Այբուբեն
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
Արագ Որոնում


Մակարավանքի գավթի (XIII դար) արևմտյան ճակատի հատված
Մակարավանքը (XI–XIII դարեր) արևմուտքից
Մակարավանքի 
նախամուտքը
Մակարավանքը միջնադարյան ճարտարապետական և վանական
 համալիր է՝ ՀՀ Տավուշի մարզի Աչաջուր գյուղից 3 կմ 
հարավ-արևմուտք՝  Պայտաթափ լեռան լանջին:

Մակարավանքի հնագույն եկեղեցին կառուցվել է X–XI դարերում. այն արտաքուստ՝ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև գմբեթավոր կառույց է, ներսը՝ սվաղված (XIII դարում գմբեթը և ծածկը վերակառուցվել են): Բեմի ճակատը հարդարված է բուսական և երկրաչափական նուրբ զարդաքանդակներով: 
Վանքի վանահայր Հովհաննես Ա-ն 1198 թ-ին հիմնական հուշարձանախմբից արևելք կառուցել է ներքուստ խաչաձև, արտաքուստ՝ ութանիստ, կենտրոնագմբեթ Սբ Աստվածածին եկեղեցին. լուսամուտների պսակներն ու խորշերի գագաթներն ընդգրկող գոտին զարդարված են վարդյակների, թռչունների, առյուծների, մենամարտող արծվի ու վիշապի հարթաքանդակներով: Հյուսիսից եկեղեցուն  կից է փոքրիկ թաղածածկ մատուռը: Վանքի հյուրատունը կառուցվել է XII դարի վերջին: 
Բազազ իշխանի որդի Վարդանը 1205 թ-ին կառուցել է համալիրի գլխավոր եկեղեցին՝ 1 զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածքով, Ավագ խորանի 2 կողմում՝ երկհարկ ավանդատներով: Եկեղեցու արևելյան և հարավային ճակատները հարդարված են եռանկյունաձև հատվածի զույգ խորշերով, ուղղանկյուն լուսամուտներն ու կլոր լուսանցքները՝ քանդակազարդ շրջանակներով: Ավագ խորանի կիսաշրջանաձև պատը զարդարված է 13 գոգավոր խորշերով, իսկ բեմի ճակատն ամբողջապես ծածկված է միջնադարյան հայ արվեստի գլուխգործոց զարդաքանդակներով, հիմնականում` բուսական և կենդանական պատկերներով: 
XIII դարի 1-ին քառորդում Վաչե Ամբերդցին (Վաչուտյանների տոհմից) վանքի հնագույն (արևմուտքից) և գլխավոր (հյուսիսից) եկեղեցիներին կից կառուցել է քառակուսի հատակագծով քառասյուն, կենտրոնակազմ գավիթ: Վերջինիս հյուսիս-արևելքից կից է նշխարատունը (XIII դար, այժմ՝ ավերակ): Համալիրի շրջակայքում պահպանվել են բնակելի ու տնտեսական շենքերի հիմնապատերը, կամարակապ դարպասը, աղբյուրը, խոշոր տապանաքարերով ու խաչարձաններով 2 գերեզմանոց՝ XII–XIII դարերին բնորոշ խաչքարերով:
Ըստ պատմիչ Կիրակոս Գանձակեցու՝ Հաթերքի Վախթանգ իշխանի կինը՝ Արզուխաթունը, XIII դարում ասեղնագործ վարագույրներ է նվիրել Մակարավանքին, Դադիվանքին, Գտչավանքին ու Հաղպատի վանքին: 
Համալիրը վերանորոգվել է 1970–80-ական թվականներին: 

   Մակարավանքն իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի վանքի Սբ Խաչ եկեղեցու, Բղենո Նորավանքի, Գանձասարի վանքի շարքին և կարևոր տեղ գրավում հայ արվեստում: