Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Վերջին ժամանակներս Երևանում էլ կան հատուկ խաղասրահներ, որտեղ բազմահազար մարզասերներ զբաղվում են կեգլիի մարզական տեսակով, որը կոչվում է բոուլինգ: Իսկ կեգլին գնդախաղի առանձին տեսակ է, որ Գերմանիայում հայտնի էր դեռևս միջնադարում:

Գնդախաղ
Այս խաղը խաղում են փայտե ծանր կամ ռետինե ամուր գնդերով, որոնք մի կողմից թեթևակիորեն տափակացված են և այդ պատճառով գլորվում են կորագծով՝ գրին կոչվող հարթ հրապարակում: Գնդախաղ խաղում են 2-ով: Խաղի նպատակն է գնդերը հնարավորինս մոտ գլորել «կոն» կոչվող փոքրիկ սպիտակ գնդիկին, և  «կոնին» ավելի շատ մոտեցած յուրաքանչյուր գնդի համար խաղացողը ստանում է միավոր: Հաղթում է առաջինը 21 միավոր հավաքած խաղացողը: Գնդախաղ կարելի է խաղալ նաև 2-ից ավելի խաղացողներից կազմված թիմերով: 

Կեգլի
Կեգլիի հայրենիքը համարվում է Գերմանիան, որտեղ այն հայտնի էր դեռևս XVII-XVIII դարերում: Խաղի նպատակն է հնարավոր փոքրաթիվ գնդիկներով հարվածելով վայր գցել առավելագույն թվով փայտե կամ պլաստմասսայե ֆիգուրներ՝ կեգլիներ, որոնք որոշակի կարգով դասավորված են ելման գծից 15-20 մ հեռավորության վրա՝ փայտամածե փոքրիկ հրապարակում: Կեգլիի համար հատուկ հարմարեցված սրահները կոչվում են կեգելբաններ: 

Բոուլինգ
Բոուլինգը կեգլի խաղի մարզական տեսակն է. այն Ամերիկա տարել են  հոլանդացիները: Խաղի նպատակն է ծանր գնդով հարվածելով վայր գցել փայտե ողորկ գնդուղու վերջում եռանկյունաձև շարված 10 կեգլիները: Սովորաբար խաղը բաղկացած է 10 ռաունդից կամ ֆրեյմից (փուլ): Յուրաքանչյուր փուլում խաղացողին տրվում է 2 գնդակ, որոնցով հարվածելով՝ նա պետք է վայր գցի հնարավորինս շատ կեգլիներ: