Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մանանդյան Հակոբ
 1873 թ., ք. Ախալցխա
 1952 թ., Երևան
Պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս Հակոբ Մանանդյանը հայոց հին և 
միջնադարյան պատմությանն ու բանասիրությանը, պատմական 
աշխարհագրությանը, չափագիտությանն ու վիմագրությանը նվիրված 
հիմնարար ուսումնասիրությունների հեղինակ է: 

Հակոբ Մանանդյանը 1883–93 թթ-ին սովորել է Թիֆլիսի 1-ին դասական գիմնազիայում, 1893–97 թթ-ին՝ Ենայի, Լայպցիգի, Ստրասբուրգի համալսարաններում. մասնագիտացել է արևելագիտության, լեզվաբանության և փիլիսոփայության մեջ: 1898 թ-ին էքստեռն ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների, 1909 թ-ին՝ Յուրևի (այժմ՝ Տարտու) համալսարանի իրավաբանության ֆակուլտետները: 1921 թ-ին եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր, 1921–25 թթ-ին՝ պատմագրական ֆակուլտետի դեկան և հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, 1925–31 թթ-ին՝ նույն ամբիոնի պրոֆեսոր:
Մանանդյանը 1903 թ-ին Հրաչյա Աճառյանի համահեղինակությամբ հրատարակել է «Հայոց նոր վկաները» վկայաբանական ժողովածուն, որտեղ ընդգրկված են 1155–1843 թթ-ին հանուն դավանանքի նահատակվածներին նվիրված պատմական ու գեղարվեստական ստեղծագործություններ: Զբաղվել է հունական իմաստասիրական երկերի հայերեն թարգմանությունների, հայոց մատենագիտության, հունաբան դպրոցի գործունեության, հատկապես Դավիթ Անհաղթի իմաստասիրական ժառանգության ուսումնասիրությամբ («Հունաբան դպրոցը և նրա զարգացման շրջանները», 1928 թ.): 
«Մեսրոպ Մաշտոցը և հայ ժողովրդի պայքարը մշակութային ինքնուրույնության համար» (1941 թ., ռուսերեն) աշխատության մեջ հանգել է այն եզրակացության, որ մաշտոցյան գրերն ստեղծվել են 392–393 թթ-ին: Մեծարժեք են «Արմավիրի հունարեն արձանագրությունները նոր լուսաբանությամբ», «Գառնիի հունարեն արձանագրությունները և Գառնիի հեթանոսական տաճարի կառուցման ժամանակը» (երկուսն էլ՝ 1946 թ.) աշխատությունները, որոնք վերաբերում են Հայաստանի հունարեն վիմագրերի վերծանմանն ու ուսումնասիրությանը: «Կշիռները և չափերը հնագույն հայ աղբյուրներում» (1936 թ.) երկում և այլ գործերում ուսումնասիրել է Հայաստանում և հարևան երկրներում գործածվող չափերն ու կշիռները:
 Մանանդյանն առաջիններից է զբաղվել Հայաստանի հասարակական-տնտեսական խնդիրների հետազոտությամբ: «Հայաստանի առևտրի և քաղաքների մասին...» (1930 թ., ռուսերեն) մենագրությունը վերաբերում է մ. թ. ա. V – մ. թ. XV դարերում Հայաստանի քաղաքների առաջացման, զարգացման ու անկման պատմությանը, նրանց դերին համաշխարհային առևտրում: «Տիգրան Բ և Հռոմը» (1940 թ.) մենագրության մեջ փաստական և աղբյուրագիտական հարուստ նյութերի հիման վրա շարադրել է Տիգրան Բ Մեծի (մ. թ. ա. 95–55 թթ.) ժամանակաշրջանի գիտական ու քննական պատմությունը:
Մանանդյանը 1940-ական թվականներին ձեռնարկել է «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության» բազմահատոր աշխատությունը՝ նպատակ ունենալով շարադրել Հայաստանի՝ մ. թ. ա. VI – մ. թ. XVI դարերի ամբողջական քննական պատմությունը: Նրա աշխատությունները կարևոր ավանդ են նաև Այսրկովկասի ու Մերձավոր Արևելքի երկրների պատմության ուսումնասիրման համար: 
Երևանում 1977–85 թթ-ին հրատարակվել են Մանանդյանի երկերի 6 հատորը, 2010-ին` 7-րդը:

   «Դժվար թե հին հայագիտության որևէ մասնագետ Հ. Մանանդյանի աշխատությունից հետո որևէ նոր բան ասի կամ համաձայնի հայ ժողովրդի պատմության հնագույն շրջանը շարադրելու...»:
Արարատ Ղարիբյան, 
լեզվաբան

   «Առաջինը Հ. Մանանդյանն է, որ Տիգրան Մեծի և ընդհանրապես Արտաշեսյանների պատմության վրա նայեց որպես հայոց ընկերային և քաղաքական հոլովույթի մեկ շատ կարևոր գլխի: Օտար պատմաբանները պատմական դեպքերի կենտրոնում դնում էին Հռոմը, նրա շահերը, իսկ Հ. Մանանդյանը դեպքերի, մեծ շարժումների կենտրոնում դնում է Հայաստանը...»:
Գառնիկ Գյուզալյան, պատմաբան, 
հասարակական գործիչ
   «Իմ ամբողջ կյանքը միմիայն կապված է համալսարանի հետ. ուրիշ որևէ այլ բովանդակություն ու ընթացք մեր կյանքը չէ ունեցել:
    ...Ես ապրում եմ միայն համալսարանի ստեղծագործման գաղափարով, որ համարում եմ այս երկրի համար ամենախոշոր գործը և վերաշինության ու վերածնության միակ ուղիղ ճանապարհը»:
Հակոբ Մանանդյան