Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Միջնադարի
նվագախումբ. մանրանկար (XVI–XVII դարերի ձեռագիր, Մատենադարան)
Սինանյան նվագախումբը (հիմնադրվել է 1861 թ-ին, Կոստանդնուպոլսում, 
ղեկավար՝ Գրիգոր 
Սինանյան)
Մոսկվայի «Ռուսական ֆիլհարմոնիա» 
սիմֆոնիկ նվագախումբը
Կոմիտասի անվան լարային քառյակը
Նվագախումբը երաժշտական ստեղծագործությունը տարբեր գործիքներով համատեղ կատարող երաժիշտների խումբ է:

Մշտական կազմով նվագախմբերը երևան են եկել XVI դարում: Ժամանակակից իմաստով նվագախմբերի ձևավորումը կապված է XVI–XVII դարերի սահմանագծին բազմաձայն երաժշտության նոր ժանրերի՝ օպերայի, օրատորիայի, կոնցերտի սկզբնավորման հետ: Նվագախմբերի հնարավորությունների ընդլայնմանը մեծապես նպաստել են կոմպոզիտորներ Լյուդվիգ վան Բեթհովենը, Հեկտոր Բեռլիոզը և Ռիխարդ Վագները:
Նվագախմբերը, ըստ գործիքային կազմի, լինում են միատարր՝ լարային, փողային, հարվածային, նաև խառը՝ տարբեր գործիքներից կազմված, իսկ ըստ նշանակության՝ զինվորական, էստրադային և այլն: 
Կատարման ոճով և յուրատեսակ հնչեղությամբ առանձնանում է կամերային նվագախումբը, որը փոքրակազմ է. հիմքը լարային խումբն է՝ գումարած փոքրաքանակ փողային գործիքներ, հին դասական երաժշտության դեպքում՝ նաև կլավեսին: Նվագախմբի բարձրագույն ձևը սիմֆոնիկն է, որը կազմված է երաժշտական գործիքների 5 տարբեր խմբերից. լարային գործիքներ՝ ջութակ, ալտ, թավջութակ ու կոնտրաբաս, փայտե փողային գործիքներ՝ ֆլեյտա, կլառնետ, հոբոյ, ֆագոտ, պղնձե փողային գործիքներ՝ փող, գալարափող, տրոմբոն, տուբա, հարվածային գործիքներ՝ թմբուկ, լիտավր, եռանկյունի, քսիլոֆոն, մետաղաֆոն, կսմիթային-ստեղնավոր՝ տավիղ, դաշնամուր, կլավեսին և այլն: 
Սիմֆոնիկ նվագախմբի կատարողական հնարավորություններն ընդլայնել են XX դարի կոմպոզիտորներ Կլոդ Դեբյուսին, Մորիս Ռավելը, Ռիխարդ Շտրաուսը, Սերգեյ Պրոկոֆևը, Դմիտրի Շոստակովիչը, Իգոր Ստրավինսկին, Ալեքսանդր Սպենդիարյանը, Արամ Խաչատրյանը, Ավետ Տերտերյանը և ուրիշներ: Ժամանակակից նվագախմբերում ժողովրդական գործիքների՝ մանդոլինի, կիթառի, բայանի, բալալայկայի, թառի, քամանչայի, դուդուկի, դափի, դհոլի առկայությունն ընդարձակել է հնչերանգային հնարավորությունները: Նվագախումբը ղեկավարում է դիրիժորը:
Հայաստանում առաջին սիմֆոնիկ նվագախումբը կազմավորվել է 1924 թ-ին՝ Երևանի նորաստեղծ կոնսերվատորիայի ուսանողների և դասախոսների
«Նարեկացի» ժողովրդական նվագարանների անսամբլը
ուժերով: Նույն թվականին տեղի է ունեցել առաջին սիմֆոնիկ համերգը՝ Ա. Սպենդիարյանի ղեկավարությամբ: 
1925–36 թթ-ին Երևանում գործել է «Արևելյան վերակառուցված սիմֆոնիկ նվագախումբը» (ղեկավար` Վարդան Բանի):
ՀՀ-ում գործում են սիմֆոնիկ, կամերային, էստրադային, փողային, Հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ, ֆիլհարմոնիկ, ժողովրդական գործիքների և բազմաթիվ այլ նվագախմբեր:

Կոմիտասի անվան լարային քառյակը
Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը (2009 թ.)
Երևանի օպերայի և բալետի սիմֆոնիկ նվագախմբի կազմը (2010 թ.)






   Հին հունական թատրոնում ներկայացման ժամանակ երգչախումբը տեղավորվել է բեմի առջևի կիսաշրջանաձև հարթակին, որն անվանել են «օրխեստրա»: Հետագայում «օրխեստրա» բառը փոփոխվելով` դարձել է «օրկեստր», հայերեն՝ նվագախումբ: