Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Հեմինգուեյ Էռնստ
1899 թ., ք. Օուք Պարկ, 
Չիկագոյի մոտ, ԱՄՆ
1961 թ., ք. Կետչում, 
Այդահոյի նահանգ, ԱՄՆ
Էռնստ Հեմինգուեյի 
կիսանդրին (1966 թ., քանդակագործ՝ 
Թոմաս Հոլանդ)
Էռնստ Հեմինգուեյը XX դարի ամերիկյան գրականության խոշորագույն դեմքերից է, կարճ պատմվածքի սկզբնավորողներից:
Էռնստ Հեմինգուեյը 1917 թ-ին ավարտել է դպրոցը և որպես լրագրող աշխատել Կանզաս Սիթիի «Սթար» պարբերականում: Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914–18 թթ.): Հետպատերազմյան տարիներին գործուղվել է Փարիզ. եղել է «Տորոնտո Դեյլի Սթար» պարբերականի թղթակիցը Եվրոպայում: 

1925 թ-ին լույս տեսած «Մեր ժամանակներում» կարճ պատմվածքների գրքում հայտնվում է Հեմինգուեյի քնարական հերոսներից առաջինը՝ գլխավոր հերոս Նիկ Ադամսը, որը, անցնելով պատերազմի արհավիրքներով, ստեղծագործության ողջ ճանապարհին ուղեկցելու է նրան: Գրքում պատկերված է XX դարի սկզբի երիտասարդ ամերիկացիների աշխարհայացքի ձևավորումը դաժան իրականության ու մահվան սարսափի պայմաններում: Նույն գրքի հաջորդ հրատարակության (1930 թ.) մեջ տեղ է գտել նաև «Զմյուռնիայի նավահանգստում» պատմվածքը, որտեղ Հեմինգուեյը զարհուրանքով խոսել է 1922 թ-ի հույն-թուրքական պատերազմի ժամանակ Զմյուռնիայում թուրքերի կազմակերպած քրիստոնյա բնակչության՝ հայերի և հույների կոտորածների մասին: 
Հեմինգուեյի համար բարոյականության չափանիշ են քաջությունն ու արժանապատվությունը, որոնք էլ արտացոլված են «Անպարտելին» (1925 թ.) պատմվածքում և «Տղամարդիկ առանց կանանց» (1927 թ.) ժողովածուում:
«Եվ ծագում է արևը» (1926 թ., նույն թվականին Անգլիայում լույս է տեսել «Ֆիեստա» վերնագրով) վեպում Հեմինգուեյը պատկերել է հետպատերազմյան «ծաղկուն» տարիների «կորած սերնդի» հոգու ցավը, հիասթափությունն ու հուսահատությունը: Վեպի գլխավոր հերոսին՝ Ջեկ Բառնսին, պատերազմը հաշմել է և՜ ֆիզիկապես, և՜ հոգեպես: 
Գրողը հռչակվել է «Հրաժեշտ զենքին» (1933 թ.) հակապատերազմական վեպով, որտեղ արտացոլել է կամավոր պատերազմ մեկնած ամերիկացու՝ Ֆրեդերիկ Հենրիի հոգեկան ճգնաժամն ու խեղված ճակատագիրը: 
Հեմինգուեյը 1930-ական թվականներին ստեղծագործական խոր ճգնաժամ է ապրել. փորձել է վերաիմաստավորել անցած ուղին և սահմանել իր ստեղծագործական գեղագիտական սկզբունքները: Այդ շրջանում հրատարակվել են «Մահ կեսօրից հետո» (1932 թ.) աշխատությունը, «Ֆրենսիս Մաքոմբերի երջանկությունը» (1936 թ.), «Կիլիմանջարոյի ձյուները» (1936 թ.) մեծածավալ պատմվածքները: «Ունենալ և չունենալ» (1937 թ.) վեպի թեման դաժան իրականության մեջ գլխավոր հերոսի՝ Հարրի Մորգանի ճակատագիրն է, սեփական իրավունքների համար պայքարող անհատի դատապարտվածությունը: 
1937–40 թթ-ին Հեմինգուեյը թղթակից էր Իսպանիայում: Իր հոդվածներում անդրադարձել է իսպանական հեղափոխությանը, հանդես եկել հակաֆաշիստական ելույթներով: «Ում համար է ղողանջում զանգը» (1940 թ.) վեպում պատկերել է Իսպանիայում բռնկված քաղաքացիական պատերազմի հերոսի՝ Ռոբերտ Ջորդանի կյանքը. նա հակաֆաշիստ է, պայքարում է ոչ միայն իսպանացիների, այլև մարդկության ազատության համար: 
Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45 թթ.) հետո Հեմինգուեյի ստեղծագործություններում նկատվել են անկումային տրամադրություններ: Այդ տարիներին գրել է «Գետից այն կողմ, ծառերի ստվերում» (1950 թ.), «Տոն, որ միշտ քեզ հետ է» (1964 թ.) վեպերը, «Կղզիներ օվկիանոսում» (տպագրվել է 1970 թ-ին) անավարտ վեպը:
Մարդու նկատմամբ հավատը գրողն ամրապնդել է «Ծերունին և ծովը» (1952 թ., արժանացել է Պուլիցերյան՝ 1953 թ., և Նոբելյան՝ 1955 թ., մրցանակների) պատմվածքում, որտեղ պատկերել է բաց ծովում մենակ մնացած մարդու պայքարը բնության արհավիրքների դեմ: Ծերունու կերպարը խորհրդանշական է. աշխարհում միայնակ մարդու պատմություն է, որը բախվում է անարդարությունների, սակայն պայքարում է հանուն լուսավոր ապագայի: 
Կյանքի վերջին տարիներին Հեմինգուեյը բնակվել է Կուբայում: Ապրելով հոգեկան խոր ճգնաժամ՝ նա ինքնասպան է եղել:
Հեմինգուեյի գործերից հայերեն են թարգմանել Պերճ Զեյթունցյանը, Վահե Միքայելյանը և ուրիշներ:

   «Նրա (Հեմինգուեյի) հետ մեր զրույցները միակ հույս տվող պահերն էին ողջ պատերազմի ընթացքում»:
Ջերոմ Սելինջեր, 
ամերիկացի գրող