Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մկրտչյան Մհեր
1930 թ., Լենինական 
1993 թ., Երևան 
(թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու 
պանթեոնում)
Մկրտչյան Ալբերտ
Ծնվ. 1937 թ., 
Լենինական
Մհեր Մկրտչյանը 
Պաղտասարի դերում 
(Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»)
Մհեր Մկրտչյանը Զամբախովի դերում (Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա»)
Մհեր Մկրտչյանը Հացթուխի դերում (Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը»)
Մհեր Մկրտչյանը Խաչիկյանի դերում  («Միմինո» ,1978 թ.)
Դերասան Մհեր (Ֆրունզիկ) և ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանները թատրոնի և կինոյի նշանավոր գործիչներ են. մեծ ներդրում ունեն հայ դերասանական և ռեժիսորական արվեստների զարգացման մեջ: 

Մհեր Մկրտչյանը (1930–1993 թթ.) ՀՀ, ՎՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է: Թատրոնում և կինոյում ստեղծել է «մկրտչյանական» դերասանական դիմակ, որը նրա ինքնատիպ տաղանդի ծնունդն է: 
Սովորել է Լենինականի դրամատիկական ստուդիայում, 1956 թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1946 թ-ից Լենինականի դրամատիկական թատրոնի դերասան էր. աչքի է ընկել գրոտեսկային դերապատկերներ ստեղծելու, դրանք հումորով «գունավորելու», խոսքը յուրօրինակ հնչերանգներով հարստացնելու ձիրքով. լավագույն դերերից են Խլեստակովը (Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»), Սաղաթելը (Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար»), Տրուֆալդինոն (Կառլո Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան»): Մկրտչյանի նախընտրած հերոսներն անսովոր շիտակությամբ, ազնվությամբ ու անկեղծությամբ օժտված «փոքր» մարդիկ էին: 
1953 թ-ին Մկրտչյանը հրավիրվել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն, որտեղ խաղացել է մինչև 1988 թ.: Առաջին դերերից էր Գվիդոնը (Ժորա Հարությունյանի «Սրտի արատ»), որը Մկրտչյանի մեկնաբանմամբ և՜ խարդախում էր, և՜ կեղծում, և՜ ստում, սակայն միշտ մնում էր համակրելի: Նրա դերակատարումներից Պաղտասարը (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար») առանձնանում է նորովի ընկալմամբ և կերպավորման ուրույն սկզբունքներով: Հեռանալով ավանդական մեկնաբանումներից՝ Մկրտչյանը Զամբախովին (Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա») օժտել է կարեկից հոր նկարագրով, որին խորթ չէր ողբերգականի զգացողությունը:
Լավագույն դերերից են նաև Ղազարը (Ժ. Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ»), Հայրապետը (Ա. Շիրվանզադեի «Նամուս»), Մերկուցիոն (Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»), Բարոնը (Մաքսիմ Գորկու «Հատակում»): Վերջին դերը Հացթուխն էր (Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը», Մկրտչյանը նաև ներկայացման ռեժիսորն էր): 
Մկրտչյանը 1988 թ-ից Վարդան Աճեմյանի անվան թատրոն-ստուդիայի (1992 թ-ից՝ Արտիստական թատրոն, 2004 թ-ից՝ Մհեր Մկրտչյանի անվան) գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն էր: 
Հայկական կինոյում նույնպես ստեղծել է բազմաթիվ ուշագրավ դերեր՝ Գարսևանը («01–99», 1959 թ.), Արսենը («Նվագախմբի տղաները», 1960 թ.), Գասպարը («Եռանկյունի», 1967 թ.), Իշխանը («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.), Նիկոլը («Հին օրերի երգը», 1982 թ.), Ռուբենը («Մեր մանկության տանգոն», 1984 թ.) և այլն: 
Նկարահանվել է նաև Մոսֆիլմում («Կովկասի գերուհին», 1967 թ., «Միմինո», 1978 թ., «Ունայնություն ունայնության», 1979 թ., և այլն):
Մկրտչյանն արժանացել է ԽՍՀՄ (1978 թ.) և ՀԽՍՀ (1979 թ.) Պետական մրցանակների, պարգևատրվել ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով (2001 թ., հետմահու): 
Մհեր Մկրտչյանի անունով կոչվել են փողոցներ Երևանում և Գյումրիում, Երևանում՝ նրա տան պատին, տեղադրվել է հուշաքար  (2003 թ., քանդակագործ՝ Ֆերդինանդ Առաքելյան), հուշարձաններ են կանգնեցվել Գյումրիում (2004 թ., քանդակագործ՝ Արա Շիրազ) և Վանաձորում (2010 թ., քանդակագործ` Արամ Մարգարյան):
Ալբերտ Մկրտչյանը (ծնվ. 1937 թ.) կինոյի և թատրոնի ռեժիսոր է, ՀՀ ժողովրդական արտիստ: 1960 թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական, 1971 թ-ին` Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտները: 1960–66 թթ-ին եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971 թ-ից` Հայֆիլմ ստուդիայի ռեժիսոր, 1995–99 թթ-ին` Գյումրիի դրամատիկական, 2000 թ-ից` Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների տնօրեն և գեղարվեստական ղեկավար: 1980–2001 թթ-ին դասավանդել է Երևանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր` 1995 թ-ից), 2001 թ-ից` Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Լավագույն կինոնկարներից են` «Հուշարձան» (1971 թ., կարճամետրաժ), «Կյանքի լավագույն կեսը» (1979 թ., ՀՀ Պետական մրցանակ` 1981 թ.), «Հին օրերի երգը» (1982 թ.), «Մեր մանկության տանգոն» (1985 թ., երկուսն էլ` ՀՀ Պետական մրցանակ` 1985 թ.), «Ուրախ ավտոբուս» (2000 թ., ՀՀ Պետական մրցանակ` 2000 թ.) և այլն, որտեղ Մկրտչյանը շոշափել է սոցիալ-բարոյական արդիական խնդիրներ: Նրա բոլոր կինոհերոսներն ունեն ընդգծված ազգային նկարագիր, բանաստեղծական են և հուզական: 
Մկրտչյանը թատրոնում բեմադրել է Կառլո Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան», «Ավերված քաղաքի մեղեդին», Գարսիա Մարկեսի «Սիրային նախատինք բազկաթոռին նստած ամուսնուն» և այլ պիեսներ:
Մկրտչյանը պարգևատրվել է ՀՀ Մովսես Խորենացու (2000 թ.), Մշակույթի նախարարության ոսկե (2007 թ.) մեդալներով:


Մհեր Մկրտչյանը Ռուբենի  («Մեր մանկության տանգոն» կինոնկար, 1985 թ., ռեժիսոր` Ալբերտ Մկրտչյան) դերում 
Մհեր Մկրտչյանը Նիկոլի  («Հին օրերի երգը» կինոնկար, 1982 թ., ռեժիսոր` Ալբերտ Մկրտչյան) դերում 




   «Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՜ լաց կա, և՜ ծիծաղ, և՜ հումոր»:
Մհեր Մկրտչյան
   «Ես գիտեմ, որ Մհեր Մկրտչյանի բոլոր տեսակի դերասանական գյուտերը և մանրամասները ծնվում են իր հոգու պահեստից, մի պահեստ, որտեղ նա՝ մանուկ հասակից տպավորվող, զգայուն, խելացի երեխան, պատանին, երիտասարդը, կուտակել է և այժմ շռայլորեն ծախսում է իր արվեստում...»:
Հենրիկ Մալյան,  
կինոռեժիսոր

   «Մհեր Մկրտչյանն իր ժողովրդին սովորեցրեց ժպտալ, ծիծաղել, սովորեցրեց կյանքի ծանրությունը թեթևացնել հումորով»:
Սոս Սարգսյան, 
դերասան


 «...Ֆրունզիկն առաջին հերթին անչափ հետաքրքիր մարդ է: Նա լուրջ անհատականություն է, որին հատուկ են կատակը, կյանքի նկատմամբ բարեհոգի վերաբերմունքը: Նա չափազանց տխուր և ուրախ մարդ է ....  Նա հրաշալի է, դերասանական ու մարդկային հրաշք...»:
Ռոլան Բիկով, 
դերասան

   «Մհեր Մկրտչյան ....  Հայ թատրոնի առեղծվածներից մեկը ....  Զարմանահրաշ արտիստ: Նա այն գյումրեցին էր, որ իր մեջ պարփակեց Շերամի վառվող ջիգյարը, Իսահակյանի պոեզիայի խորությունը, Շիրազի ժայթքող սիրտը, Մինասի խիտ ու անսպասելի գույները, Արփաչայի հավերժությունը»:
Երվանդ Ղազանչյան, 
ռեժիսոր