Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Եգիպտացորենի բշտավոր մրիկ
Լոլիկի ստալբուր
Վարունգի բակտերիոզ
Բույսերի հիվանդությունները բուսական օրգանիզմների կենսագործունեության զանազան խանգարումներ են և բնորոշվում են բույսի արտաքին տեսքի ու նյութափոխանակության խախտումներով: Հիվանդություններից նվազում է բույսի բերքատվությունը, վատանում բերքի որակը, բույսը վաղաժամ մահանում է: Հայտնի է բույսերի մոտ 30 հզ. հիվանդություն: Ըստ առաջացման պատճառների՝ բույսերի հիվանդությունները լինում են ոչ վարակիչ և վարակիչ: Բույսերի ոչ վարակիչ հիվանդություններն առաջանում են հիմնականում միաջավայրի անբարենպաստ պայմանների հետևանքով, հանքային սննդառության պակասից, ջրային ռեժիմի խախտումից, օդի խոնավության և ջերմաստիճանի փոփոխություններից: Դրանց պատճառ կարող են լինել նաև օդում եղած վնասակար խառնուրդները (հատկապես՝ քիմիական գործարանների շրջակայքում), հերբիցիդների մնացորդները, իոնացնող ճառագայթումը և այլն: Բույսերի վրա առաջանում են այրվածքներ, առանձին օրգանների ձևափոխումներ, չորացումներ և փոփոխություններ:
Վարակիչ հիվանդություններն առաջանում են ախտածին մանրէներից, վիրուսներից, սնկիկներից: Փոխանցվում ու տարածվում են հողի, օդի, ջրի, մարդու, կենդանիների, միջատների, գյուղատնտեսական գործիքների, մեքենաների միջոցով: Բույսերի վարակիչ հիվանդություններից են հացահատիկի ժանգը, մրիկը, կարտոֆիլի ֆիտոֆտորան, վիրուսային հիվանդությունները, պալարների փտումները, ծխախոտի իսկական և կեղծ ալրացողները, բանջարաբոստանային բույսերի թառամումը և այլն:
Բույսերի հիվանդությունների դեմ պայքարում են. ագրոտեխնիկական (բույսերի աճման և զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծում, ավելի դիմացկուն սորտերի մշակում, արդյունավետ սերմնաբուծություն), քիմիական (սերմերի քիմիական ախտահանումներ, սրսկումներ), ֆիզիկամեխանիկական (փոշոտումներ) միջոցներով:
Հիվանդությունների հարուցիչները մի երկրից մյուսը չփոխանցվելու համար կիրառվում են սահմանային կարանտինային միջոցառումներ:

Բույսերի կարանտին
Բույսերի կարանտինը բույսերի պաշտպանության պետական միջոցառումների համակարգ է, որն իրականացվում է բույսերի համար վնասակար օրգանիզմների՝ վնասատուների, ախտածին մանրէների թափանցումն ու տարածումը կանխելու, դրանց վարակի օջախները հայտնաբերելու, մեկուսացնելու և վերացնելու նպատակով:
Սոխի վզիկի փտախտ

    
  • Բույսերի հիվանդություններն ու վնասատուները տարեկան ոչնչացնում են աշխարհի մշակաբույսերի հնարավոր բերքի 20–25%-ը:
  • Կարանտին բառը ծագել է իտալերեն «40 օր» արտահայտությունից: Կարանտինն առաջին անգամ իրականացվել է XIV դարում Իտալիայում. ժանտախտի վտանգ ներկայացնող երկրներից ժամանած նավերի մուտքը նավահանգիստ արգելվել է 40 օրով: