Այբուբեն
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
Արագ Որոնում


Ստրաբոն
Մ. թ. ա. 64/63 թ., ք. Ամասիա (Փոքր Ասիա)
Մ. թ. 23/24 թ.
Քաղաքակիրթ աշխարհի քարտեզը` ըստ Ստրաբոնի «Աշխարհագրության»
Հին հույն աշխարհագետ և պատմագիր Ստրաբոնը, ի թիվս այլ երկրների, տեղեկություններ է հաղորդում նաև Հայաստանի մասին:

Ստրաբոնը ծնվել է բարձրաշխարհիկ ընտանիքում: Սովորել է Նյուսայի և Հռոմի ճարտասանական դպրոցներում: Ստացել է փիլիսոփայական կրթություն:
Ստրաբոնը ճանապարհորդել է Հունաստանում, Փոքր Ասիայում, Հայաստանում, Իտալիայում և Եգիպտոսում: Գրել է «Պատմական հիշատակարաններ» խորագրով աշխատությունը՝ բաղկացած 43 գրքից: Մ. թ. ա. 145–127 թթ-ի իրադարձությունների մասին պատմող այդ երկից պատառիկներ են հասել մեզ:
Մ. թ. ա. 7 թ-ից սկսել է գրել իր հռչակավոր «Աշխարհագրությունը», որը շարունակությունն է «Պատմական հիշատակարանների»: «Աշխարհագրություն»
Ստրաբոնի «Աշխարհագրություն» երկի 1620 թ-ի հրատարակության
 տիտղոսաթերթը
երկում Ստրաբոնը շարադրել է և՜ իր տեսածն ու ուսումնասիրածը, և՜ օգտվել է անտիկ շատ հեղինակների գործերից: 
«Աշխարհագրություն» երկը բաղկացած է 17 գրքից: Նա շարադրել է Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի երկրների ֆիզիկական ու պատմական աշխարհագրությունը, հարուստ տեղեկություններ հաղորդել այդ երկրների քաղաքական պատմության և հասարակական հարաբերությունների վերաբերյալ: Հեղինակի մտահղացմամբ՝ «Աշխարհագրությունը» պետք է գործնական ձեռնարկ լիներ Հռոմի պետական գործիչների համար:
Ստրաբոնի «Աշխարհագրությունը» անգնահատելի սկզբնաղբյուր է նաև Հայաստանի բնության, պատմության, աշխարհագրության, տնտեսության, մշակույթի մասին, նրա հաղորդած որոշ տեղեկություններ եզակի են, առանց որոնց հնարավոր չէ բավարար չափով կողմնորոշվել 
մ. թ. ա. II–I դարերի Հայոց պատմության բազմաթիվ հարցեր ուսումնասիրելիս:
Ստրաբոնը քննադատաբար է օգտագործել սկզբնաղբյուրները՝ դրանք ճշտելով ու լրացնելով: Նրա «Աշխարհագրություն» երկը ժամանակի յուրատեսակ պատմաաշխարհագրական հանրագիտարան է:

  «Բուն Հայաստանում կան շատ լեռներ և լեռնադաշտեր, որտեղ որթատունկը հեշտությամբ չի աճում. (կան նաև) շատ հովիտներ, մի մասը՝ միջակ, մյուսները՝ խիստ բերրի, ինչպես Արաքսի դաշտը, որով Արաքս գետն է հոսում մինչև Ալբանիայի (Աղվանք) եզրերը և թափվում է Կասպից ծով, այնուհետև՝ Շակաշենը, որը սահմանակից է Ալբանիային և Կուր գետին, հետո՝ Գոգարենեն: 
   ...Ասում են, թե այնտեղ լեռնանցքներում հաճախ ամբողջ քարավաններ բուքի ժամանակ մնում են ձյան տակ: Նման վտանգների համար նրանք գավազաններ ունեն, որոնք հանում են (ձյան) մակերեսից դուրս, շնչառության, ինչպես նաև անցորդներին նշան տալու համար, որպեսզի օգնության հասնեն, դուրս հանեն և փրկեն իրենց»:
Ստրաբոն, «Աշխարհագրություն»