Այբուբեն
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
/*--*99999ԳՇ
Արագ Որոնում


Սարուխան Ալեքսանդր
1898 թ., Արտանուջ ավան, Թուրքիա
1977 թ., Կահիրե
Ա. Սարուխան. «Սպրդուկը»
Ծաղրանկարիչ, հրապարակախոս և հասարակական գործիչ 
Ալեքսանդր Սարուխանը երգիծանկարչության հիմնադիրն է Եգիպտոսում:

 Սարուխանը սովորել է Կոստանդնուպոլսի Մխիթարյան վարժարանում, 1922–24 թթ-ին՝ Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժնում: 1920– 1923 թթ-ին աշխատակցել է Կոստանդնուպոլսի «Գավրոշ» ամսագրին: 1924 թ-ից ապրել է Կահիրեում: Դասավանդել է Գալուստյան վարժարանում, հրատարակել «Հայկական սինեմա» (1925–26 թթ., վերջին 10 համարը խմբագրել է Երվանդ Օտյանը), «Կարավան» (1939–42 թթ.) ամսագրերը: 
1941 թ-ին հիմնել է «Հայ մշակույթի բարեկամների մարմին» միությունը: Հեղինակ է «Այս պատերազմը» (1945 թ.), «Մենք մեր ակնոցով» (1962 թ.) և այլ երգիծանկարների ժողովածուների: Սարուխանը պատկերազարդել է Ե. Օտյանի «Ընկեր Փանջունի» (1938 թ.) և Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (1962 թ.) երկերը, որոնք գրքի գրաֆիկայի լավագույն նմուշներից են: 
Նկարչի 40 հզ-ից ավելի գործեր տպագրվել են տարբեր երկրների մամուլում: Սարուխանի արվեստը գաղափարական առումով հարում է թե՜ Հ. Պարոնյանի ու
Ա. Սարուխան. «Արշակ Չոպանյանի դիմանկարը» (1953 թ.)
Ե. Օտյանի ժողովրդավարական արվեստին, թե՜ իր ժամանակի քաղաքական առաջադեմ ծաղրապատկերին: Նրա հետևորդներից են արաբ գրաֆիկ-նկարիչներ Ռախտը, Աբդել Սահիմը և ուրիշներ: 
Սարուխանն արժանացել է միջազգային մրցանակների, 1960 թ-ին պարգևատրվել է ամերիկյան երգիծանկարիչների հանձնաժողովի «Երգիծանկարներ խաղաղության համար» շքանշանով:
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կահիրեում (1927 թ., 1998 թ.՝ հետմահու), Երևանում (1968 թ.), Մոնրեալում (1973 թ.), Ալեքսանդրիայում (2009 թ., հետմահու) և այլուր: Գրել է «Մենք հայերեն չենք գիտեր» (1963 թ., բեմադրել է հայկական հեռուստաթատրոնը) կատակերգությունը, հոդվածներ ծաղրանկարչության, ինչպես և գաղութահայ կյանքի մասին:
Սարուխանի 14 ընկերական շարժեր, «Մեծապատիվ մուրացկանների» 9 պատկերազարդում, «Մարդկային կատակերգություն» շարքից 1 երգիծանկար և այլ գործեր պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: