Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մենդելսոն Ֆելիքս
1809 թ., Համբուրգ, 
Գերմանիա
1847 թ., Լայպցիգ
Գերմանացի կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, երգեհոնահար 
Ֆելիքս Մենդելսոնը ռոմանտիկական սիմֆոնիայի հիմնադիրներից է: 

Ֆելիքս Մենդելսոնի դաշնամուրի առաջին ուսուցիչը եղել է մայրը: Կոմպոզիցիայի և դաշնամուրի դասեր է առել նաև ժամանակի հայտնի երաժիշտներից: 9 տարեկանից ելույթներ է ունեցել, հռչակվել որպես վիրտուոզ դաշնակահար, իսկ 11 տարեկանից ստեղծագործել է: 
1829 թ-ից Մենդելսոնը համերգներով շրջագայել է Անգլիայում, Շոտլանդիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և այլուր: Նույն թվականին Բեռլինում նրա ղեկավարությամբ կատարվել է Յոհան Սեբաստիան Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» ստեղծագործությունը` սկիզբ դնելով Բախի գրեթե մոռացված ժառանգության վերագնահատման: Մենդելսոնի գլխավորությամբ բազմաթիվ համերգներ են կազմակերպվել Դյուսելդորֆում և Լայպցիգում: 
1835 թ-ից եղել է «Գևանդհաուզ» նվագախմբի դիրիժորը: 1841 թ-ին կոմպոզիտորին հրավիրել են Բեռլին` աշխատելու: Մեկ տարի անց վերադարձել է Լայպցիգ. 1843 թ-ին հիմնել է Գերմանիայում առաջին կոնսերվատորիան, ղեկավարել կոմպոզիտորական լայպցիգյան դպրոցը: Չնայած ռոմանտիկական նոր միտումներին՝ նրա արվեստը միաժամանակ սերտորեն կապված է XVIII–XIX դարերի դասական երաժշտության ավանդույթներին: Ժանրային վառ երանգավորում ունեն Մենդելսոնի «Շոտլանդական» և «Իտալական» սիմֆոնիաները: Նա հիմք է դրել նաև սիմֆոնիկ երաժշտության նոր ժանրի՝ ռոմանտիկական ծրագրային կոնցերտային նախերգանքի («Ամառային գիշերվա երազը», «Խաղաղ ծով և երջանիկ նավարկություն», «Հեբրիդներ» կամ «Ֆինգալյան քարայր» և այլն):
Համաշխարհային հռչակ են վայելում նրա Ջութակի կոնցերտը, դաշնամուրի 2 կոնցերտները, հատկապես «Երգեր առանց խոսքի» նուրբ մանրանվագները (48): Մենդելսոնը գրել է նաև 5 սիմֆոնիա, լարային անսամբլներ, կանտատներ, երգեր և ռոմանսներ: Գերմանական օրատորիայի պատմության մեջ արժանի տեղ ունեն նրա «Պողոս» և «Եղիա» գործերը:

    «Ստեղծագործելու պահից ես միշտ հավատարիմ եմ հիմնական մի գաղափարի. չգրել ոչ մի տող հասարակության ընտրախավի կամ ամենագեղեցիկ աղջկա պահանջով, այլ գրել այն, ինչ համարում եմ ճիշտ, և որն ինձ ուրախություն կպատճառի»:
Ֆելիքս Մենդելսոն
   Վիլյամ Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը» դրամայի համար Մենդելսոնի գրած երաժշտության մի հատված՝ որպես հարսանեկան քայլերգ, հնչում է ամուսնական ծիսակատարությունների ժամանակ:

   «...Նրա (Մենդելսոնի) բոլոր երկերը ձևի կատարելության, տեխնիկայի և բարեհնչունության նմուշներ են .... «Առանց խոսքի երգերը» քնարականության և դաշնամուրային երաժշտության իսկական գանձեր են .... «Ջութակի կոնցերտը» եզակի է իր թարմությամբ, գեղեցկությամբ և կատարելությամբ: Այս ստեղծագործություններով .... նա դասվում է երաժշտարվեստի բարձրակարգ ներկայացուցիչների շարքը»: 
Անտոն Ռուբինշտեյն, 
ռուս դաշնակահար, կոմպոզիտոր, դիրիժոր