Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Մեծարենց Միսաք
1886 թ., գ. Բինկյան 
(Տևրիկի գավառի Ակնի շրջան, այժմ՝ Թուրքիայում)
1908 թ., 
Կոստանդնուպոլիս
Միսաք Մեծարենցն իր մեղեդային բանաստեղծություններով 
նոր աստիճանի է բարձրացրել արևմտահայ պոեզիան. ստեղծել է 
բանաստեղծական պատկերի կառուցման նոր եղանակներ, 
կատարելության հասցրել ոտանավորի ձևերը:

Միսաք ՄԵծարենցը (իսկական ազգանունը՝ Մեծատուրյան) նախնական կրթությունն ստացել է Բինկյանի Մեսրոպյան վարժարանում, 1894–96 թթ-ին սովորել է Սեբաստիայի Արամյան դպրոցում, 1896– 1901 թթ-ին՝ Մարզվանի «Անատոլիա» գիշերօթիկում: 1902 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Կոստանդնուպոլիս. մինչև 1906 թ. սովորել է Կեդրոնական վարժարանում, խորացել հայագիտության մեջ: Ուսումն ընդհատել է սաստկացող հիվանդության՝ թոքախտի պատճառով: 
Մեծարենցը գրել է 1901 թ-ից: 1903 թ-ից աշխատակցել է «Մասիս», «Հանրագիտակ», «Արևելյան մամուլ» և այլ պարբերականների: 1907 թ-ին Կոստանդնուպոլսում լույս են տեսել նրա «Ծիածան» և «Նոր տաղեր» բանաստեղծությունների ժողովածուները:
«Ծիածանը» լուռ ցավերի ու հույզերի, աղերսանքի ու սպասման հանրագումար է: Այդ ապրումների մեջ է ծնվել «Սիրերգը» («Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՛ն»)՝ բազմազան ու հակասական զգացումներով.

Բայց լույսն իմ հոգվույս քիչ-քիչ կը մաշի՛,
Շըրթունքս են ծարավ միակ համբույրին...
Ցնծագին գիշերն է լույս ու լուսին՝
Բայց լույսն իմ հոգվույս քիչ-քիչ կը մաշի՛:

Մոտալուտ մահվան կանխազգացումն ավելի է զորացրել բանաստեղծի սիրո և ապրելու տենչը: Արևն ու գարունը դարձել են կյանքի խորհրդանիշներ.

...Շողա՛, շողա՛, բարի՛ արև, հիվա՛նդ եմ...

Մեծարենցը բնության լավագույն երգիչներից է հայ պոեզիայում: Տառապող անհատի համար բնությունը և գյուղը վերածվել են հոգու ապաստանի («Աքասիաներու շուքին տակ», «Հովը», «Արևին», «Գետափի երազանքը», «Մառախուղ» և այլն): Նա խուսափել է գյուղական կյանքի դառնությունները պատկերելուց, ներբողել է միայն գեղեցիկը, մարդու և բնության կապը, աշխատանքով ստեղծվածի գրավչությունը («Այգային», «Տապի նոպաներ», «Անձրև», «Ջրտուք» և այլն):
Մեծարենցի սիրո երգերը պատանեկան անաղարտ զգացմունքի անկրկնելի նվագներ են. ճակատագրով դատապարտված պատանին սիրո մեջ տեսել է կյանքի հմայքը, աշխարհի գեղեցկությունը, գոյության իմաստը («Այգերգ», «Ջուրեն դարձին», «Անդարձը» և այլն).

Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի,
Եվ համրագին գիրքը ձեռքես կ’իյնա վար...
Երազներուս պերճուհին է որ կ’անցնի,
Ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար:
(«Վայրկյանը»)

Հետագայում բանաստեղծի անձնական սպասումը դարձել է անանձնական. հիվանդ պատանին ձգտել է իր ցավը զսպել և հոգու ջերմությունը, սերն ու գորովը տալ մարդկանց, համակել նրանց կենսասիրությամբ («Տո՛ւր ինձի, Տե՛ր...», «Իրիկունը», «Հովը», «Հյուղը» և այլն): 
Մեծարենցի երգը նման է խավարում շողացող լույսի ճառագայթի: Բնության, գարնան և սիրո ներբողներով լեցուն նրա քնարը հուսալքված ու բեկված հոգիներում արթնացնում է կյանքի և ապրելու կարոտը:
Մեծարենցը հեղինակ է նաև շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծությունների ու պատմվածքների, մի քանի գրաքննադատական հոդվածների («Ինքնաքննադատության փորձ մը», «Նարեկացիին հետ» և այլն):
Միսաք Մեծարենցի անունով Երևանում կոչվել են փողոց և դպրոց, որի ներսում տեղադրվել է նրա արձանը:

   «Արվեստին մեծագույն դրդիչ գաղափարը դյուրամատույց ըլլալն է»:
   «Իմ մտահոգությունս, իմ մեծ ծարավս իսկատիպ գրականության գաղափարին իրականացումն է: Եվ ասոր համար, գեթ իմ մասին, անհրաժեշտությունը կզգամ հողին ու ջուրին ու քարին հետ ապրելու»:
Միսաք Մեծարենց

   «...Մեծարենցի պոեզիան ազնիվ կոչ է մարդուն՝ վերադառնալու ինքն իրեն: Եվ որքան հեռանանք մենք բնությունից, որքան հեռանանք ինքներս մեզանից, այնքան ավելի սիրելի ու մոտիկ պիտի դառնա մեզ Մեծարենցը, այնքան ավելի կարոտենք պիտի նրա ստեղծած բանաստեղծական աշխարհը»:
Վահագն Դավթյան,
բանաստեղծ

   «...Մեր երկրին նկարագեղ քաղցրությունները, մեր հոգիին ընդոծին դալկությունները, մեր շնորհն ու տրտմանուշ երազանքները սքանչելի ծաղիկներու նման կը բուսնին անոր (Մեծարենցի) արնաշաղախ էջերուն»:
Հակոբ Օշական,
բանաստեղծ
«Արյուն է եղել աշխարհում: – Եղել է եղեռն ու կռիվ:
Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ:
Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած,
Արև է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին»:
Եղիշե Չարենց