Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Հեթում Ա-ի և Զաբել թագուհու պատկերներով դրամ, արծաթ (XIII դար)

Հեթում Ա
1213 թ.
1270 թ., Դրազարկի վանք, Կիլիկիա
Հեթում Ա-ի դրամներից՝ պետական զինանշանով
Հեթում Ա-ն Հեթումյանների հայ իշխանական տոհմից է, Կիլիկիայի 
հայկական պետության թագավորը (1226–69 թթ.), Հեթումյանների արքայատան հիմնադիրը: Նրա օրոք հաղթահարվել են ներքին երկպառակությունները, առավել կենտրոնացել է միապետական իշխանությունը, շարունակվել Կիլիկիայի հայկական պետության հզորացումը:

Կոստանդին Գունդստաբլը Կիլիկիայի Ֆիլիպ թագավորին (1222–25 թթ.) գահազրկել է՝ հայ իշխանների իրավունքներն ու հայոց հավատը չհարգելու պատճառով և իր 13-ամյա որդի Հեթումին պսակել Զաբել թագուհու (1222–52 թթ.) հետ ու հռչակել թագավոր: Մինչև որդու չափահաս դառնալը երկիրը շարունակել է կառավարել ինքը:
Թաթար-մոնղոլների ներխուժման սպառնալիքը կանխելու նպատակով Հեթում Ա-ն 1243 թ-ին խաղաղության և փոխօգնության պայմանագիր է ստորագրել մոնղոլական Բաչու Նոյին զորավարի հետ, իսկ 1254 թ-ին մոնղոլական տերության մայրաքաղաք Կարակորումում նոր դաշնագիր է կնքել Մանգու մեծ խանի հետ: Այդ դաշինքը ոչ միայն կանխել է մոնղոլների ներխուժումը Կիլիկիա, այլև ապահովել է նրանց աջակցությունը թյուրք-սելջուկների դեմ մղվող պայքարում: Բացի այդ՝ Կիլիկյան Հայաստանը պարտավորվել է զինակցել մոնղոլներին Հյուսիսային Միջագետքը, Ասորիքը և Պաղեստինը գրավելու ժամանակ: Չափավորվել են բուն Հայաստանի բնակչության հարկերը, հայերին արտոնվել է ազատ առևտուր անել մոնղոլական հսկայածավալ պետության մեջ:
1256–59 թթ-ին Հեթում Ա-ն մոնղոլների զինակցությամբ հնազանդեցրել է հարևան մահմեդական պետությունները, ազատագրել մի շարք բերդեր ու քաղաքներ, Կիլիկյան Հայաստանին է միացրել Կապադովկիայի հարավային շրջանները, առժամանակ՝ Հյուսիսային Ասորիքի զգալի մասը՝ Հալեպ կենտրոնով, և մի շարք հաղթանակներով ամրապնդել պետության միջազգային հեղինակությունը: Հզորացած Եգիպտոսի սուլթանությունը, օգտվելով մոնղոլական աշխարհակալության տրոհումից ու թուլացումից, 1266 թ-ին 30-հզ-անոց բանակով ասպատակել է Կիլիկիան: 1268 թ-ի հուլիսին Հեթում Ա-ն որոշ զիջումներով հաշտություն է կնքել սուլթանության հետ, գերությունից ազատել որդուն՝ Լևոնին, և 1269 թ-ին գահը հանձնել նրան (Լևոն Գ), ինքը մտել է վանք, որտեղ և մահացել է:
Հեթում Ա-ի անունով և պատկերով հատվել են դրամներ: