Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Վիթխարի գլուխ (մ. թ. ա. VIII–IV դարեր, օլմեքների մշակույթ, 
Մեքսիկա, բարձրությունը ավելի քան 25 մ է, 
կշռում է 30 տ-ից ավելի)
Հնդկական զարդաքանդակ
«Հանգստացող սատիրը» (մ. թ. ա. IV դարի 1-ին կես, քանդակագործ` Պրաքսիտելես)
Շարտրի տաճարի (1194–1220 թթ., Ֆրանսիա) ավագ շքամուտքի խմբաքանդակներից
«Նստած Վոլտերը» (1781 թ., քանդակագործ` Ժան-Անտուան Հուդոն)
Փայտե քանդակ
Բրոնզե քանդակ
Թրծակավե քանդակ
Մետաղե կոփածո քանդակ
Քանդակագործությունը կերպարվեստի ամենահին տեսակներից է, 
որի գործերն ունեն ծավալատարածական ձևեր, եռաչափ են և շոշափելի:

Քանդակագործությունը պատկերում է հիմնականում մարդուն, կենդանիներ (անիմալիստական ժանր), սակավ՝ բնությունը (բնապատկեր) և առարկաներ (նատյուրմորտ): Քանդակը, սովորաբար, նախ կերտում են կավից, պլաստիլինից կամ մոմից, ապա ձուլում գիպսից. գիպսե ձուլածոները ծառայում են նաև որպես մոդել՝ քանդակն ավելի մնայուն նյութերով (փայտ, քար, մետաղ) վերստեղծելու համար: 
Քանդակն ունի 2 ենթատեսակ՝ բոլորաքանդակ (ստեղծագործությունը բոլոր կողմերից տեսանելի է) և ռելիեֆ (պատկերը հարթության վրա փորագրվում է
«Լեռնցիների պարը» (1984 թ., քանդակագործ` Տիգրան Արզումանյան)
կամ կերտվում որոշակի ցցունությամբ): Ռելիեֆները, ըստ ծավալային պատկերաձևերի, լինում են բարձրաքանդակ (քանդակապատկերի ծավալի կեսից ավելին դուրս է մակերեսից), հարթաքանդակ (քանդակապատկերի ծավալի կեսից պակասը դուրս է մակերեսից) և խորաքանդակ (մակերեսից խոր ընկած քանդակապատկեր), որոնք հարդարում են շենքի ճակատը, գոտին, ճակտոնը, ներսի պատերն ու առաստաղը (առաստաղապատկեր): 
Քանդակագործության մեջ տարբերակում են մոնումենտալ, հաստոցային, դեկորատիվ և փոքր ձևերի քանդակներ: 
Մոնումենտալ քանդակի նպատակը կարևոր գաղափարների, պատմական իրադարձությունների, ականավոր մարդկանց դերի քարոզումն է և հիշատակի հավերժացումը. դրվում է բաց տարածության մեջ և հասարակական վայրերում: 
Հաստոցային քանդակը բնական կամ ճարտարապետական միջավայրից կախում չունի. դրվում է թանգարաններում, հասարակական կամ բնակելի շենքերի ներսում: Մեծ հնարավորություններ ունի թե՜ բոլորաքանդակում, թե՜ ռելիեֆում մարմնավորելու թեմատիկ զանազան իրավիճակներ և արտահայտելու կերպարի ներաշխարհի առանձնահատկությունները: 
Դեկորատիվ քանդակը զարդարման միջոց է և սովորաբար համադրվում է ճարտարապետության հետ: 
«Հաղթանակ» հարթաքանդակը 
Երևանում` «Զեյթուն» սրճարանի պատին 
(1985 թ., քանդակագործներ` Վլադիմիր Աթանյան, Արտաշես Հովսեփյան)
Փոքր ձևերի քանդակները տարբեր ժանրերի մանրաքանդակներ են («մանր պլաստիկա»), որոնք պատրաստվում են խեցուց, մետաղից, ոսկրից, քարից, ապակուց կամ պլաստմասսայից. նախատեսված են շինությունների ներսը զարդարելու համար, հաճախ աղերսվում են դեկորատիվ-կիրառական արվեստի հետ:
Քանդակագործության առաջին նմուշները (ժայռապատկերներ, կնոջ մարմնով բոլորաքանդակներ և այլն) ստեղծվել են վաղ անցյալում: Դեռևս բրոնզի դարում քանդակագործությունը համարվել է մասնագիտություն, որի հնագույն կենտրոններն էին Հին Եգիպտոսն ու Միջագետքը: 
Քանդակագործության պատմության կարևոր փուլն անտիկ շրջանն է, որի իդեալը ներդաշնակ զարգացած մարդու կերպարի ստեղծումն էր (Միրոն, Ֆիդիաս, Պոլիկլետոս, Սկոպաս և ուրիշներ): 
XV–XIX դարերում քանդակագործության մեջ գերիշխել են կառուցվածքային ավելի ազատ լուծումները (Դոնատելլո, Միքելանջելո, Օգյուստ Ռոդեն, Ֆեդոտ Շուբին և ուրիշներ): XX դարում թարմացվել և նորոգվել են քանդակագործության մեթոդներն ու նյութերը (Արիստիդ Մայոլ, Էմիլ Անտուան Բուրդել, Հենրի Մուր և ուրիշներ): 
Քանդակագործության ամենահին ձևերից են կիսանդրին, անդրին (ամբողջական արձանը), դիմաքանդակը և այլն: Տարբերում են նաև թեմատիկ քանդակներ, որոնք պատկերում են մեկ կամ մի քանի ֆիգուր (Միքելանջելոյի «Պիետտա», 1498–1501, Օ. Ռոդենի «Կալե քաղաքի բնակիչները», 1880 թ., Ա. Մայոլի «Երեք գեղուհիներ», 1930–38 թթ., և այլն): 
Տարբեր նյութեր օգտագործելիս կիրառվում են քանդակելու տարբեր տեխնիկաներ՝ ծեփում, կոփում, կռում, փորագրում, դրվագում և այլն: Կերտվում են նաև խեցեղեն քանդակներ:
Հայաստանում քարի մշակման մասին վկայված է հնագույն ժամանակներից.
«Դեյր էլ Զորի ճանապարհին» (1988 թ., քանդակագործ` Բենիկ Պետրոսյան)
առաջին քանդակները ժայռապատկերներն են: Բրոնզի դարից հայտնի են բոլորաքանդակը և բարձրաքանդակը ոչ միայն քարից (վիշապներ), այլև կավից, փայտից, գունավոր մետաղներից (պեղվել են Վանաձորում, Լճաշենում): Մոնումենտալ արձաններ, հարթաքանդակներ, քանդակազարդ իրեր են ստեղծվել երկաթի դարի ուրարտական արվեստում, որի ավանդույթները շարունակվել են մ. թ. ա. VI–IV դարերում:
Հելլենիզմի շրջանում քանդակագործությունը զարգացել է մեծ մասամբ Հունաստանից բերված բարձրարվեստ կոթողների օրինակով և տեղում ստեղծված արձաններով (Նեմրութ լեռան վրա Երվանդունիների տեղադրած մոնումենտալ քանդակները, մ. թ. ա. I դար): Պատմական և գեղարվեստական մեծ արժեք ունեն այդ շրջանի արծաթագործության նմուշները, դրամները՝ Տիգրան Բ Մեծի և Արտավազդ Բ-ի դիմաքանդակներով, Գառնիի տաճարի զարդաքանդակները: 
Դեկորատիվ զարդաքանդակները կիրառվել են հիմնականում եկեղեցաշինության մեջ, որոշ հուշարձաններում համադրվել են թեմատիկ բարձրաքանդակների հետ. վաղ շրջանի նմուշներն ի հայտ են եկել V դարում  (Տեկոր, Դվին, Երերույք և այլն): Այդ համադրումը փայլուն կերպով դրսևորվել է նաև VII դարում՝ Զվարթնոցի, Մրենի, X–XIV դարերում՝ Անիի հուշարձաններում, Աղթամարում, Գանձասարում, Նորավանքում և այլուր: 
Ճարտարապետության մեջ հաճախ քանդակազարդել են փայտը՝ դռների, խոյակների համար: Ստեղծել են նաև փայտե թեմատիկ քանդակներ: Եկեղեցական կառույցներում տարածված էին նվիրատուների պատկերաքանդակները (Աղթամար, Գագկաշեն, Սանահին, Հաղպատ և այլն), միջնադարյան Հայաստանում՝ հուշակոթողները, որոնք դրվում էին հանգուցյալների շիրիմներին կամ նվիրվում որևէ կարևոր իրադարձության: IX դարից տարածվել է խաչքարի արվեստը, զարգացել է նաև մետաղի գեղարվեստական մշակումը: 
Նոր ժամանակներում հայկական պրոֆեսիոնալ քանդակագործությունը ձևավորվել է XIX դարի վերջին, Կոստանդնուպոլսում (Երվանդ Ոսկան): Հաջորդ սերնդի ներկայացուցիչներից են Անդրեաս Տեր-Մարուքյանը, Միքայել
«Սասունցի Դավիթ»  (1935 թ., քանդակագործ` Այծեմնիկ Ուրարտու)
Միքայելյանը, Հայկ Բադիկյանը, Հակոբ Փափազյանը, Ռուզան Մուրացանը, Միքայել Փոլադյանը և ուրիշներ: 
1920-ական թվականներին Հայաստանում ստեղծվել են բազմաթիվ մոնումենտալ քանդակներ, ձևավորվել է հայ քանդակագործության ազգային դպրոցը և զարգացել Արա Սարգսյանի, Սուրեն Ստեփանյանի, Ստեփան Թարյանի, Այծեմնիկ Ուրարտուի, ապա՝ Երվանդ Քոչարի ջանքերով: 
Հայրենական մեծ պատերազմի (1941– 1945 թթ.) և հետպատերազմյան տարիներին իրենց լավագույն գործերով աչքի են ընկել Նիկողոս Նիկողոսյանը, Սարգիս Բաղդասարյանը, ապա՝ Արա Հարությունյանը, Ղուկաս Չուբարյանը, Խաչատուր Իսկանդարյանը, Թերեզա Միրզոյանը, Հովհաննես Բեջանյանը, Ֆրիդ Սողոյանը և ուրիշներ: Խեցեգործական քանդակներ են ստեղծել Ռազմիկ Շահվերդյանը, Հռիփսիմե Սիմոնյանը, Հմայակ Բդեյանը: 
1970-ական թվականներից ուշագրավ քանդակներ են կերտել Լևոն Թոքմաջյանը, Բենիկ Պետրոսյանը, Արա Շիրազը, Վլադիմիր Պետրոսյանը, Արտաշես Հովսեփյանը, Ֆերդինանդ Առաքելյանը, Գետիկ Բաղդասարյանը, Տիգրան Արզումանյանը և ուրիշներ:
Հայկական քանդակագործության առաջընթացը պայմանավորել են նաև Սփյուռքի վարպետները՝ Հակոբ Գյուրջյանը, Խորեն Տեր-Հարությանը, Ռուբեն Նակյանը, Արտո Չաքմաքչյանը, Նվարդ Զարյանը, ապա՝ Դավիթ Երևանցին, Էմիլ Գազազը, Վան Սողոմոնյանը և ուրիշներ: