Այբուբեն
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
Արագ Որոնում


Կադր «Դե՜, սպասիր» մուլտիպլիկացիոն 
կինոնկարից (1977 թ., ռեժիսոր՝ 
Վյաչեսլավ Կոտյոնոչկին)
Կադր «Վինի Թուխ» 
մուլտիպլիկացիոն 
կինոնկարից
 (1971 թ., ռեժիսոր՝ Ֆեոդոր Խիտրուկ)
Կադր «Խոսող ձուկը» մուլտիպլիկացիոն 
կինոնկարից (1983 թ., ռեժիսոր՝ 
Ռոբերտ Սահակյանց)
Կոլաժ՝ մուլտիպլիկացիոն կինոնկարների կադրերից
Մուլտիպլիկացիոն (կամ անիմացիոն) կինոն կինոարվեստի տեսակ է, 
որտեղ ֆիլմերն ստեղծվում են նկարված կամ ծավալային օբյեկտների շարժման առանձին հաջորդական փուլերի նկարահանմամբ: 

Մուլտիպլիկացիոն կինոնկարները լինում են նկարչական (գրաֆիկական) և ծավալային (տիկնիկային): Նկարչական մուլտիպլիկացիան 1908 թ-ին սկզբնավորել է ֆրանսիացի ծաղրանկարիչ Էմիլ Կոլը, իսկ ծավալայինի հիմնադիրը ռուս կինոռեժիսոր, օպերատոր և նկարիչ Վլադիմիր Ստարևիչն է («Գեղեցկուհի Լյուկանիդան», 1912 թ.): Մուլտիպլիկացիոն կինոյի զարգացմանը մեծապես նպաստել է Ուոլտ Դիսնեյը: Այդ բնագավառի նշանավոր ներկայացուցիչներից են նաև ԱՄՆ-ում՝ Դեյվ Ֆլեյշերը, Ջոն Հաբլեյը, Ֆրանսիայում՝ Պոլ Գրիմոն, Բենժամեն Ռաբիեն, Չինաստանում՝ Վան եղբայրները, Ճապոնիայում՝ Օսամց Տեձուկան, Կացուհիրո Կավամատոն, Էձի Կուրին, Անգլիայում՝ Ջոն Հալասը, Ռումինիայում՝ Յոն Պոպեսկու-Գոպոն, Չեխոսլովակիայում՝ Յիրժի Տրնկան, Բուլղարիայում՝ Թոդոր Դինովը, Հարավսլավիայում՝ Դուշան Վուկոտիչը (առաջին մուլտիպլիկատորն է, որ արժանացել է «Օսկար» մրցանակի՝ «Սուռոգատ» մուլտֆիլմի համար), Ռուսաստանում՝ Ֆյոդոր Խիտրուկը, Իվան Իվանով-Վանոն, Վյաչեսլավ Կոտյոնոչկինը և ուրիշներ: 
Հայաստանում առաջին մուլտիպլիկացիոն կինոնկարներն ստեղծել է կինոռեժիսոր Լև Ատամանովը՝ «Շունն ու կատուն» (1938 թ.), «Տերտերն ու այծը» (1939 թ.), «Կախարդական գորգը» (1947 թ., հայկական առաջին գունավոր մուլտֆիլմն է, նկարիչ՝ Հակոբ Կոջոյան): 1947 թ-ին Հայաստանում ընդհատվել է մուլտիպլիկացիոն կինոյի արտադրությունը: 1960-ական թվականների կեսերին նկարիչ և ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովի ջանքերով հայկական մուլտֆիլմը վերածնունդ է ապրել. նա նկարահանել է «Մի կաթիլ մեղրը» (ըստ Հովհաննես Թումանյանի, 1967 թ.), «Լուր դա լուր» (ըստ Վրթանես Փափազյանի, 1972 թ.) և այլ մուլտֆիլմեր: 
1970-ական թվականներից հայկական մուլտկինոն նոր վերելք է ապրել: Մուլտիպլիկացիոն կինոնկարներ են ստեղծել Ստեփան Անդրանիկյանը («Արևի հարսնացուն», 1971 թ., «Վին պինգվինը», 1972 թ.), Արմեն Միրաքյանը («Սխալ արտահայտություն», 1973 թ., հայկական առաջին տիկնիկային մուլտֆիլմն է), Ռաֆայել Բաբայանը («Պույ-պույ մուկիկը», 1971 թ., «Աբու Հասանի մաշիկները», 1974 թ.), Յուրի Մուրադյանը («Տան խաղաղ հովտում», 1991
Կադր «Թոմն ու Ջերին» մուլտիպլիկացիոն 
կինոնկարից (1965–72 թթ., ռեժիսորներ՝ Ջոզեֆ Բարբերա, Վիլյամ Հաննա)
թ., «Այդ ոչինչը ես եմ», 1994 թ., և այլն), Ռոբերտ Սահակյանցը («Աղվեսագիրք», 1975 թ., «Տապան», 1997 թ., «Ես էլ եմ հայ», 2000 թ.), Լյուդմիլա Սահակյանցը («Մկների ժողովը», 1978 թ.), Արման Մանարյանը («Տգետը», 1995 թ., «Սասնա ծռերը», 2010 թ.) և ուրիշներ: 
Մուլտֆիլմեր են նկարահանվում և՜ երեխաների, և՜ մեծահասակների համար: Մուլտկինոյի թեմատիկան բազմազան է. էկրանավորվում են առակներ, ավանդազրույցներ, հեքիաթներ, աստվածաշնչյան թեմաներ և այլն: Երեխաների սիրելի մուլտկերպարներից են Վիննի Թուխը, Կոկորդիլոս Գենան, Նապաստակն ու Գայլը, Բրեմենյան երաժիշտները, Միկի մկնիկը, Թոմն ու Ջերրին, Քաջ Նազարը, Շունն ու Կատուն, Պույ-պույ մուկիկը, Վին պինգվինը և շատ այլ հերոսներ:
 Տես նաև Դիսնեյ Ուոլտ՝ Դիսնեյլենդ հոդվածում, Կինո: