Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Հաֆեզ 
Մոտ 1325 թ., Շիրազ
1389/1390 թ., Շիրազ
Հաֆեզի դամբարանը 
Շիրազում
Հաֆեզի ստեղծագործությունը պարսկական միջնադարյան պոեզիայի բարձրագույն նվաճումներից է:

Հաֆեզի (իսկական անունը՝ Շամսեդդին Մոհամմեդ) մասին առաջին արժանահավատ տեղեկությունները տրված են նրա մահից հետո կազմված «Դիվան» ժողովածուի նախաբանում: «Դիվանում» ընդգրկված են Հաֆեզի բանաստեղծությունները, գազելները, ռուբայիները, քասիդները և այլն: 
Հաֆեզն ստացել է աստվածաբանական կրթություն. անգիր է իմացել Ղուրանը, որի համար էլ ստացել է Հաֆեզ (Ղուրանն անգիր իմացող) մականունը: Շահ Մուբարիզ ադ Դինի գահակալության տարիներին (1354–58 թթ.) նա արդեն հայտնի բանաստեղծ էր և հարում էր գահաժառանգ Շուջային, որն ընդդիմադիր էր հորը: Այդ ժամանակահատվածում բանաստեղծը գրել է գազելներ, որտեղ քննադատել է Շիրազում գինին ու աշխարհիկ զվարճություններն արգելող շահին, բողոքել է անարդարության և անօրինականության դեմ: Խոհափիլիսոփայական քառյակներում և գազելներում Հաֆեզն օգտագործել է սուֆիական (սուֆիզմ՝ փիլիսոփայական միստիկական ուսմունք է իսլամում, որն արտացոլվել է նաև գրականության մեջ) գրականությանը բնորոշ կերպարներ և պատկերներ, որոնք տեղիք են տվել երկակի մեկնաբանության՝ ուղղակի՝ ռեալիստական, և փոխաբերական՝ խորհրդանշական: Մարդկանց խրատել է ագահություն չանել, հարստություն չկուտակել և վշտերն ու զրկանքները մոռանալ գինու մեջ.

Գինու բաժակն առ ու քամի՜ր, անցավո՜ր,
Վշտեր ունես, գինի՜ խմիր, անցավո՜ր:

Բանաստեղծն անդրադարձել է Շուջա շահի (1358–84 թթ.) տիրապետության շրջանի իրադարձություններին. մի քանի գազելներում խոսել է 1366 թ-ի իր շնորհազրկման մասին: Շահի մահից հետո իշխանության գլուխ է անցել Մանսուր շահը (1388–92 թթ.), որին Հաֆեզը համակրել է և նվիրել «Սաղինամե» պոեմն ու 6 բանաստեղծություն:
Հաֆեզի պոեզիայի քնարական հերոսը մարդն է՝ մե՜րթ ազատախոհ և երազող, մե՜րթ ճգնավոր ու մոլեռանդ: Ըստ բանաստեղծի՝ հասարակ մարդիկ՝ ճորտը, մուրացկանն ու դերվիշը, օժտված են ավելի բարձր հոգեկան ու բարոյական հատկանիշներով և առաքինություններով, քան այն արքան, որի ձեռքերն արյունոտ են.

Ես դերվիշ եմ ու մուրացկան, 
բայց չեմ փոխի ես երբեք
Իմ թաղիքե բուրդ գլխարկը 
շահի հարյուր թագի հետ:

Բանաստեղծը, ընդվզելով կաշկանդող պայմանականությունների դեմ, ստեղծել է կապանքներից ազատ անհատի կերպարը:
Սիրային բանաստեղծություններում Հաֆեզը վարդի և սոխակի հայտնի պատկերով գովերգել է սիրած կնոջը՝ Շահնաբաթին.

Գրիչս երբ նյութ առավ 
քո գեղեցիկ պատկերից, 
Վարդի թերթիկն ամաչեց 
իմ տետրակի էջերից:

XVIII–XIX դարերում Հաֆեզի ստեղծագործության խորհրդանշական մեկնաբանությունները թափանցել են արևմտաեվրոպական արևելագիտության մեջ: Նրան բարձր են գնահատել Վոլֆգանգ Գյոթեն և ուրիշներ:
Հաֆեզի պոեզիան թարգմանվել է բազմաթիվ լեզուներով: Հայերեն առանձին գրքով լույս է տեսել 1905 թ-ին՝ «Հնգյակներ, քառյակներ և տաղեր», 1957 թ-ին՝ «Լիրիկա» վերնագրերով: Հաֆեզի ստեղծագործություններից թարգմանել են Ավետիք Իսահակյանը, Մկրտիչ Խերանյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Սերգեյ Ումառյանը և ուրիշներ:

   «Չափազանց հաճելի է Հաֆեզի գրվածքները բնագրի լեզվով կարդալը, և այն շատ գեղեցիկ է հնչում»:
Ֆրիդրիխ Էնգելս, 
գերմանացի փիլիսոփա