Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Արմատի կառուցվածքը
Առանցքային և փնջաձև արմատներ
Արմատը բարձրակարգ բույսերի վեգետատիվ հիմնական օրգաններից մեկն է, որը նախ բույսն ամրացնում է հողին, ապա հողից կլանում է բույսի աճի համար անհրաժեշտ ջուրը, հանքային և օրգանական նյութերը: Որոշ բույսերի արմատները պահեստային նյութերի կուտակման տեղ են (արմատապտուղներ) կամ վեգետատիվ բազմացման օրգան (արմատածիլային բույսեր): Արմատը չի առաջացնում և իր վրա չի կրում տերևներ, սակայն ինքը կարող է առաջանալ բույսի բոլոր վեգետատիվ օրգանների՝ ցողունի, տերևների վրա: Արմատը սովորաբար լինում է գլանաձև կամ թելաձև, բայց կարող է ձևափոխվել և կատարել շնչառական ֆունկցիա: Արմատի ծայրը ծածկված է ծայրապատյանով, որը բջիջները պահպանում է մեխանիկական վնասվածքներից: Ջրի և այլ նյութերի կլանումը կատարվում է արմատամազիկներով, որոնք բույսի արմատային համակարգի մակերևույթը մեծացնում են մոտ 20 անգամ: Արմատը զարգանում է սերմի սաղմնային արմատիկից և ուղղաձիգ աճում ներքև: Նրա վրա առաջանում են կողմնային ճյուղավորումներ: Շատ բույսեր ունեն նաև հավելյալ արմատներ, որոնք առաջանում են ոչ թե գլխավոր կամ կողմնային արմատից, այլ ցողունից ու տերևներից: Բույսի բոլոր արմատները միասին վերցրած կազմում են նրա արմատային համակարգը: Սաղմնային արմատն աճելով դառնում է «գլխավոր» և տարբերվում է մնացածներից. այն առաջացնում է առանցքային արմատային համակարգ: Վերջինս բնորոշ է մերկասերմերին և երկշաքիլավորներին: Հավելյալ արմատների գերակշռման դեպքում առաջանում է փնջաձև արմատային համակարգ, որը բնորոշ է միաշաքիլավորներին: Միամյա բույսերի արմատները հողի մեջ թափանցում են մինչև 2 մ, ծառերինը՝ 12 մ: Որոշ բույսերի արմատներում սինթեզվում են յուրահատուկ նյութեր, օրինակ՝ ծխախոտի արմատներում առաջանում է նիկոտին, կոկսագզի արմատներում՝ կաուչուկ, գազարի արմատներում՝ շաքար և կարոտին: Վերջինս մարդու կամ կենդանու օրգանիզմում վերածվում է A վիտամինի:
Գազարը, ճակնդեղը և այլ արմատապտուղներ օգտագործվում են սննդի, իսկ կատվախոտի, կյանքի արմատի (ժենշեն) արմատները՝ բժշկության մեջ:
Մակաբույծ բույսերը, միջատների թրթուրները, վնասատու մանրէները արմատի թշնամիներն են: Արմատն ունի նաև «օգնականներ»: Հողափոր անձրևաորդերը հաճախ են նրա համար ճանապարհ բացում: Կան նաև անտեսանելի «բարեկամներ». օրինակ՝ ընդավոր բույսերի արմատների վրա բնակվող ազոտ կապող պալարաբակտերիաների շնորհիվ ընդավորներն ազոտ են ստանում ոչ միայն հողից, ինչպես մյուս բույսերը, այլև օդից:
Գյուղատնտեսական բույսերը մշակելիս հարկավոր է փխրեցնել և պարարտացնել հողը, որպեսզի արմատները լավ «աշխատեն», և առատ բերք ստացվի: