Այբուբեն
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
Արագ Որոնում


Պետական կարգը՝  
հանրապետություն
Մայրաքաղաքը՝  
Գաբորոնե
Տարածքը՝  
600,4 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
1,8 մլն
Պետական լեզուները՝  
անգլերեն, չուանա
Դրամական միավորը՝  
պուլա

Բոթսվանայի Հանրապետություն
Բոթսվանան պետություն է Հարավային Աֆրիկայում: Բրիտանական համագործակցության անդամ է: Երկրի տարածքն ընդգրկում է Կալահարի անապատը և այն եզրավորող սարավանդը: Կան ալմաստի (ներկայումս արդյունահանությամբ աշխարհում գրավում է երրորդ տեղը), նիկելի, կոբալտի, մանգանի պաշարներ: Կլիման արևադարձային է: Կենդանական աշխարհը հարուստ և բազմազան է: 
Երկիրը դարեր շարունակ եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը՝ Բեչուանալենդ անունով: Անկախություն է ձեռք բերել 1966 թ-ի սեպտեմբերին: Հիմնական բնակիչները բանտու լեզվաընտանիքի բեչուաններն են (80 %), բնակվում են նաև մաշոնաներ, պեդեր և այլք:
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է, գերակշռողը՝ անասնապահությունը: Մշակում են սորգո, կորեկ, եգիպտացորեն և այլն:
Զարգացած է փայտի փորագրությունը, տնային կահկարասին զարդարում են երկրաչափական նախշերով: Հաճախ հանդիպում են փորագիր գդալներ՝ պոչերը մարդկանց և կենդանիների տեսքով: Ուլունքներից և պղնձալարից պատրաստում են ապարանջաններ: 
Բոթսվանայում ապրում են կլոր, առանց պատուհանների, եղեգից կամ հարդից կոնաձև ծածկով խրճիթներում: