Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մոսկվայի Մեծ թատրոնի, Միլանի «Լա Սկալա» և Դրեզդենի «Զեմպերա» օպերային թատրոնների շենքերը
Պեկինի ազգային մեծ թատրոնի շենքը
Տեսարաններ Ջուզեպպե Վերդիի 
 «Տրավիատա» (2009 թ., «Լա Սկալա») 
և Գաետանո Դոնիցետտիի «Պողիկտոս» 
(1993 թ., Երևանի օպերայի և բալետի թատրոն) 
օպերաների բեմադրություններից 
Օպերան արվեստի ժանր է՝ երաժշտաթատերական ստեղծագործություն՝ խոսքի, բեմական գործողությունների և երաժշտության համադրմամբ:

Օպերան (իտալերեն է. նշանակում է երկ)՝ որպես ինքնուրույն ժանր, ձևավորվել է XVI դարի վերջին – XVII դարի սկզբին՝ Իտալիայում: Պատմական զարգացման ընթացքում ձևավորվել են օպերային երաժշտության պատմահերոսական, պատմառոմանտիկական, քնարական, կոմիկական և այլ տարատեսակներ: Կերպարներն առավել ամբողջական բացահայտվում են մենահամարներում (արիա, արիոզո, արիետա, մոնոլոգ և այլն): Բախումային իրավիճակներ ստեղծելու, գործողության զարգացման, գաղափարների ընդհարման հնարավորություն են ընձեռում անսամբլները (զուգերգ, տրիո, կվարտետ և այլն): Երգչախումբը և նվագախումբը նույնպես առավել բացահայտում և ամբողջացնում են բեմում կատարվող գործողությունները:
Օպերայում առանձնահատուկ տեղ ունեն ինքնուրույն սիմֆոնիկ դրվագները՝ նախերգանքը և առանձին գործողությունների նախաբանը (անտրակտ` երաժշտական պիես, որը կատարվում է նախքան հերթական արարը՝ բացի առաջինից): Առաջին օպերաներն են «Դափնեն» (1598 թ.) և «Եվրիդիկեն» (1600 թ.), որոնց երաժշտությունը գրել է կոմպոզիտոր և երգիչ Յակոպո Պերին: 
XVIII դարի կեսից օպերային ժանրը տարածվել է Ֆրանսիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Անգլիայում, Ռուսաստանում և եվրոպական այլ երկրներում: 
XIX դարն օպերային ժանրի ծաղկման շրջանն է: Ջոակինո Ռոսսինին, Ջուզեպպե Վերդին, Ռիխարդ Վագները, Ժորժ Բիզեն, Պյոտր Չայկովսկին և այլ կոմպոզիտորներ գրել են իրենց նշանավոր օպերաները: 
Օպերան, իր շուրջ 400-ամյա պատմության ընթացքում հասնելով զարգացման բարձրակետին, երբեմն ունեցել է նաև ճգնաժամային փուլեր. ժանրում խախտվել է խոսքի և երաժշտության հարաբերակցությունը, որի վերականգնմանը նպաստել են օպերայի բարեփոխիչներ Քրիստոֆ Գլյուկը, Վոլֆգանգ Մոցարտը, Ռ. Վագները, Ջ. Վերդին, Ալբան Բերգը: Հայ կոմպոզիտորներից օպերայի ժանրի բարեփոխիչ է համարվում Ավետ Տերտերյանը:
1868 թ-ին Կոստանդնուպոլսում Տիգրան Չուխաճյանն ստեղծել է հայկական առաջին «Արշակ Բ» օպերան: 
Օպերային ժանրի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Կոմիտասը («Անուշ») և Քրիստափոր Կարա-Մուրզան («Շուշան», երկուսն էլ՝ անավարտ): 1912 թ-ին Ալեքսանդրապոլում ներկայացվել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» հայկական առաջին ազգային օպերան: XX դարի սկզբին օպերաներ են գրել Վարդան Սարգսյանը («Անուշ»), Եղիշե Բաղդասարյանը («Անուշ», «Արտավազդ Բ»), Ստեփան Դեմուրյանը («Հարեմ») և ուրիշներ: Երևանի, Թիֆլիսի և Բաքվի դպրոցներում ցուցադրվել են Ազատ Մանուկյանի «Չարի վերջը», Միքայել Միրզայանի «Ճպուռն ու մրջյունը», Ե. Բաղդասարյանի «Անտառի մանուկ», Անտոն Մայիլյանի «Չարաճճի Միկիչը», «Գյուլնազ տատի հեքիաթը» և այլ մանկական օպերաներ: 
Հայկական օպերայի պատմության մեջ առանձնանում է Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստը»՝ առաջին ազգային դասական օպերան, որով բացվել է  (1933 թ.) Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը: 
Հայկական օպերայի լավագույն նմուշներից են նաև Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկը», Ավետ Տերտերյանի «Կրակե օղակը», «Երկրաշարժը», Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովան», «Շուշանիկը», Յուրի Ղազարյանի «Էռնստ Հեմինգուեյը», Գրիգոր Հախինյանի «Լեգենդի մարդը», Երվանդ Երկանյանի «Մոկաց Միրզան», Ստեփան Ջրբաշյանի «Գիքորը», Վարդան Աճեմյանի «Կիկոսի մահը», Վահրամ Բաբայանի «Համլետը» և «Բեթհովենի նամակները», Էդուարդ Սադոյանի «Մարիա Վոլկոնսկայայի օրագիրը», Արզաս Ոսկանյանի «Նարեկացու աղոթքը, Քուչակի սերը, Սևակի լույսը» և այլն: 
Հայկական օպերային արվեստն աչքի է ընկնում ժանրերի և ձևերի բազմազանությամբ, երաժշտական լեզվի ինքնատիպությամբ: