Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Հասան-Ջալալյանների զինանշանը

Հասան-Ջալալ Դոլա 
Ծննդյան թվականն 
անհայտ է:
1261 թ. (թաղված է 
Գանձասարի վանքում)

Եսայի Հասան-Ջալալյան
Ծննդյան թվականն 
անհայտ է:
1728 թ.

Հովհաննես 
Հասան-Ջալալյան 
Ծննդյան թվականն 
անհայտ է: 
1787 թ., Շուշի
Հասան-Ջալալ Դոլայի պատկերաքանդակը 
Գանձասարի վանքի պատին
Հասան-Ջալալ Դոլայի տապանաքարը 
Գանձասարի վանքում
Հասան-Ջալալյանները (կոչվել են Հասան-Ջալալ Դոլայի անունով) 
Արցախ-Խաչենի իշխանական տոհմերից են. XIII–XIX դարերում 
ղեկավարել են երկրամասի աշխարհիկ և հոգևոր իշխանությունները: 

Հասան-Ջալալյանների տիրույթները հիմնականում տարածվել են Թարթառ ու Խաչեն գետերի միջին հոսանքներում: Խոխանաբերդը, Դարպասները, Կաչաղակաբերդը, Վանքաշեն ավանը իշխանանիստ բերդերն ու ամրոցներն էին, հոգևոր կենտրոնները՝ Գանձասարը, Մեծառանից Սբ Հակոբա վանքը, Հուրեկը (Հոռեկ), Ջրվշտիկը (Եղիշե առաքյալի վանքը), ուշ միջնադարում՝ նաև Երիցմանկունքը:
Հասան-Ջալալ Դոլան սերել է Առանշահիկների տոհմից: Հայոց Արևելից Կողմանց գահերեց իշխանն էր, Խաչենի մեծ իշխան Վախթանգ Բ Տանգիկի և Սարգիս Զաքարյանի դուստր Խորիշահի որդին: 1214 թ-ին, ժառանգելով Ներքին Խաչենի իշխանությունը, դարձել է Արցախի ու հարակից հայկական մյուս շրջանների գահերեցը: Կոչվել է նաև «թագավոր», «ինքնակալ»: 
Հասան-Ջալալը փորձել է դիմակայել մոնղոլ-թաթարական առաջին արշավանքներին, սակայն հետագայում ընդունելով նրանց գերիշխանությունը՝ իր երկրամասն ու Արևելյան Հայաստանը զերծ է պահել վայրագություններից: Այդ նպատակով 2 անգամ մեկնել է Կարակորում՝ մեծ խանի մոտ, և Հայաստանի համար ձեռք բերել արտոնություններ, միջնորդել, որպեսզի բարեկամական հարաբերություններ հաստատվեն Կիլիկիայի հայոց թագավորության ու մոնղոլների միջև: 1260 թ-ին միացել է մոնղոլների դեմ Վրաստանում բռնկված ապստամբությանը, որի ճնշումից հետո Արղուն խանի հրամանով սպանվել է:
Հասան-Ջալալ Դոլան կառուցել է Գանձասարի վանքի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (1216–38 թթ.), Վաճառի եկեղեցին (1251 թ.), հիմնովին վերակառուցել Կեչառիսի վանքը (1248 թ.): Նրա պատվերով ստեղծվել է հայկական առաջին համահավաք Հայսմավուրքը (1240-ական թվականներ):
Եսայի Հասան-Ջալալյանը Գանձասարի կաթողիկոսն էր (1701 թ-ից), հայ ազգային-ազատագրական շարժման և մշակութային գործիչ, պատմագիր: 
1711 թ-ին Իսրայել Օրու հետ մեկնել է Ռուսաստան՝ Պետրոս I-ի հետ հանդիպելու: Ճանապարհին՝ Աստրախանում, Օրու հանկարծամահ լինելուց հետո վերադարձել է Գանձասար՝ ղեկավարելու հայոց ազատագրական պայքարը: 1716 թ-ին Գանձասարում եպիսկոպոս է ձեռնադրել Պետրոս I-ի՝ Այսրկովկաս ուղարկած Մինաս վարդապետ Տիգրանյանին և նրան կարգել ռուսահայոց հոգևոր առաջնորդ: 
1722 թ-ի գարնանը Եսայի Հասան-Ջալալյանի գլխավորությամբ սղնախների զինվորականությունը հակահարված է տվել Ղարաբաղ ներխուժած դաղստանցի լեռնականներին: Նույն թվականի սեպտեմբերի 22-ին արցախահայոց 10-հզ-անոց զորագնդով Գանձակին մերձակա Չոլակ վայրում միացել է Վրաց Վախթանգ VI թագավորի բանակին: 25 օր սպասելուց հետո, երբ պարզվել է, որ Պետրոս I-ը դադարեցրել է արշավանքը, վրացական բանակը վերադարձել է Թիֆլիս, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը՝ հայոց զորքի հետ՝ Ղարաբաղ. ազատագրել է երկրամասը, ստեղծել հայկական անկախ իշխանություն:
1724 թ-ին, թուրքական զորքի Արցախ արշավելու ժամանակ, Եսայի Հասան-Ջալալյանը մերժել է Ամենայն հայոց կաթողիկոսի՝ թուրքերին հպատակվելու առաջարկը և օգնություն հայցող դիմումներ հղել ռուսական արքունիք: Սակայն ռուս-թուրքական պայմանագրի կնքումից (1724 թ-ի հուլիս, Կոստանդնուպոլիս) հետո երկիրն ասպատակություններից փրկելու համար հանգել է թուրքերի հետ բանակցություններ վարելու և համաձայնության գալու մտքին: Պայքարի կողմնակիցները նրան մեղադրել են դավաճանության և խաբեության համար. Եսայի Հասան-Ջալալյանն ինքնասպան է եղել:
1718 թ-ին Եսայի Հասան-Ջալալյանը հավաքել է Արցախի վանքերի արձանագրություններ, Ավետարանների, Հայսմավուրքների հիշատակարաններ, կազմել է Ծարի (Վերին Խաչեն) իշխանական տան տոհմաբանությունը: Հայոց պատմության արժեքավոր սկզբնաղբյուր է «Պատմություն Աղվանից» (տպագրվել է 1839 թ-ին) երկը, որտեղ հեղինակը նկարագրում է իր ժամանակի դեպքերը մինչև 1723 թ.: Պատմությունը լույս է տեսել նաև ֆրանսերեն (1876 թ.), վրացերեն (1971 թ.) և ռուսերեն (1989 թ.):
Հովհաննես Հասան-Ջալալյանը  Եսայի Հասան-Ջալալյանի եղբորորդին է, Գանձասարի կաթողիկոսը (1763–87 թթ.), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ: Գործակցել է Հովսեփ Էմինի, կապ պահպանել Ամենայն հայոց կաթողիկոսության, հնդկահայ ազատագրական խմբակի (Շահամիր Շահամիրյան, Մովսես Բաղրամյան) և ռուսահայ գործիչների (Հովհաննես Լազարյան, Հովսեփ Արղության) հետ: Նրա նախաձեռնությամբ նամակներ են հղվել ռուսական արքունիք՝ թուրքական բռնապետության դեմ կռվելու պատրաստակամության հավաստիացումներով: Հովհաննես Հասան-Ջալալյանի ռուսական կողմնորոշումը հարուցել է Շուշիի Իբրահիմ խանի թշնամանքը, որը 1787 թ-ի գարնանը հարձակվել է Գանձասարի վրա, կողոպտել կաթողիկոսարանը, կալանավորել Հովհաննես Հասան-Ջալալյանին և սպանել տվել Շուշիի բանտում:
   Հասան-Ջալալյան իշխանատոհմի առավել նշանավոր ներկայացուցիչներից են նաև Բաղդասար Հասան-Ջալալյանը (Բաղդասար մետրոպոլիտ) [1775 թ., գ. Վանք (Արցախի Խաչեն գավառ) – 1854 թ., Շուշի (ամփոփված է Գանձասարի վանքում)], Սարգիս Բ Հասան-Ջալալյանցը (Գանձասարի կաթողիկոս՝ 1810–15 թթ-ին, կաթողիկոսության վերացումից հետո՝ Արցախի թեմի մետրոպոլիտ, ծննդյան թվականն անհայտ է – 1828 թ.), Սարգիս Ջալալյանցը (Սարգիս արքեպիսկոպոս) [1819 թ., գ. Եղինդ (Մակուի գավառ, այժմ՝ Իրանում) – 1879 թ., Թիֆլիս]: