Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


IX–X դա­րե­րի պատ­մա­գիր, Ամե­նայն հա­յոց կա­թո­ղի­կոս (898 թ-ից) Հով­հան­նես Ե Դրաս­խա­նա­կերտ­ցին միջ­նա­դա­րյան Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան և մշա­կու­թա­յին նշա­նա­վոր գոր­ծիչ­նե­րից է: Նրա «Պատ­մու­թյուն Հա­յոց»-ը հայ պատ­մագ­րու­թյան առա­վել գնա­հատ­ված աշ­խա­տու­թյուն­նե­րից է: 

Հով­հան­նես Դրաս­խա­նա­կերտ­ցին ու­սա­նել է Սև­ա­նա կղզու վան­քում: Մին­չև 897 թ. վա­րել է եկե­ղե­ցա­կան բարձր պաշ­տոն­ներ, մաս­նակ­ցել երկ­րի հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան կյան­քին: Ատր­պա­տա­կա­նի Յու­սուփ ամի­րի ար­շա­վան­քը Հա­յաս­տան կան­խե­լու հա­մար 908 թ-ին նվեր­նե­րով մեկ­նել է Ատր­պա­տա­կան՝ Յու­սու­փին սի­րա­շա­հե­լու և նրա հետ բա­նակ­ցե­լու, սա­կայն վեր­ջինս հա­յե­րի ընդ­դի­մա­դիր ու­ժը թու­լաց­նե­լու, ժո­ղովր­դին ահա­բե­կե­լու նպա­տա­կով կա­լա­նա­վո­րել է կա­թո­ղի­կո­սին և բանտ նետել: Դրաս­խա­նա­կերտ­ցուն հա­ջող­վել է փախ­չել: Գնա­ցել է Աղ­վանք, Վրաս­տան, ապա վե­րա­դար­ձել է Հա­յաս­տան, հաս­տատ­վել  Տա­րո­նում, ավե­լի ուշ՝ Դվի­նում: 
Խույս տա­լով արաբ զո­րա­պետ Նը­ս­րի հա­լա­ծանք­նե­րից՝ ապաս­տա­նել է Սև­ա­նա կղզում, ապա ան­ցել Բյու­րա­կան, այն­տե­ղից՝ Բա­գա­րան: Այս ըն­թաց­քում Դրաս­խա­նա­կերտ­ցին ջա­նա­ցել է բա­նակ­ցու­թյուն­նե­րի մի­ջո­ցով, խոր­հուրդ­նե­րով ու հոր­դոր­նե­րով մեղ­մել արաբ ոս­տի­կան­նե­րի շա­հա­տա­կու­թյուն­նե­րը, ապա­հո­վել երկ­րի քա­ղա­քա­կան մի­աս­նու­թյու­նը, վե­րաց­նել երկ­պա­ռա­կու­թյուն­նե­րը, բարձ­րաց­նել ժո­ղովր­դի ազ­գա­յին ինք­նա­գի­տակ­ցու­թյու­նը: Սմբատ Ա-ի մա­հից (914 թ.) հե­տո, քա­ղա­քա­կան նկա­տա­ռում­նե­րով, հրա­ժար­վել է Կոս­տանդ­նու­պոլ­սի պատ­րի­արք Նի­կո­ղա­յո­սի՝ Բյու­զան­դի­ա­յի հետ Հա­յաս­տա­նի, Վրաս­տա­նի և Աղ­վան­քի մի­ա­ս­­նու­թյան ծրագ­րի շուրջ բա­նակ­ցու­թյուն­նե­րին մաս­նակ­ցե­լուց: Երբ Նը­ս­րը գրա­վել է կա­թո­ղի­կո­սա­նիստ Դվի­նը, Դրաս­խա­նա­կերտ­ցին Վաս­պու­րա­կա­նի թա­գա­վոր Գա­գիկ Արծ­րու­նու հրա­վե­րով 927 թ-ին տե­ղա­փոխ­վել է Վաս­պու­րա­կան: 
Պահ­պան­վել է Դրաս­խա­նա­կերտ­ցու 2 աշ­խա­տու­թյուն՝ «Շարք կա­թո­ղի­կո­սացն Հա­յոց»-ը և «Պատ­մու­թյուն Հա­յոց»-ը: Առա­ջի­նը Հա­յոց կա­թո­ղի­կոս­նե­րի ան­վա­նա­ցանկն է՝ Գրի­գոր Լու­սա­վոր­չից մին­չև իր ժա­մա­նա­կը՝ կեն­սագ­րա­կան հա­մա­ռոտ տվյալ­նե­րով: