Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում



Թևավոր խոսքերն իմաստալից, սրամիտ մտքեր են, դիպուկ 
բառեր ու պատկերավոր արտահայտություններ, որոնք 
գործածվում են թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում: 

Թևավոր խոսքերի մեծ մասն ունի անհատական ծագում` պատմիչների, գրողների, պետական ու քաղաքական գործիչների, գիտնականների սրամիտ, իմաստուն խոսքեր են. օրինակ՝ «Եկա՜, տեսա՜, հաղթեցի՜», «Եվ դո՞ւ, Բրուտո՜ս» (Հուլիոս Կեսար), «Մեծից մինչև ծիծաղելին մի քայլ է» (Նապոլեոն Բոնապարտ), «Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ» (Ժան դը Լաֆոնթեն), «Օ՛ ժամանակներ, օ՛ բարքեր» (Կիկերոն) և այլն: Կան թևավոր խոսքեր, որոնց ծագման տեղն ու ժամանակն անհայտ են. գործածության մեջ են մտել զանազան զրույցներից, ավանդապատումներից, առասպելներից, բանահյուսությունից և սերտորեն առնչվում են ասացվածքներին. օրինակ՝ «Ով ալարի, ոչ դալարի»: 
Թևավոր խոսքի իմաստ են ձեռք բերել գրական և դիցաբանական հերոսների անունները, բառերը, որոնք դիտվում են իբրև երևույթի հոմանիշ. օրինակ՝ Քաջ Նազար՝ վախկոտ մարդ, Ձենով Օհան՝ բարձրախոս մարդ, աքիլլեսյան գարշապար՝ մարդու խոցելի տեղը, դամոկլյան սուր՝ վերահաս վտանգ, երկու տիրոջ ծառա՝ երկերեսանի մարդ, գորդյան հանգույց՝ անլուծելի, խճճված հարց, սիզիփոսյան աշխատանք՝ զուր, անօգուտ գործ և այլն: Թևավոր խոսքի անսպառ աղբյուր է Աստվածաշունչը՝ «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման», «Սիրի՜ր մերձավորիդ, ինչպես քո անձը», «Ինչո՞ւ եղբորդ աչքի միջի շյուղը տեսնում ես, քո աչքի միջի գերանը չես տեսնում», «Անառակ որդու վերադարձը» և այլն:
Թևավոր խոսքը հաճախ անջատվում է գրական երկից և ընկալվում որպես առանձին միավոր. օրինակ՝ «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն»,  «Լավ է կույր լինել աչքով, քան կույր՝ մտքով» (Եղիշե, «Վարդանի և Հայոց պատերազմի մասին»):
Ուշ միջնադարում ու նոր ժամանակներում հայ և օտար գրողների ու բանաստեղծների ստեղծագործությունների վերնագրերը և որոշ արտահայտություններ այնքան են սիրվել ժողովրդի կողմից, որ թևավոր խոսքի արժեք են ձեռք բերել. Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին», «Ձախորդ Փանոսը» հեքիաթների վերնագրերը դարձել են ծույլ աղջկա և անհաջողակ մարդու բնորոշումներ, «Կիկոսի մահը» մանկական բանաստեղծության վերնագիրն օգտագործվում է անմիտ, անտեղի սուգ, «Մի կաթիլ մեղրինը»՝ ոչնչից մեծ իրարանցում, իսկ Պուշկինի «Ոսկե ձկնիկ» հեքիաթի «կոտրած տաշտակ» արտահայտությունը՝ ձեռնունայն մնալու իմաստներով և այլն:
 Թևավոր խոսքը բանավոր ու գրավոր ասելիքը դարձնում է պատկերավոր և արտահայտիչ: Թևավոր խոսքերի ուսումնասիրությամբ զբաղվում է դարձվածաբանությունը:
«Կայսրինը՝ կայսրին, Աստծունը՝ Աստծուն»:
Հիսուս Քրիստոս
«Մեզանից հետո` թեկուզ ջրհեղեղ»:
Լյուդովիկոս XV
«Հաղթողներին չեն դատում»:
Եկատերինա II
«Երկրի վրա ճշմարտություն չկա, բայց և վերևում այն չկա»:
Ալեքսանդր Պուշկին
«Սերը տրվում է որպես նվեր, այն գնել հնարավոր չէ»:
Հենրի Լոնգֆելլո
«Բոլոր գիտությունների բանալին հարցական նշանն է»:
Օնորե դը Բալզակ
«Նպատակն արդարացնում է միջոցները»:
Նիկոլո Մաքիավելի
«Ընդունակությունը քայլք է, տաղանդը՝ վազք, հանճարը՝ թռիչք»:
Ավետիք Իսահակյան
«Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է»:
Պարույր Սևակ
«Ճշմարտությունը բարձր եմ գնահատում կյանքից, որովհետև կյանքն անցավոր է, իսկ ճշմարտությունը՝ հավիտենական»:
Լեռ Կամսար