա­րներից
Սերբ կի­նո­ռե­ժի­սոր, Եվ­րո­պա­յի խո­շո­րա­գույն կի­նո­փա­ռա­տո­նե­րի բազ­մա­թիվ մրցա­նակ­նե­րի դափ­նե­կիր Էմիր Կուս­տու­րի­ցան ար­դի հա­մաշ­խար­հա­յին կի­նո­ար­վես­տի նշա­նա­վոր դեմ­քե­րից է:

Էմիր Կուս­տու­րի­ցան սո­վո­րել է Պրա­հա­յի կա­տա­րո­ղա­կան ար­վեստ­նե­րի ակա­դե­մի­ա­յի կի­նո­յի և հե­ռուս­տա­տե­սու­թյան բաժ­նում: Ուսման տա­րի­նե­րին նկա­րա­հա­նած «Ճշմար­տու­թյան մի մա­սը» (1971 թ.), «Աշուն» (1972 թ.)  կար­ճա­մետ­րաժ ֆիլ­մե­րին հա­ջոր­դել են «Գեռ­նի­կա» (1978 թ., նա­ցիզ­մի և հրե­ա­տե­ցու­թյան դեմ), «Հարս­նե­րը գա­լիս են» (1978 թ.), «Տի­տա­նիկ» սրճա­րա­նը» (1979 թ.) կի­նո­նկար­նե­րը: «Հի­շո՞ւմ ես Դո­լի Բե­լին» (1981 թ.), «Հայ­րի­կը գոր­ծուղ­ման մեջ է» (1985 թ.) ֆիլ­մե­րով Կուս­տու­րի­ցան ար­ժա­նա­ցել է հա­մաշ­խար­հա­յին ճա­նաչ­ման: «Գնչու­նե­րի ժա­մա­նա­կը» (1988 թ.), «Սև կա­տու, սպի­տակ կա­տու» (1998 թ.) կի­նոն­կար­նե­րում ռե­ժի­սորն անդ­րա­դար­ձել է գնչու­նե­րի կյան­քին ու երաժշ­տու­թյա­նը (կի­նո­յի պատ­մու­թյան մեջ առա­ջին ան­գամ այս ֆիլ­մե­րը հնչել են գնչո­ւե­րեն):
1990–93 թթ-ին Կուս­տու­րի­ցան դա­սա­վան­դել է «Կո­լում­բիա» հա­մալ­սա­րա­նում, Հո­լի­վու­դում նկա­րա­հա­նել է «Արի­զո­նյան երա­զանք» (1993 թ.) ֆիլ­մը, ապա վե­րա­դար­ձել է Հա­րավս­լա­վիա՝ Բոս­նի­ա­յում սկսված պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով: Պա­տե­րազ­մա­կան թե­մա­յով Կուս­տու­րի­ցան 1995 թ-ին ստեղ­ծել է իր գլուխ­գոր­ծո­ցը՝ «Ընդ­հա­տա­կը» («Underground») ֆիլ­մը: Լա­վա­գույն­նե­րից են նաև «Կյան­քը հրաշք է» (2004 թ.) տրա­գի­կո­մե­դի­ան, «Պատ­գամ» (2007 թ.) կա­տա­կեր­գու­թյու­նը: Ռե­ժի­սո­րի «Մա­րա­դո­նա» (2008 թ.) վա­վե­րագ­րա­կան ֆիլ­մը նվիր­ված է արգենտինացի  հայտ­նի ֆուտ­բո­լիստ Դի­ե­գո Մա­րա­դո­նա­յին: 
Գրել է կինոսցե­նար­ներ, նկա­րա­հան­վել կի­նո­յում («Սեն-­Պի­եռ կղզու այ­րին», 2000 թ., «Լավ գո­ղը», 2003 թ., և այլն): 
Կուս­տու­րի­ցան զբաղ­վել է նաև ռոք երաժշ­տու­թյամբ, նվա­գել է հար­վա­ծա­յին գոր­ծիք­ներ և բաս կի­թառ: "The No Smoking Orchestra" ռոք խմբի հետ թո­ղար­կել է ալ­բոմ, նկա­րա­հա­նել պանկ­-օ­պե­րա (2007 թ.):  

   Հայտ­նի կի­նո­ռե­ժի­սոր Մի­լոշ Ֆոր­մա­նը Էմիր Կուստուրիցային հա­մա­րել է եվ­րո­պա­կան և հա­մաշ­խար­հա­յին կի­նո­յի հույ­սը:
   Էմիր Կուս­տու­րի­ցա­յի նա­խագ­ծով Սեր­բի­ա­յի Զլա­տի­բոր շրջա­նում կա­ռուց­վել է Քյուս­տեն­դորֆ գյու­ղը (2004 թ.), որի հա­մար կի­նո­ռե­ժի­սորը 2005 թ-ին ար­ժա­նա­ցել է Ֆի­լիպ Ռո­տի­եի մրցա­նա­կին: