Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Հեթանոսական տաճարի ավերակներ՝ սյուների 
4 խարիսխներով 
(մ. թ. ա. I դար, 
Շիրակավան)
Արծաթե գավաթ՝ որսի և պատերազմի տեսարաններով` Քարաշամբի արքայական դամբարանից (մ. թ. ա. XXII–XXI դարեր, Լուսակերտ, ՀՊԹ)
Սայլեր 
(մ. թ. ա. XV–XIV դարեր, Լճաշեն, ՀՊԹ)
Հնագիտությունը հիմնականում պեղածո նյութերի հիման վրա 
մարդկության պատմական անցյալն ուսումնասիրող գիտություն է: 
Հնագիտության (արխեոլոգիա) ուսումնասիրության առարկան անցյալի կառույցներն են, դամբարանները, աշխատանքի գործիքները, կենցաղային պիտույքները, զենքերը և այլն:

Հնություններ գտնելու նպատակով Բաբելոնի թագավոր Նաբոնիդն առաջին պեղումները կատարել է դեռևս մ. թ. ա. VI դարում: Հույն պատմիչ Թուկիդիդեսը 
(մ. թ. ա. մոտ 460–400 թթ.) գործածել է «արխայոլոգիա» հասկացությունը: Պատմահայր Մովսես Խորենացին (V դար) այդ իմաստով օգտագործել է «հնախոս» և «հնախոսություն» (նշանակում էր հնի մասին գիտելիքների ամբողջությունը) հասկացությունները: Նապոլեոն I-ի եգիպտական արշավանքը (1798–1801 թթ.) եվրոպական գիտությանը հնարավորություն է տվել ծանոթանալու Հին Եգիպտոսի հուշարձաններին. սկիզբ է դրվել Հին Արևելքի հնագիտությանը: Պետրոս I-ը հավաքել է հնագիտական առարկաներ և 1718 թ-ին հրապարակել հնությունների վերաբերյալ հրահանգներ:
1870-ական թվականներին գերմանացի հնագետ Հենրիխ Շլիմանը Տրոյայում և Միկենքում պեղումներով բացահայտել է Հոմերոսի պոեմների պատմական հիմքը: Անտիկ մշակույթի ուսումնասիրության համար կարևոր նշանակություն են ունեցել Աթենքի, Սպարտայի, Միլեթի, Պերգամոնի և այլ քաղաքների պեղումները: XX դարի մեծ հայտնագործություններից են Թութանհամոն փարավոնի դամբարանը Եգիպտոսում, ավելի քան 2 մլն տարվա հնություն ունեցող Օլդուվայան հինքարեդարյան մշակույթը Աֆրիկայում և այլն:
Հնագիտական պեղումներով ապացուցված է, որ Հայկական լեռնաշխարհը մարդու բնակության հնագույն կենտրոններից է և քաղաքակրթության օրրաններից: Հայաստանում հնագիտական առաջին պեղումները կատարել է պատմաբան, հնագետ Ալեքսանդր Երիցյանը: 1871 թ-ին Որնակ (այժմ՝ Ակներ՝ Ալավերդի քաղաքի շրջագծում) գյուղի մոտ նա պեղել է վաղ երկաթի դարի 23 դամբարան: Մեծածավալ պեղումներ են կատարել նաև Երվանդ Լալայանը և Ժան-Ժակ Մարի դը Մորգանը՝ Սևանի ավազանում և Գուգարքում: Մորգանը 1909 թ-ին Արտին լեռան լանջերին հայտնաբերել է քարեդարյան կայաններ: 
1898–99 թթ-ին՝ Լեհման-Հաուպտի և Բելքի գլխավորած գերմանական արշավախումբը, իսկ 1916 թ-ին Հովսեփ Օրբելին և Նիկողայոս Մառը պեղումներ են արել Վանում: Ամենաարժեքավորը Նիկողայոս Մառի ղեկավարած արշավախմբի պեղումներն էին Անիում: 
XX դարի 20-ական թվականների վերջից մինչև 30-ական թվականների կեսը Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեի և մշակույթի ինստիտուտի նախաձեռնությամբ պեղումներ են արվել Էլարում (այժմ՝ ք. Աբովյան), Գոլովինոյում (այժմ՝ Դիլիջանի շրջագծում), Վաղարշապատում, Ամբերդում, Շենգավիթում և այլուր: 1937 թ-ին՝ Սմբատ Տեր-Ավետիսյանի, հետագայում Կարո Ղաֆադարյանի ղեկավարությամբ սկսվել են Դվինի, իսկ 1939 թ-ին՝ Բորիս Պիոտրովսկու ղեկավարությամբ՝ Վանի թագավորության Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքի կանոնավոր պեղումները: 
Հետպատերազմյան տարիները նշանավորվել են Հայաստանի հին և հնագույն շրջանների ուսումնասիրություններով: Բաբկեն Առաքելյանը և Գևորգ Տիրացյանը ղեկավարել են Գառնիի, Արմավիրի, Արտաշատի պեղումները: Արժեքավոր են նաև Վանի թագավորության Էրեբունի (Կոստանդին Հովհաննիսյան) և Արգիշտիխինիլի (Հարություն Մարտիրոսյան, Կորյուն Ղաֆադարյան) քաղաքների ուսումնասիրությունները: 
Հայաստանում հնագիտական աշխատանքները գլխավորում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, որը պեղումներ է ծավալել նաև ԼՂՀ-ում՝ արտերկրի (ԱՄՆ, Բելգիա, Իտալիա, Ֆրանսիա) գիտնականների համագործակցությամբ: 
2005 թ-ին Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ արշավախումբը ճշգրտել է Արցախի Տիգրանակերտի տեղը և 2006 թ-ին սկսել պեղումները:
Հնագիտության կարևոր կենտրոններ են նաև ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնն ու հնագիտության ամբիոնը, ՀՊԹ-ը:
Հնագիտական պեղումներով հայտնաբերված նյութերը պահպանվում և ցուցադրվում են թանգարաններում, իսկ պեղված հնավայրերի մի մասը վերածվել է բացօթյա թանգարանների: