Այբուբեն
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
Արագ Որոնում


Դեբյուսի Կլոդ
1862 թ., Սեն-Ժերմեն-անԼե, Փարիզի մոտ
1918 թ., Փարիզ
Ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Կլոդ 
Դեբյուսին երաժշտական իմպրեսիոնիզմի հիմնադիրն ու 
խոշորագույն ներկայացուցիչն է:

Կլոդ Դեբյուսին 1867 թ-ին ընտանիքով տեղափոխվել է Փարիզ: 1872– 1884 թթ-ին սովորել է Փարիզի կոնսերվատորիայում: 1884–86 թթ-ին ապրել է Հռոմում, որտեղ «Անառակ որդին» կանտատի համար արժանացել է Հռոմեական մրցանակի: Վերադառնալով Փարիզ՝ Դեբյուսին մտերմացել է սիմվոլիստ բանաստեղծների և իմպրեսիոնիստ նկարիչների հետ: Որպես դաշնակահար և դիրիժոր՝ 1913 թ-ին իր ստեղծագործություններով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում: 
Դեբյուսին նաև երաժշտական քննադատ էր, թարմացրել է երաժշտական արտահայտչամիջոցները, հարստացրել երաժշտության (հատկապես նվագախմբային) երանգապնակը: Նրա վրա զգալիորեն ազդել են ֆրանսիական և Արևելքի ժողովուրդների արվեստը, Մոդեստ Մուսորգսկու, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի երաժշտությունը: 
Դեբյուսիի լավագույն երկերից են «Պելեաս և Մելիզանդա» օպերան (իմպրեսիոնիստական օպերային արվեստի առաջին և չգերազանցված նմուշն է), «Խաղեր», «Կամմա», «Խաղալիքներով արկղը» բալետները, «Ֆավնի հետկեսօրյա հանգիստը» սիմֆոնիկ պրելյուդը, «Նոկտյուռններ» եռապատկերը, «Ծովը» 3 սիմֆոնիկ էսքիզները, «Իբերիա» սիմֆոնիկ սյուիտը, դաշնամուրային բազմաթիվ ստեղծագործություններ, գործիքային անսամբլներ,  ավելի քան 50 երգեր ու ռոմանսներ:

   Դեբյուսին բարձր է գնահատել Կոմիտասի ստեղծագործությունները, նրան համարել «բացառիկ օժտվածության կոմպոզիտոր»: