Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


1732 թ., գ. Ռորաու, 
Վիեննայի մոտ
1809 թ., Վիեննա

Դիմանկարը` Թոմաս Հարդիի (1792 թ.)
Կոմպոզիտոր Յոզեֆ Հայդնը վիեննական դասական դպրոցի նշանավոր 
ներկայացուցիչներից է, նորարարությունների հեղինակ՝ կվարտետի ժանրում:

Յոզեֆ Հայդնը երաժշտական ունակությունները ժառանգել է հորից. 5 տարեկանում ի հայտ են եկել նրա հրաշալի լսողությունը, հիշողությունը, ռիթմի զգացողությունը և ձայնային տվյալները: 1740–49 թթ-ին երգել է Վիեննայի Սբ Ստեփանոս տաճարի երգչախմբում, զբաղվել ինքնակրթությամբ: 
1750-ական թվականներին գրել է «Կաղ սատանա» զինգշպիլը (կոմիկական օպերա), սերենադներ, լարային կվարտետներ և այլ գործեր: 1759–61 թթ-ին Հայդնը գրել է իր առաջին սիմֆոնիաները, եղել կոմս Մորցինի պալատական կապելմայստերը: 1761–90 թթ-ին ծառայել է հունգար Էստերհազի իշխաններին. նրանց կապելլայի ու ընտանեկան թատրոնի համար ստեղծել է սիմֆոնիաներ, այդ թվում՝ «Հրաժեշտի սիմֆոնիան», և իր օպերաների մեծ մասը: 1780–90-ական թվականներին՝ ստեղծագործության վերելքի շրջանում, գրել է իր հայտնի կվարտետները,  «Փարիզյան» (6), «Լոնդոնյան» (12) սիմֆոնիաները, օրատորիաները, մեսսաները և այլ երկեր: 1791–92 և 1794–95 թթ-ին Հայդնը հրավիրվել է Լոնդոն. ելույթներն Անգլիայում մեծապես նպաստել են կոմպոզիտորի ճանաչմանը: 1791 թ-ին նրան շնորհվել է Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան: 
Հայդնի երաժշտությունը խորապես կապված է ժողովրդական ստեղծագործությանը. նրա երկերում արտացոլված են ավստրիական, սլավոնական, խորվաթական, հունգարական ֆոլկլորի ռիթմն ու հնչերանգը: Հայդնն իր ստեղծագործությամբ, ինչպես Քրիստոֆ Վիլլիբալդ Գլյուկն ու Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, հաստատել է վիեննական դասական դպրոցի առանձնահատկությունները (ինտելեկտուալ և հուզական նախասկիզբների համադրում և այլն): Կոմպոզիտորի ստեղծագործության մեջ առանձնանում են «Աշխարհի արարումը», «Տարվա եղանակները» օրատորիաները, որտեղ զարգացրել է գերմանացի կոմպոզիտոր Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի քնարաէպիկական օրատորիաների ավանդույթները: Գրել է 24 օպերա, 14 մեսսա և հոգևոր այլ երկեր, 104 սիմֆոնիա, 83 լարային կվարտետ, 41 դաշնամուրային տրիո, բազմաթիվ գործիքային երկեր, 126 տրիո՝ ալտի, թավջութակի, բարիտոնի (լարային աղեղնավոր) համար,  52 կլավիրային սոնատ, պիեսներ, երգեր, նախերգանքներ, քայլերգեր, մշակել ժողովրդական երգեր:

   «... Ամփոփելով իրենց նախորդների լավագույն նվաճումները՝ Հայդնն ու Մոցարտը ստեղծեցին դասական սիմֆոնիկ երաժշտության այն բարձր տեսակը, որի հարուստ բովանդակությունը, կերպարների ողջ շրջանակը մարմնավորված են գեղարվեստական կատարյալ ձևի մեջ»:
Բորիս Լևիկ, 
ռուս երաժշտագետ