Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Հրաչյա Ազնիվ
1853 թ., 
Կոստանդնուպոլիս 
1920 թ., Դիլիջան
Ազնիվ Հրաչյան Քույր 
Թերեզայի դերում 
(Լուիջի Կամոլետտիի «Քույր Թերեզա»)
Դերասանուհի Ազնիվ Հրաչյան դասական ռեալիզմի տիպական ներկայացուցիչներից է հայ թատրոնում: Նրա արվեստին բնորոշ էին խոր 
հուզականությունն ու զուսպ դրամատիզմը, հոգեբանական երանգների 
հարստությունը, կերպարի սոցիալական և հոգեբանական շերտերի համադրումը:

Ազնիվ Հրաչյան (իսկական ազգանունը՝ Մինասյան) բեմական առաջին քայլերն արել է 1869 թ-ին, Կոստանդնուպոլսի Արևելյան թատրոնում՝ ռեժիսոր և դերասան Պետրոս Մաղաքյանի ղեկավարությամբ. Հրաչյան նրան համարել է իր «մեծ ուսուցիչը»: Դերասանուհուն «Հրաչյա» անվանել է նրա մշտական խաղընկերը` Պետրոս Ադամյանը: Հրաչյան միաժամանակ հանդես է եկել Արևելյան թատրոնում և Հակոբ Վարդովյանի «Օսմանիե» թատերախմբում. խաղացել է պատմահայրենասիրական ողբերգություններում, իտալական և ֆրանսիական մելոդրամաներում (Թեոդոր Բառյերի «Փարիզի աղքատները», Դյումա-հոր «Կատրին Հովարդ», Լուիջի Կամոլետտիի «Քույր Թերեզա» և այլն): 
Բեմական գործունեության առաջին շրջանում, չնայած սենտիմենտալ-ռոմանտիկական խաղացանկին, Հրաչյան հակվել է դեպի ռեալիզմը, որն ավելի արմատավորվել է 1880-ական թվականներին՝ Թիֆլիսի հայկական թատերախմբում: Այդ շրջանի դերերից են Ռուզանը (Մուրացանի «Ռուզան»), Նատալյան (Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա»), Ժաննա դ’Արկը (Ֆրիդրիխ Շիլլերի «Օռլեանի կույսը»), Պորցիան (Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Սոֆյան (Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Մարգարիտ Գոթիեն (Ալեքսանդր Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը»), Նինան (Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես») և այլն: 
Հրաչյան 1883 թ-ին թողել է բեմը, 1893–94 թթ-ին կրկին խաղացել է Թիֆլիսի հայկական թատերախմբում, 1890– 1900-ական թվականներին՝ Բաքվի հայկական թատրոնում: Վերջնականապես հրաժարվելով դերասանական խաղի մելոդրամային ոճից՝ զգալիորեն հակվել է դեպի հոգեբանական թատրոնը: 
Ժամանակի մամուլը Հրաչյային համեմատել է իտալացի նշանավոր դերասանուհի Էլեոնորա Դուզեի հետ: Վահրամ Փափազյանն իր «Հետադարձ հայացք» գրքում բարձր է գնահատել Հրաչյայի արվեստը, մասնավորապես նրա խոսքի մշակույթը: 
Հրաչյան գրել է «Իմ հիշողություններս» (1909 թ.) գիրքը: Ծանր հիվանդության պատճառով տեղափոխվել է Դիլիջան, որտեղ էլ մահացել է: