Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մետրոպոլիտեն թանգարանի 
շենքը և ներսը
Նիկոլա Պուսսեն. «Սաբինուհիների առևանգումը» (1635 թ.)
Արշիլ Գորկի. «Ծաղկավետ ջրաղացի ջրերը» (1944 թ.)
Բենվենուտո Չելլինի. «Պերսևս» (1545–53 թթ.)
Էդգար Դեգա. 
«Բալետի բեմական փորձ» (1876–77 թթ.)
Մետրոպոլիտենն աշխարհի խոշորագույն թանգարաններից է, 
որտեղ պահվում է ԱՄՆ-ի ամենահարուստ գեղարվեստական հավաքածուն: 
Հիմնադրվել է 1870 թ-ին, Նյու Յորքում, բացվել է 1872 թ-ին:

Մետրոպոլիտեն թանգարանը (գլխավոր մասնաշենքը կոչվում է նաև Մետ) Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում է: 1880 թ-ից կառուցվել են մի քանի մասնաշենքեր (մասնավորապես Կլուատրը, 1938 թ.՝ Ջոն Ռոքֆելլեր Կրտսերի աջակցությամբ), պատկերասրահներ (1980 թ., 2400 մ2) և կից շինություններ (1984 թ.), որտեղ պահվում են բազմաթիվ հավաքածուներ (Վերածննդի շրջանի գեղանկարներ, ֆրանսիացի վարպետների պատրաստած կահույք, գերմանական ճենապակե, իտալական բրոնզե իրեր և այլն): 1950–60-ական թվականներին բացվել են Զգեստների ինստիտուտի թանգարանը և գիտական նոր գրադարանը (ԱՄՆ-ում արվեստին վերաբերող գրքերի ամենամեծ պահոցն է): Մետրոպոլիտենի մասնաճյուղը Նյու Յորքի Ֆորտ Թրայոն զբոսայգում է:
Թանգարանի գեղարվեստական ֆոնդի հիմքը մի քանի մեծահարուստների հավաքածուներն են. հետագայում համալրվել է նվիրատվություններով և գնումներով (1979 թ-ին ձեռք է բերվել շուրջ 40 գործ, որոնցից 5-ը հոլանդացի նկարիչ Յան Վերմերի գործերն են): 
Թանգարանում պահվում է 3 մլն նմուշ, մշտական գործող սրահներում ցուցադրված է շուրջ 2 մլն-ը: 
Մետրոպոլիտենում են մահմեդական արվեստի գործերի և երաժշտական գործիքների (շուրջ 4 հզ. ցուցանմուշ) աշխարհի ամենահարուստ հավաքածուները: Մետրոպոլիտենում գործում են հին եգիպտական, հին հունական, հին հռոմեական, ինչպես նաև Մերձավոր Արևելքի արվեստների սրահները: Հեռավոր Արևելքի հին արվեստների բաժնում առավել համակողմանի է ներկայացված Չինաստանի մշակույթը: Հարուստ են Ամերիկայի հին քաղաքակրթության, Աֆրիկայի և Օվկիանիայի գեղարվեստական մշակույթների նմուշների, նաև իմպրեսիոնիստական ու հետիմպրեսիոնիստական արվեստի գործերի հավաքածուները: 
Առավել ամբողջական են ներկայացված միջնադարյան քանդակագործության ու ճարտարապետության, փորագրության, վիմագրության, զգեստների և Վերածննդից մինչև XX դարի կիրառական արվեստի լավագույն նմուշները: Մետրոպոլիտենում գործում են նաև գրքի ու մանկական թանգարաններ: Այստեղ է ԱՄՆ-ի XVIII–XX դարերի արվեստի նմուշների հարուստ հավաքածուն. ցուցադրված են քանդակագործության, գեղանկարչության, փորագրության, կիրառական արվեստի, ճարտարապետության նմուշներ, նաև նկարիչներ Ջոն Կոպլիի, Հիլբերտ Ստյուարտի, Ջեյմս Ուիստլերի, Թոմաս Բենտոնի, Ուինսլոու Հոմերի, Թոմաս Իկինսի, Ջեքսոն Պոլլոկի և ուրիշների գործերից:
Ուշագրավ է զենքերի սրահը, որտեղ ժողովված են տարբեր ժամանակաշրջանների  իտալական, իսպանական, անգլիական, գերմանական, ֆրանսիական զենք ու զրահներ` վահաններ, սաղավարտներ, ռազմական այլ իրեր:
 Պատկերասրահում պահվում են XII–XIX դարերի եվրոպացի վարպետների շուրջ 3 հզ. գեղանկարչական լավագույն գործեր: Թանգարանում են արևմտաեվրոպացի նկարիչներ Սանդրո Բոտտիչելլիի, Յակոպո Տինտորետոյի, Կառավաջոյի, Դիեգո Վելասկեզի, Յան վան Էյքի, Դոմինիկ Էնգրի, Էդուարդ Մանեի, Պոլ Սեզանի, Պաբլո Պիկասսոյի, Ամեդեո Մոդիլիանիի, Պիեռ Բոննարի,
Հապունոբի. «Սալորենու ծաղիկներ»  
(մոտ 1760–70 թթ.)
Օգյուստ Ռենուարի, Վինսենտ վան Գոգի և ուրիշների արժեքավոր ստեղծագործություններից, անտիկ արվեստի բազմաթիվ գլուխգործոցներ` դամբարաններ, մումիաներ, աստվածների և թագավորների քանդակներ, ֆայյումյան դիմանկարներ, նաև խճանկարներ, կահույք, ապակե ու խեցե իրեր, զարդեր, հագուստ և այլն, ինչպես նաև Բենվենուտո Չելլինիի «Ռոսպիլիոզի գավաթը», Ռաֆայելի «Տիրամայրը մանկան և սրբերի հետ», Տիցիանի «Վեներան և վինահարը», Էլ Գրեկոյի «Տոլեդոն ամպրոպի պահին», Ռեմբրանդի «Արիստոտելը Հոմերոսի կիսանդրու առջև», Կամիլ Կոռոյի «Դիանան և Ակտեոնը», Հանս Մեմլինգի «Երիտասարդի դիմանկարը» և այլ գործեր:
Թանգարանում ցուցադրվում են Արշիլ Գորկու նկարներից, XII դարի խաչքար, XVI դարի հայկական գորգ: 
Մետրոպոլիտենի շենքը 1986 թ-ին ներառվել է ԱՄՆ-ի ազգային պատմական տեսարժան վայրերի ցանկում:

   1910 թ-ին` Ջոն Պիրպոնտ Մորգանը սեփական հավաքածուի մի մասը, իսկ նրա որդին 1917 թ-ին 5500 նմուշ նվիրել են Մետրոպոլիտենին: 

   1970 թ-ին Մետրոպոլիտենի հիմնադրման 100-ամյակի առթիվ Նելսոն Ռոքֆելլերը նվիրել է պրիմիտիվ արվեստի մի ողջ թանգարան, որտեղ ներկայացված են Օվկիանիայի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի ժողովուրդների արվեստները: