Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ֆիդիաս
Մ. թ. ա. մոտ 490 թ., Աթենք
Մ. թ. ա. մոտ 430 թ., Աթենք

Պատկերը դրվագված է Աթենաս Պարթենոսի սաղավարտին` ամազոնուհիների հետ ճակատամարտի տեսարանում:
«Աթենաս Պարթենոսը» (մ. թ. ա. 438 թ.)
Հույն քանդակագործ և ճարտարապետ Ֆիդիասը 
բարձր դասական արվեստի խոշորագույն վարպետներից է, 
Հին աշխարհի ամենախոշոր արվեստագետը:

Ֆիդիասի մանկությունն ու պատանեկությունը համընկել են հույն-պարսկական պատերազմների տարիներին: Ըստ Պլուտարքոսի՝ Աթենքում Ակրոպոլիսի վերականգնման ժամանակ Ֆիդիասը եղել է Աթենական պետության ղեկավարի՝ Պերիկլեսի խորհրդականն ու օգնականը:
 
«Վիրավոր ամազոնուհին» (մ. թ. ա. 440–430 թթ., XIX դարի պատճենը) 
Ֆիդիասի ստեղծագործությունները հայտնի են անտիկ հեղինակների նկարագրություններից ու պատճենահանված օրինակներից: Հանրահայտ են նրա կերտած Աթենաս Պրոմաքոսի բրոնզե հսկա արձանը (մ. թ. ա. մոտ 460 թ.)՝ տեղադրված Աթենքի Ակրոպոլիսում` ի հիշատակ պարսիկների դեմ հաղթանակի, քրիզոէլեֆանտային քանդակագործության եղանակով (ոսկու և փղոսկրի համադրություն) ստեղծած Զևսի (կանգնեցվել է Օլիմպիայում՝ Զևսի տաճարում. աշխարհի 7 հրաշալիքներից է) և Պարթենոնի տաճարի Աթենաս Պարթենոսի (մ. թ. ա. 438 թ.) մեծածավալ մարմարե արձանները: Լավագույն գործերից են նաև «Վիրավոր ամազոնուհին» (Կապիտոլիումի թանգարան, Հռոմ), «Լեմնոսյան Աթենասը» (պատճենը Դրեզդենում է), որը կերտել է մ. թ. ա. 450–440 թթ-ին՝ Լեմնոս կղզում բնակվող աթենացիների համար: 
Ճարտարապետության և քանդակագործության համադրության կատարյալ օրինակներից է Պարթենոնի տաճարը 
[մ. թ. ա. 438–432 թթ., մարմարակերտ նմուշները` Բրիտանական թանգարանում (Լոնդոն), Լուվրում (Փարիզ), Ակրոպոլիսի թանգարանում (Աթենք)], որն ավերվել է 1687 թ-ին (վերականգնվել է մասնակիորեն): Ֆիդիասի ստեղծագործությունը համաշխարհային արվեստի բարձրագույն նվաճումներից է, նրա ստեղծած կերպարներում համադրված են կենսականությունը, դասական ներդաշնակությունն ու գեղեցկությունը:
Ֆիդիասի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա: 

Ֆիդիաս. «Լապիրի և կենտավրոսի կռիվը» (մ. թ. ա. 447–433 թթ., Պարթենոն)
«Ֆիդիասը բարեկամներին ցույց է տալիս Պարթենոնի քանդակազարդ գոտին» 
(1868 թ., նկարիչ` Լոուրենս Ալմա-Տադեմա)


   Հանրահաշվում Ոսկե հատումը (եզրույթն առաջին անգամ օգտագործել է Լեոնարդո դա Վինչին) արտահայտվում է հունական այբուբենի «f» տառով՝ ի պատիվ Ֆիդիասի, որն այդ համակարգը լավագույնս է կիրառել իր ստեղծագործություններում:
   «Երբ Ֆիդիասն ստեղծում էր Աթենասին ու Զևսին, նա չուներ երկրային բնօրինակ, որից կարող էր օգտվել: Բայց նրա հոգում ապրում էր գեղեցկության այն նախատիպը, որը և նա վերածել է նյութի...»:
Ցիցերոն, 
փիլիսոփա