Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Բորենիները շնազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանիներ են:
Բծավոր բորենին ապրում է Աֆրիկայի հարավում. նա արձակում է մարդու ծիծաղին նմանվող բարձր ձայներ:
Արտաքինից մասամբ նման են շանը: Իրանը կարճ է, առջևում՝ ավելի բարձր, պարանոցը՝ հաստ: Գլուխը մեծ է՝ հզոր ծնոտներով (երկարությունը՝ մինչև 13 սմ), ցցված ականջներով: Ոտքերն ուժեղ են՝ չորսական մատներով: Մարմինը և պոչը պատված են կոշտ բրդով: Որոշ տեսակների ողնաշարի երկարությամբ ձգվում է բարձր (մինչև 20 սմ) բաշը: Բորենիները վարում են գիշերային կյանք: Խոշոր բորենիները սնվում են լեշերով, երբեմն հարձակվում են վայրի սմբակավորների, ընտանի կենդանիների, հազվադեպ՝ երեխաների վրա, փոքր տեսակները սնվում են մրջյուններով և տերմիտներով: Բազմանում են տարին 1 անգամ, ունենում 2–5 ձագ:
Բորենիները տարածված են Աֆրիկայում, Հարավարևմտյան Ասիայում, Այսրկովկասում և Միջին Ասիայում: Խոշոր բորենիներից են բծավոր, շերտավոր, առափնյա բորենիները (մարմնի երկարությունը՝ 1–1,3 մ, բարձրությունը՝ 80 սմ), իսկ ամենափոքրը հողագայլն է: