Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մանուշյան Միսաք
1906 թ., ք. Ադիյաման (Խարբերդի նահանգ, Արևմտյան Հայաստան, այժմ՝ Թուրքիայում)
1944 թ., Փարիզ (թաղված է Իվրի գերեզմանատանը)
Բանաստեղծ, Ֆրանսիայի Ազգային հերոս Միսաք Մանուշյանը 
Դիմադրության շարժման առաջամարտիկներից է:

Միսաք Մանուշյանը Մեծ եղեռնի ժամանակ զրկվել է ծնողներից: 1920-ական թվականների սկզբին ապաստանել է Լիբանանի Ձունի քաղաքի հայկական որբանոցում, 1925 թ-ին տեղափոխվել է Ֆրանսիա: 1930-ական թվականներին Մանուշյանն աշխատել է Հայաստանի օգնության կոմիտեում, խմբագրել  «Զանգու» (1935–37 թթ., Փարիզ) շաբաթաթերթը, որտեղ տպագրել է նաև իր բանաստեղծությունները:
Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) առաջին իսկ ամիսներին, երբ Գերմանիան նվաճել էր եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, շատերի հետ Մանուշյանը նույնպես ձերբակալվել ու նետվել է համակենտրոնացման ճամբար: 3 ամիս անց փախել Է ճամբարից, վերադարձել Փարիզ և ակտիվորեն մասնակցել գերմանական զավթիչների դեմ ֆրանսիացի հայրենասերների մղած պայքարին՝ Դիմադրության շարժմանը:
1943 թ-ի մայիսին նշանակվել է Փարիզի և նրա շրջակայքի ազատ հրաձիգների և պարտիզանական ինտերնացիոնալ ջոկատների հրամանատար՝ Ժորժ կեղծանունով: Նույն թվականի նոյեմբերին Մանուշյանն ու նրա 22 մարտական ընկերները մատնությամբ ձերբակալվել են, 3 ամիս անց գնդակահարվել: Ֆրանսիացի բանաստեղծ Լուի Արագոնը նրանց հիշատակին է ձոնել «Մանուշյանի խումբը» բանաստեղծությունը, որը հետագայում վերածվել է երգի:
1946 թ-ին Փարիզում լույս է տեսել Միսաք Մանուշյանի բանաստեղծությունների ժողովածուն, իսկ 1956 թ-ին վերահրատարակվել է Երևանում՝ «Իմ երգը» խորագրով:
Մանուշյանի և նրա խմբի մարտիկների անուններով փողոցներ, դպրոցներ, պուրակներ են կոչվել Փարիզում, Մարսելում և Ֆրանսիայի այլ քաղաքներում, կանգնեցվել են հուշարձաններ: Փարիզում Մանուշյանի տան պատին ամրացված է հուշաքար: Ամեն տարի փետրվարի 26-ին Ֆրանսիայում հարգանքի տուրք է մատուցվում Մանուշյանի հիշատակին: 
Ֆրանսիայի կառավարությունը Մանուշյանին հետմահու պարգևատրել Է Պատվո լեգեոնի շքանշանով:
Մանուշյանի և նրա մարտական ընկերների մասին ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը նկարահանել է «Ոճրագործության բանակ» (կինոնկարը, 2009 թ., Մանուշյանի դերում՝ Աբգար Սիմոնյան):
Երևանում և Գյումրիում նույնպես նրա անունով կոչվել են փողոցներ և դպրոցներ: 

   «...Մանուշյանի և նրա մարտական ընկերների փառապանծ սխրանքը չի մոռացվի, և մենք այդ հերոսների մասին, մեր մեծ բանաստեղծ Վիկտոր Հյուգոյի արտահայտությամբ, կարող ենք ասել. «Զոհվածները, ինչպես ողջերը, մասնակցում են մեր կռիվներին...»:
Ժակ Դյուկլո, 
Ֆրանսիայի կոմկուսի առաջնորդ
   «Հիմա մեռնում եմ ընկերներիս հետ՝ արիաբար և մի մարդու գիտակցությամբ, որի խիղճը հանգիստ է, քանզի ոչ ոքի չարիք չեմ պատճառել: Ես կամավոր եմ մտել Ազատագրական բանակի շարքերը և մեռնում եմ հաղթանակի շեմին»: 
Միսաք Մանուշյանի՝ մահապատժից առաջ կնոջն ուղղած նամակից