Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ազգերի բրիտանական համագործակցության դրոշը
Համագործակցության քարտուղարության նստավայր Մալբորո-Հաուզը Լոնդոնում
Համագործակցությունը (մինչև 1947 թ.՝ Ազգերի բրիտանական համագործակցություն) Մեծ Բրիտանիայից և նրա նախկին 
տիրույթներից՝ բրիտանական գաղութային կայսրության 
փլուզման հետևանքով կազմված միջպետական միավորում է: 

Մեծ Բրիտանիան՝ աշխարհի երբեմնի ամենախոշոր գաղութատիրական երկիրը, Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45 թթ.) հետո այլևս չուներ նախկին հզորությունն ու ֆինանսական հնարավորությունները՝ ճնշելու հակագաղութային շարժումները: Այդ իրավիճակից օգտվելով՝ անկախություն նվաճեցին Հնդկաստանը, Ցեյլոնը (ներկայիս Շրի Լանկան), Բիրման (ներկայիս Մյանման), Եգիպտոսը, Իրաքը, Հորդանանը, Սուդանը, Տոգոն, Կամերունը և այլ երկրներ: Այդ գործընթացը տևել է մինչև 1960-ական թվականների վերջը: 
Բրիտանական նախկին դոմինիոնների և գաղութների մեծ մասն ընդգրկվել է Բրիտանական համագործակցության մեջ՝ որպես անկախ պետություններ՝ Մեծ Բրիտանիային հավասար իրավունքներով: 
Բրիտանական համագործակցությունը ներկայումս ընդգրկում է 54 երկիր:
Համագործակցության քարտուղարությունը հրավիրում է անդամ երկրների ամենամյա խորհրդաժողովներ: Մեծ Բրիտանիայի կառավարության կազմում նախատեսված է  Համագործակցության գործերով նախարար: Անդամ-երկրներին տալիս է որոշ առևտրատնտեսական արտոնություններ: 
Մեծ Բրիտանիայի օրենսդրությունը չի տարածվում Համագործակցության անդամ-երկրների վրա: Նրանք ինքնուրույն են նաև միջազգային հարաբերություններում. ունեն իրենց ներկայացուցիչները ՄԱԿ-ում և նրա մասնագիտացված կազմակերպություններում: 1944 թ-ից պարբերաբար հրավիրվում են Ազգերի բրիտանական համագործակցության երկրների վարչապետների խորհրդակցություններ, որոնք չունեն հաստատված օրակարգ և անդամ-երկրների համար պարտադիր որոշումներ չեն ընդունում: Հրավիրվում են նաև արտաքին գործերի, ֆինանսների, պաշտպանության և մատակարարման նախարարների խորհրդակցություններ: