Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կիպլինգ Ջոզեֆ Ռեդյարդ
1865 թ., Բոմբեյ, 
Հնդկաստան 
1936 թ., Լոնդոն
Կադրեր «Մաուգլի» մուլտիպլիկացիոն 
կինոնկարից (1967–71 թթ.)
Մաուգլին անգլիացի գրող Ռեդյարդ Կիպլինգի՝ գազանների կյանքին նվիրված «Ջունգլիների գրքի» և «Ջունգլիների երկրորդ գրքի»` 
չարի դեմ պայքարի ու հաղթանակի մասին պատմող 
պատմվածքների շարքի գլխավոր հերոսն է: 

Ռեդյարդ Կիպլինգը երկար տարիներ ապրել է Հնդկաստանում և տեղացիներից լսել բազմաթիվ ավանդազրույցներ գայլերի ոհմակում ապրած հնդիկ մանուկի՝ Մաուգլիի մասին: 
 Մաուգլիի կյանքի պատմությունն սկսվում է հենց այն պահից, երբ մայր գայլ Ռաքշան, գտնելով փոքրիկ տղային, իր ձագուկների հետ խնամում ու սնում է նրան: Մաուգլին դառնում է գայլ-տղա և Ռաքշայի հոգեզավակը: Հայր գայլը Մաուգլիին որսորդություն է սովորեցնում, իսկ Բալու արջը՝ ջունգլիների օրենքը: Մաուգլին սկսում է հասկանալ թռչունների և օձերի «լեզուն», խոտերի և տերևների յուրաքանչյուր շարժման իմաստը, սովորում է հովազի պես ծառ մագլցել, ձկան նման լողալ, կապիկի պես ճյուղից ճյուղ ցատկել: Մացառախիտ անտառում մարդ-Մաուգլին և գազաններն ապրում են արդար օրենքներով, որոնք, սակայն, խախտում է Մաուգլիի ոխերիմ թշնամի շերտավոր վագր Շեր Խանը: Վերջինիս դեմ պայքարում Մաուգլիին օգնում են նրա հավատարիմ բարեկամները՝ գայլ-եղբայրները, իմաստուն Բալու արջը, ջունգլիների սարսափ Բաքհիրա սև հովազը, Աքելլա քաջ գայլը, Քաա վիշապը և այն գեղջկուհին, որը Մաուգլիին ընդունում է ինչպես իր հարազատ որդուն: Նրանց օգնությամբ Մաուգլին հաղթում է չարին և դառնում անտառի ամենաուժեղ բնակիչն ու գազանների առաջնորդը: 
Հեքիաթում Կիպլինգն ընդգծել է մարդու հզորությունը և միասնաբար չարին հաղթելու կարևորությունը: 
Մաուգլիի մասին նկարահանվել են բազմաթիվ մուլտիպլիկացիոն կինոնկարներ, որոնցից առավել հաջողվածներից է «Մաուգլի» սերիալը (1967–71 թթ., ռեժիսոր՝ Ռոման Դավիդով, Սոյուզմուլտֆիլմ):
Կիպլինգ Ջոզեֆ Ռեդյարդը (1865– 1936 թթ.) Նոբելյան մրցանակի դափնեկիր (1907 թ.) է, սովորել է Անգլիայում: 1882 թ-ին վերադարձել է Հնդկաստան: Հրատարակել է «Դեպարտամենտական երգեր» (1886 թ.)՝ բանաստեղծությունների, «Բլուրների անպաճույճ զրույցներ» (1888 թ.) նովելների ժողովածուները: Հռչակվել է «Զորանոցային երգեր» (1892 թ.), «Յոթ ծով» (1896 թ.), «Հինգ ազգ» (1903 թ.) բանաստեղծությունների ժողովածուներով, «Լույսը մարեց» (1890 թ.) և «Կիմ» (1901թ.) վեպերով: Կիպլինգի բանաստեղծությունները ոճով և լեզվամտածողությամբ մոտ են անգլիական ժողովրդական երգերին ու բալլադներին: 
Կիպլինգը երեխաների համար գրել է նաև «Կոտուկո Էսկիմոս տղան», «Իր գլխի տեր կատուն», «Ռիկի-Տիկկի-Տավի», «Փղի ձագը» հեքիաթները, հրատարակել «Պատմվածքներ հենց այնպես» (1888 թ.), «Արտասովոր հեքիաթներ» (1902 թ.) ժողովածուները: