Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Բուժական սնունդը բուժիչ կամ կանխարգելիչ նպատակով նախատեսվող սննդի օրաբաժնի և սնման կարգի ամբողջությունն է: Այն բուժման ինքնուրույն մեթոդ չէ և կիրառվում է դեղանյութերի ու բուժման այլ եղանակների հետ:
Բուժական սննդի հիմնական առանձնահատկությունը սննդի քանակական և որակական համապատասխանությունն է հիվանդության բնույթին, հիվանդի վիճակին և նրա օրգանիզմի յուրահատկություններին: Բուժական սնունդը նշանակում և հսկում է բժիշկը:
Հիվանդությունների դեմ պայքարի լավագույն միջոցը լիարժեք սնունդն է, որը նպաստում է ախտահարված օրգանների աշխատունակության վերականգնմանը, նյութափոխանակության և ընդհանուր վիճակի կանոնավորմանը:
Բուժական սննդում կիրառում են այսպես կոչված բեռնաթափման օրեր և օրվա ընթացքում սննդի սահմանափակումներ: Բեռնաթափման համար նշանակվում է որոշակի քանակությամբ 1 տեսակի մթերք (օրինակ՝ խնձոր, կաթնաշոռ, կաթ):
Բուժական սննդի օրաբաժինները պետք է լինեն լիարժեք և բավարարեն օրգանիզմի պահանջը սննդանյութերի ու կենսաբանորեն ակտիվ նյութերի նկատմամբ: