Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Հասմիկ
1879 թ., Նախիջևան
1947 թ., Երևան
Հասմիկը Նեկտարի 
դերում («Ղուլը», 
կինոնկար, 1927 թ.)
Հասմիկը Խամփերու 
դերում (Գ. Սունդուկյանի «Խաթաբալա»)
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հասմիկը հոգեբանական ռեալիզմի ամենատիպական ներկայացուցիչներից է հայ թատրոնում, Հայաստանի Աշխատանքի հերոս:

Հասմիկը (իսկական անուն-ազգանունը՝ Թագուհի Հակոբյան) բեմական գործունեությունն սկսել է ծննդավայրում՝ Սաֆրազյան ամուսինների հյուրախաղային թատերախմբում՝ փոքրիկ տղայի դերով: 1904 թ-ին Թիֆլիսի Ժողովարանի թատերախմբում խաղացել է Քալիի, Կեկելի (Գաբրիել Սունդուկյանի «Քանդած օջախ», «Պեպո») դերերը: 
1906 թ-ին հրավիրվել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության թատերախումբ, որտեղ առաջին իսկ դերերից Հասմիկն առաջնորդվել է ռեալիստական խաղաոճի սկզբունքներով. անձնավորման կատարյալ հավաստիությամբ և ներգործության ուժով առանձնացել են Շպպանիկի և Զառնիշանի (Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս», «Չար ոգի») դերակատարումները, որոնցով նա արժանացել է մեծ համբավի: Խաղացել է նաև օտար հեղինակների պիեսներում՝ Մադլեն (Օկտավ Միրբոյի «Ժան Ռուլ»), Հաննա (Հալբեի «Հեղեղ»), Իվոլգինա (Ֆեոդոր Դոստոևսկու «Ապուշը»), Կնիրտյե (Գերման Հեյերմանսի «Հույսի կործանումը»), Խանումա (Ավքսենտի Ցագարելիի «Խանումա») և այլն: 
Հասմիկը 1920 թ-ին Դիլիջանում ղեկավարել է թատերախումբ, 1921 թ-ին տեղափոխվել է Երևանի Առաջին պետթատրոն (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն). առաջին դերը Վիտտիխենն էր (Գերհարդ Հաուպտմանի «Ջրասույզ զանգ»), ապա հանդես է եկել իր ավանդական դերերով՝ Խամփերի, Շուշան (Գ. Սունդուկյանի «Խաթաբալա», «Պեպո»), մարմնավորել նաև նոր կերպարներ՝ Լյուբով Յարովայա (Կոնստանտին Տրենյովի «Լյուբով Յարովայա»), Կլարա (Ալեքսանդր Աֆինոգենովի «Ահը»), Մարիա Լվովնա (Լեոնիդ Ռախմանովի «Պրոֆեսոր Պոլեժաև»), Կաբանիխա (Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպ») և այլն: Դերասանուհու հասուն վարպետության, հոգեբանական կերպավորման նոր արտահայտություններ էին նրա անձնավորած Մելանյան, Վասսա Ժելեզնովան (Մաքսիմ Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», «Վասսա Ժելեզնովա»): Հասմիկը հուզական մեծ ներգործության է հասել հատկապես մայրերի դերերում (Աննա՝ Արմեն Գուլակյանի «Արշալույսին», Շուշան և այլն): 
Հասմիկը նպաստել է նաև հայ կինոյի սկզբնավորմանն ու զարգացմանը. խաղացել է մի շարք կինոնկարներում («Նամուս», 1925 թ., «Ղուլը», «Չար ոգի», երկուսն էլ՝ 1927 թ., «Գիքոր», 1934 թ., «Պեպո», 1935 թ., «Սևանի ձկնորսները», 1938 թ., «Մեր կոլխոզի մարդիկ», 1939 թ., և այլն): Գրել է «Թատերական հուշեր» (1947 թ.) գիրքը:

   «Հասմիկը խփում էր հանդիսատեսին, առաջը գցում ու քարշ տալիս նրան, ուր որ հարկն էր... Նա պարզ սրտի լեզվով էր խոսում հանդիսատեսի հետ»:
Վահրամ Փափազյան, 
դերասան

   «Երբ Հասմիկն էր բեմի վրա, բեմը դադարում էր թատրոն լինելուց. փոխարենն իշխում էր ճշմարիտ կյանքը: Հասմիկը մեր ազգային խաղացանկից կերտեց տասնյակ դերեր, կերտեց մեծ արվեստի ուժով, հազվագյուտ հուզականությամբ, արտակարգ վարպետությամբ»:
Վարդան Աճեմյան, 
ռեժիսոր