Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ղափլանյան Հրաչյա
1923 թ., գ. Գարգառ (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում)
1988 թ., Երևան 
(թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու 
պանթեոնում)
Տեսարան «Մեծապատիվ մուրացկաններ» պիեսի (ըստ Հակոբ Պարոնյանի) ներկայացումից (1986 թ., Երևանի Սունդուկյանի անվան թատրոն)
Ռեժիսոր, դերասան, դրամատուրգ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական 
արտիստ Հրաչյա Ղափլանյանը Երևանի դրամատիկական թատրոնի հիմնադիրն է. հայ թատրոնում վերահաստատել է 
Եվգենի Վախթանգովի գեղագիտական սկզբունքները: 

Հրաչյա Ղափլանյանը 1935 թ-ին ընդունվել է Լենինականի դրամատիկական թատրոն, խաղացել երեխաների դերեր: 1940 թ-ին ավարտել է Երևանի թատերական ուսումնարանը, 1952–53 թթ-ին վերապատրաստվել Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում: 
1938–52 թթ-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան էր և ռեժիսոր, 1953–58 թթ-ին՝ գլխավոր ռեժիսոր (1942–45 թթ-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին), 1960–62 թթ-ին՝ նաև տնօրեն (1958–60 թթ-ին, միաժամանակ՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի ռեժիսոր), 1962– 1965 թթ-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1969–77 և 1980–85 թթ-ին՝ իր հիմնադրած դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն (1973–75 թթ-ին՝ նաև Գ. Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն), 1977–79 և 1985–88 թթ-ին՝ Սունդուկյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր: 1975–88 թթ-ին միաժամանակ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1986 թ-ից՝ պրոֆեսոր): 1965 թ-ից Հայկական թատերական ընկերության վարչության նախագահն էր:
Ղափլանյանի լավագույն դերերից են՝ Տրուֆալդինո (Կառլո Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան»), Վանյա (Վալենտին Կատաևի «Գնդի որդին»), Դիկ (Վալենտինա
Տեսարան Վ. Շեքսպիրի 
 «Ռիչարդ III» պիեսի ներկայացումից 
(1972 թ., Երևանի դրամատիկական թատրոն)
Լյուբիմովայի «Ձյունիկ») և այլն: Երևանի թատրոններում բեմադրել է Ֆրիդրիխ Շիլլերի «Սեր և խարդավանք», Վիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III», «Կորիոլան», «Մեծապատիվ մուրացկաններ» (ըստ Հակոբ Պարոնյանի), «Արբատի զավակները» (ըստ Ալեքսանդր Ռիբակովի), Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը» և այլ պիեսներ, օպերայի և բալետի թատրոնում՝ Իգոր Ստրավինսկու «Էդիպ արքա», Լեոնարդ Բեռնստայնի «Վեստսայդյան պատմություն» օպերաները, Մոսկվայի Եվգենի Վախթանգովի անվան թատրոնում՝ «Ռիչարդ III»-ը, Բրատիսլավայի ազգային թատրոնում՝ Լև Տոլստոյի «Կենդանի դիակը»:
Ղափլանյանն արժանացել է ՀԽՍՀ (1979 թ.) և ԽՍՀՄ (1988 թ.) Պետական մրցանակների: 
Հեղինակ է «Իմ ընկերները» (1958 թ.) պիեսների և «Ռեժիսոր, ներկայացում, հանդիսատես» (1982 թ.) հոդվածների ժողովածուների: 
Հրաչյա Ղափլանյանի անունով կոչվել է Երևանի դրամատիկական թատրոնը (1990 թ-ից):

   «Հրաչյա Ղափլանյանն իր արվեստում հմտորեն և համամասնորեն սերտակցել է հայ ռեժիսորական արվեստի երեկն ու այսօրը, թատրոն բերել գեղարվեստական մտածողության իր կերպն ու տեսակը՝ ստեղծագործությունը կառուցելով կենսական-գեղագիտական դիտարկումների և դերասանական բազմագույն արտահայտչականության վրա»:
Լևոն Մութաֆյան, 
թատերագետ