Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Բուժքույրը (կամ գթության քույրը) միջին բժշկական կրթությամբ մասնագետ է և աշխատում է բժիշկների ղեկավարությամբ: Հիվանդանոցներում բուժքույրերը խնամում են հիվանդներին, հետևում նրանց վիճակին, բժշկի նշանակմամբ իրականացնում բուժարարողություններ, վերահսկում բաժանմունքի և հիվանդասենյակների սանիտարահիգիենային վիճակը: Բուժքույրերն աշխատում են ավագ բուժքրոջ անմիջական ղեկավարությամբ, որը վերահսկում է բժշկի նշանակումների կատարումը, իրականացնում դեղանյութերի դուրսգրումը, դրանց հաշվառումն ու պահպանումը, հիվանդների ընդունելության և դուրսգրման ձևակերպումները, հետևում բաժանմունքի սանիտարական վիճակին, տնտեսությանը, հիվանդների սննդին և այլն:
Բուժքույրը նաև մասնակցում  է բնակչության շրջանում սանիտարալուսավորչական աշխատանքների կատարմանը: Բուժքույրեր աշխատում են նաև մանկապարտեզներում, դպրոցներում, արտադրական ձեռնարկություններում, ծերանոցներում, կարող են լինել նաև մասնավոր հիվանդապահներ և այլն: Բուժքրոջ որակավորում ստանում են սովորաբար հատուկ բժշկական դպրոցներում կամ ուսումնարաններում 3 տարի սովորելուց հետո, ապա շատերը մասնագիտանում են բժշկագիտության որոշակի բնագավառում:
Բուժքույրերը հատկապես կարևոր դեր են խաղում այն երկրներում, որտեղ բժիշկները քիչ են:
  • Գթության քույրերի մասնագիտությունը սկիզբ է առել XIX դարի կեսերին, երբ սկսեցին ավելի մանրակրկիտ հետազոտել հիվանդներին: Ուստի, բժիշկները կարիք ունեին փորձառու օգնականների, դրա համար էլ ամենուրեք բացվեցին բուժքույրերի պատրաստման կենտրոններ և ուսումնարաններ: Գթության քույրերի առաջին դպրոցը հիմնվել է 1833 թ-ին Կայզերվերտում (Գերմանիա):