Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


«Մայր Հայաստան» 
հուշարձան-թանգարանը
Թանգարանի` մարշալներին և 
գեներալներին նվիրված սրահը
«Մայր Հայաստան» 
թանգարանի բացօթյա ցուցադրությունից
«Մայր Հայաստան» 
թանգարանի մուտքը
«Մայր Հայաստան» հուշահամալիրը Հայրենական մեծ պատերազմում (1941–45 թթ.) խորհրդային ժողովրդի հաղթանակը խորհրդանշող 
հուշարձան է Երևանում՝ «Հաղթանակ» զբոսայգում: 

Հուշարձանի պատվանդանը (1950 թ., ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան) կառուցվել է գրանիտից՝ հայկական եռանավ եկեղեցու հորինվածքով: Պատվանդանին տեղադրված ԽՍՀՄ կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար (1922– 1953 թթ.) Իոսիֆ Ստալինի արձանը (քանդակագործ՝ Սերգեյ Մերկուրով) 1967 թ-ին փոխարինվել է «Մայր Հայաստան» հուշարձանով (կոփածո պղինձ, քանդակագործ՝ Արա Հարությունյան): Քանդակը ներկայացնում է հայ մոր հավաքական կերպարը՝ սուրը ձեռքին, և խորհրդանշում է ազատ հայրենիքի փառքն ու հզորությունը: 22 մ բարձրությամբ հուշարձանը (պատվանդանով՝ 52 մ) տեսանելի է քաղաքի տարբեր մասերից: 
Ուշագրավ են հուշարձանի մուտքի նախշազարդ խոյակներով կամարներն ու կոփածո պղնձե դուռը: 1970 թ-ին համալիրում բացվել է «Խորհրդային Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում» երկհարկ թանգարանը, որը 1995 թ-ին վերանվանվել է «Մայր Հայաստան» ռազմական թանգարանի և գործում է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում:
Թանգարանում (տարածքը՝ 3 հզ. մ2) պահվում են 30 հզ-ից ավելի ցուցանմուշներ: 
Առաջին հարկում ցուցադրված են Երկրորդ համաշխարհային պատերազմին (1939–45 թթ.) և հայկական դիվիզիաների գործունեությանը (լուսավորվող քարտեզներում պատկերված են նրանց մարտական ուղիները) վերաբերող նյութեր: Առանձին ներկայացված են հայ 4 մարշալների՝ Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, Հովհաննես Իսակովի, Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) ու շուրջ 50 գեներալների գործունեության և պատերազմին սփյուռքահայերի մասնակցության մասին վավերագրեր ու փաստաթղթեր, անձնական իրեր: Առաջին հարկում են նաև Խորհրդային Միության հայ հերոսների ու գեներալների գեղանկար-դիմանկարների սրահը և նրանց հիշատակը հավերժացնող խորհրդանշական հուշասրահը:
Երկրորդ հարկում ցուցադրված են Արցախյան ազատամարտին (1991–94 թթ.) նվիրված նյութեր. ներկայացված են ՀՀ զինված ուժերի ղեկավարների, ՀՀ և ԼՂՀ Ազգային հերոսների, մարտական գործողությունների մասնակիցների լուսանկարներն ու անձնական իրերը: Տպավորիչ են Շուշիի ազատագրման տրամապատկերը (դիորամա) և մարտական գործողությունների ռելիեֆային մեծ քարտեզը: 
Թանգարանը կազմակերպում է ցուցահանդեսներ, ցուցադրություններ զորամասերում և ուսումնական հաստատություններում, հրատարակում է ուղեցույցներ և աշխատություններ: Հուշահամալիրն ամբողջացնում են զինատեսակների բացօթյա ցուցադրությունը, Անհայտ զինվորի գերեզմանը և Հերոսների ծառուղին: