Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ձմեռ պապը Ձյունանուշի հետ

Սանտա Կլաուսը գալիս է Լապլանդիայից:
Ձմեռ պապը (Սանտա Կլաուս և այլն) Ծննդյան տոների և 
Նոր տարվա խորհրդանիշներից է. այցելում է տներ, մասնակցում 
տոնական հանդիսությունների և երեխաներին նվերներ է բաժանում:

Ձմեռ պապի նախատիպերը բազմազան են` «տեղական» թզուկներից մինչև միջնադարյան թափառական ժոնգլյորներն ու խաղալիք վաճառողները: Բայց քրիստոնեության ընդունումից հետո եվրոպական բանահյուսության մեջ Ձմեռ պապի կերպարը նմանեցվել է բյուզանդական եկեղեցու արքեպիսկոպոս սբ Նիկողայոսի (270–345 թթ.) վարքին, որը, ավանդության համաձայն, շատ բարի էր, օգնում էր չունևորներին: Հայտնի է, օրինակ, մի խեղճ ընտանիքի 3 աղջիկներին օգնելու պատմությունը` նրանց պատուհանից աննկատ ոսկու կապոցիկներ ներս գցելով: Ասում են` այդպես է ձևավորվել բարեգործությունը:
Ձմեռ պապն արևելասլավոնական դիցաբանության մեջ ձմեռային սառնամանիքների տիրակալն է` կապույտ կամ կարմիր քուրքով, երկար ու սպիտակ մորուքով, տաք կաճյակներով (վալենկա) ու գավազանով: Ապրել է սառցե խրճիթում: Սառնամանիքներն այդ Ցրտի շնչառությունն են, սառցալուլաները՝ արցունքները, եղյամը՝ սառած բառերը, մազերը՝ ձնե ամպերը: Ցուրտը ձմեռնամուտին վազում է դաշտերով, գավազանով հարվածում աջ ու ձախ և սանձահարում (սառեցնում) գետերն ու  լճերը:
Սկզբում Ձմեռ պապից վախեցել ու պաշտել են.  ձմեռային արևադարձի և գարնան գիշերահավասարի օրերին դուռ ու լուսամուտ լայն բացել են, որ նա անարգել տուն մտնի, նրան նվեր են տվել, սիրաշահել, հատուկ ուտելիք առանձնացրել, որպեսզի խնայի ցանքերը և ցրտահարությամբ չոչնցացնի: 
Ձմեռ պապի կերպարը ժամանակի ընթացքում տրամագծորեն շրջվել է. նա վերածվել է նվիրատուի և երեխաների ցանկալի հյուրի: Ավելին, Ձմեռ պապի կողքին  հայտնվել է նրա թոռնուհին՝ շիկահեր Ձյունանուշը, դարձել Ձմեռ պապի օգնականը:
Ձմեռ պապը Ռուսաստանում առաջին անգամ հայտնվել է 1910 թ-ին՝ Ծննդյան տոներին, իսկ խորհրդային տարիներին՝ 1936 թ-ին. նա Ձյունանուշի հետ եկել է Մոսկվայի Միությունների տուն ու Ամանորի նվերներ բաժանել երեխաներին:
1970-ական թվականներից Ձմեռ պապն «այցելում» է նաև տներ:
2005 թ-ին Ռուսաստանում պաշտոնապես որոշել են Ձմեռ պապի ծննդյան օրը՝ նոյեմբերի 18-ը, և ծննդավայրը՝ Մեծ Ուստյուգը: Այդպես նախընտրել են երեխաները, որովհետև հենց այդ օրվանից են սկսվում սառնամանիքներն ու իսկական Ձմեռը Մեծ Ուստյուգում, որտեղից էլ Ձմեռ պապը  ճանապարհ է ընկնում իր ավանդական սահնակով:

Ամանոր

Նոր տարվա տոնակատարություններն սկիզբ են առել Բաբելոնում, մ. թ-ից 4 հզ. տարի առաջ: Այդ սովորույթը նրանցից փոխառել և հարևան ժողովուրդներին են փոխանցել հին եգիպտացիներն ու հռոմեացիները:
Նոր տարին հունվարի 1-ին նշվում է 
մ. թ. ա. 46 թ-ից, երբ Հռոմի Հուլիոս Կեսար կայսրը բարեփոխել է օրացույցն ու սկզբնավորել Հուլյան տոմարը: Բայց սեփական տոմար ունեցող ժողովուրդներն իրենց Նոր տարին նշել են տարբեր ժամանակներում` հիմնականում գարնան ու աշնան գիշերահավասարների, գարնանային զարթոնքի ու երկրագործական աշխատանքներն սկսելուն պես և այլն: 
Հին հայերը Նոր տարին նշել են Նավասարդի (պահլավերեն է. նշանակում է նոր տարի՝ նավա՝ նոր, և սարդ՝ տարի) 
1-ին (օգոստոսի 11-ին), որը համընկնում էր մ. թ. ա. 2492 թ-ին Բելի դեմ Հայկ նահապետի տարած հաղթանակի օրվան:
Նավասարդը և տոնական նվերները հայերն անվանել են նաև Կաղանդ (հունարեն կալենդ բառից է. նշանակում է ամսագլուխ), Ձմեռ պապին` Կաղանդ պապ: 
1582 թ-ին՝ նոր՝ Գրիգորյան տոմարն ընդունելուց հետո, եվրոպական երկրներում տարին սկսել են հունվարի 1-ից, իսկ Ռուսաստանում` Պետրոս Մեծի հրամանագրով` 1700 թ-ից: 
Գրիգորյան տոմարը Ռուսաստանում ընդունվել է 1918 թ-ին. փետրվարի 1-ը փոխարինվել է փետրվարի 14-ով՝ արտաքին աշխարհի հետ օրացուցային տարբերությունները վերացնելու համար: Հայաստանում այդ բարեփոխումը կատարվել է խորհրդայնացումից հետո՝ 1920 թ-ի դեկտեմբերի 2-ին:
Հեռավոր, Միջին և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում (Չինաստան, Վիետնամ, Իրան, Աֆղանստան, Արաբական երկրներ) Նոր տարին նշում են լուսնային օրացույցով` ձմեռային գիշերահավասարին հաջորդող լուսնային ամսվա առաջին օրը, որը Գրիգորյան տոմարով համապատասխանում է հունվարի 21-ից փետրվարի 21-ը ընկած օրերից մեկին:

Ամանորի  սովորույթներ

Աշխարհի ժողովուրդները տարբեր կերպ են դիմավորում Ամանորը. ԱՄՆ-ում, օրինակ, կազմակերպվում են ջրային շքերթներ՝ ծաղկազարդ նավակներով, անգլիացիները շատ են կարևորում, թե այդ օրն ով է առաջինն իրենց տուն մտնում. եթե եկողը շիկահեր է, լավ նշան է, եթե թխամազ՝ ոչ այնքան: Չինացիներն այդ գիշեր չեն քնում՝ ակնկալվող հաջողությունը բաց չթողնելու համար, իսկ իտալացիները մեծ հրճվանքով պատուհանից դուրս են նետում հին իրերը.  որքան շատ՝ այնքան լավ:
Հին հայերը Նավասարդին հավաքվել են Բագրևանդ գավառի Բագավանում (դիցավան). համաժողովրդական խրախճանքին մասնակցել է շուրջ 120 հզ. մարդ, նաև թագավորը: Այդ օրերին զանազան զոհաբերություններ են արել, կազմակերպել տոնախմբություններ ու ձիարշավներ, աղավնի են թռցրել և այլն: Ապաստան են տվել ու կերակրել նաև օտարական անցորդներին:
Ամանորի տոնական սեղանին դրել են նաև ծիսական հաց, որը կոչվել է տարի-հաց, կրկենի, կլոճ և այլն, որևէ նշանով (օրինակ` մետաղադրամ), և բաժանել ընտանիքի անդամներին. ում բաժին է ընկել նշանով հացի կտորը, նրա համար ակնկալվել է բարեհաջող տարի:
Ամանորին նաև տոպրակ են կախել երդիկներից՝ նվեր կամ որևէ քաղցրավենիք ստանալու համար:

Տոնածառ

Ամանորի տոնածառն առաջին անգամ զարդարվել է 1521 թ-ին, Էլզասի Սելեստա քաղաքում՝ ապակե գնդերով ու մոմերով: Առաջին հրապարակային տոնածառը տեղադրվել է Ֆրանսիայում, 1840 թ-ին, Անգլիայում՝ 1841 թ-ին, Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում՝ 1852 թ-ին:
1916 թ-ին Ռուսական եկեղեցու Սինոդն արգելել է Ծննդյան տոնին տոնածառ զարդարելը՝ այն համարելով գերմանական սովորույթ: 1926 թ-ին տոնածառ զարդարելն ընդհանրապես արգելվել է՝ իբրև «կրոնական մնացուկ»: Ավանդույթը վերականգնվել է 1936 թ-ի Ամանորին:
2008 թ-ին Ռիո դե Ժանեյրոյում` Լագոա լճի վրա, տեղադրվել է 85 մ բարձրությամբ և 530 տ կշռով լողացող տոնածառ, իսկ Մեխիկոյի 2009 թ-ի տոնածառն ունցել է 110,35 մ՝ 40-հարկանի շենքի բարձրություն (2 տոնածառերն էլ գրանցվել են «Գինեսի ռեկորդների գրքում»):
Հայաստանի գլխավոր տոնածառը  տեղադրվում է Երևանի Հանրապետության հրապարակում. 2010 թ-ին այն ուներ բրգաձև գեղեցիկ տեսք և 35 մ բարձրություն:
Տոնածառեր զարդարում են տանը, հրապարակներում, համերգասրահներում և մշակութային այլ օջախներում, որտեղ Ձմեռ պապի ու Ձյունանուշի մասնակցությամբ կազմակերպում են ուրախ ու զվարճալի ծրագրեր:
Տես նաև Օրացույց (1/2):

   Սանտա Կլաուս անվան ծագումը նույնպես կապվում է սբ Նիկողայոսի անվան հետ: Նա  Սբ Նիկողայոսի տոներին (անցյալում նշվում էր դեկտեմբերի 19-ին) այցելում է երեխաներին և նրա նման նվերներ բաժանում: Նոր տոմարին անցնելուց հետո Սանտա Կլաուսը երեխաներին այցելում է արդեն Ծննդյան տոներին, ապա` նաև Նոր տարվան: 
   Սանտա Կլաուսը հագնում է կարմիր բաճկոն՝ սպիտակ մորթիով, և կարմիր անդրավարտիք, գլխին՝ կարմիր գդակ: Նրա հայրենիքը Լապլանդիան է` Սկանդինավյան թերակղզում` բևեռային գծից  հյուսիս: 
Ձմեռ պապին անվանում են`

ֆինները` Յոուլուպուկկի, կարելները` Պակկայնե,  անգլիալեզու ժողովուրդները՝ Սանտա Կլաուս,  լիտվացիները՝ Սյանիս Շալտիս, ֆրանսիացիները՝ Պեր Նոել,  իտալացիները` Բաբբո Նատալե, Կիպրոսի հույները` Վասիլ, ադրբեջանցիները` Շախտա Բաբա, վրացիները` Թովլիս Բաբուա, ղազախները՝ Այազ Աթա, և այլն: