Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
միապետություն
Մայրաքաղաքը՝ 
Թհիմփհու
Տարածքը՝ 
47 հզ. կմ2
Բնակչությունը՝
2,2 մլն
Պետական լեզուն՝ 
բհոտերեն
Դրամական միավորը՝ 
նգուլտրում
Բութանի Թագավորություն
Բութանը պետություն է Հարավային Ասիայում՝ Հնդկաստանի և Չինաստանի միջև: Երկրի տարածքում են Հիմալայների արևելյան լեռնաճյուղերը, որոնք կտրտված են Բրահմապուտրայի վտակների խոր հովիտներով: Կլիման խոնավ մերձարևադարձային է: Կան անտառներ, 4000 մ-ից բարձր լեռնային մարգագետիններ են:
Պետության հիմնադիրը համարվում է լամա (բուդդայական քահանա) Նգավանգ Նամգյալը, որը XVI դարի 2-րդ կեսին իրեն հռչակել է Բութանի թագավոր: Երկիրը երկար ժամանակ եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը: Անգլիացիները, հաստատվելով Հնդկաստանում, իրենց վերահսկողությունն են սահմանել Բութանի վրա: Հնդստան թերակղզու անգլիական գաղութատիրության փլուզումից հետո` 1947 թ-ին, ազատագրվել է նաև Բութանը: Բութանում քաղաքական կուսակցություններն արգելված են:
Երկրի բնակչության 70%-ը բհոտիաներն են և նրանց ցեղակից խմբերը:
Բութանի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են բրինձ, բամբակենի, ցորեն, գարի: Զբաղվում են անասնապահությամբ:
Արդյունահանում են երկաթ, ածուխ: Կան թղթի, գործվածքների, գորգերի արտադրության ձեռնարկություններ:
Երկրում խստորեն պահպանվում են ազգային սովորույթները, այդ թվում՝ նաև ազգային տարազը: