Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մոդիլիանի Ամեդեո
1884 թ., ք. Լիվոռնո, Իտալիա
1920 թ., Փարիզ
Մոդիլիանի. «Պառկած մերկ կինը» (1919 թ.)
Իտալացի գեղանկարիչ և քանդակագործ, ծագումով հրեա Ամեդեո Մոդիլիանին էքսպրեսիոնիզմի և փարիզյան գեղանկարչության դպրոցի 
նշանավոր ներկայացուցիչներից է:

Ամեդեո Մոդիլիանին 1898 թ-ից Լիվոռնոյում սովորել է քանդակագործ Գուլելմո Միկելիի գեղարվեստի մասնավոր ստուդիայում, միաժամանակ գեղանկարիչ Ջինո Ռոմիտիի արվեստանոցում յուրացրել է նյու (մերկ մարմինների պատկերներ) ժանրի գաղտնիքները, 1902 թ-ից հաճախել է Ֆլորենցիայի ազատ ոճի նկարչության դպրոց, 1903 թ-ից՝ Վենետիկի գեղեցիկ արվեստների ինստիտուտ: 1906 թ-ին տեղափոխվել է Փարիզ, սովորել է Կոլարոսսիի ակադեմիայում: 1907–08 թթ-ին Մոդիլիանին մի քանի գեղանկարներով առաջին անգամ մասնակցել է Աշնանային և Անկախների սալոնների ցուցահանդեսներին: 1909 թ-ից ստեղծագործել է Մոնպառնասի արվեստանոցում: 
Մոդիլիանիի բարդ ներաշխարհն ու տաղանդը բացահայտվել ու հղկվել են նկարիչներ Անրի Թուլուզ-Լոտրեկի, Պոլ Սեզանի, Պաբլո Պիկասսոյի, նաև իտալական արվեստի և աֆրիկյան արձանագործության ազդեցությամբ: 
Նկարիչը հետևել է նաև ռումինացի քանդակագործ Կոնստանտին Բրընկուշիի արվեստին: Մոդիլիանիի քանդակներին բնորոշ են երկրաչափական ձևերն ու պարզ համամասնությունները: 1911 թ-ին պորտուգալացի նկարիչ Ամադեո դե Սոուզ-Կորդոսուի արվեստանոցում ցուցադրել է իր քանդակած գլուխները, որոնց անվանել է «գեղեցկության կոթողներ», իսկ կարիատիդների (կանանց սյունարձաններ) թեմայով ստեղծած շարքը՝ «գեղեցկության տաճար»: 1912 թ-ին Աշնանային սալոնում ցուցադրել է գլուխների 7 քանդակ: 
1913 թ-ին Մոդիլիանին կրկին անցել է գեղանկարչությանը: Նրա գործերին բնորոշ են ընդգծված զուսպ հորինվածքը, ուրվագծերի ռիթմի երաժշտականությունը և գունապատկերի հագեցվածությունը: Մոդիլիանին նյու ժանրի ամենանշանավոր ներկայացուցիչներից է. նրա միաֆիգուր նկարները (դիմանկարներ ու մերկ մարմիններ) առանձնանում են ինքնատիպ նուրբ հոգեբանությամբ, քնարականությամբ և անպաշտպան մարդու ողբերգականության զգացողությամբ («Էլվիրա», 1919 թ., «Պառկած մերկ կինը», 1919 թ., «Թավջութակահարուհին» և այլն): Մոդիլիանիի դիմանկարները («Հրեուհին», 1908 թ., «Ամազոնուհին», 1909 թ., «Հարսնացուն և փեսացուն», 1915–16 թթ., «Նստած մերկ կինը», 1916 թ., «Ալիսա», «Լյունյա Չեսնովսկա», 1918 թ., «Ժաննայի դիմանկարը», 1919 թ., և այլն) օժտված են յուրօրինակ բնավորություններով, կենդանի են և թափանցիկ:
1917 թ-ին բացված նկարչի անհատական ցուցահանդեսը մեծ սկանդալ է առաջացրել. նյու ժանրով նրա ստեղծած կտավները համարվել են անպատշաճ և ոստիկանության պահանջով հանվել են ցուցադրությունից:
 Նկարչի ստեղծագործության «մարգարիտը» համարել են մերկ կանանց պատկերները և նրան անվանել «մերկ մարմինների գեղեցկության երգիչ»: 
Մոդիլիանիի գործերը ճանաչվել են նրա մահվանից հետո:
Նկարչին են նվիրված «Մոնպառնաս, 19» (1957 թ., Ֆրանսիա) և «Մոդիլիանի» (2004 թ., համատեղ՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ռումինիա, Ֆրանսիա, Իտալիա) կինոնկարները:

«Թավջութակահարը» (1909 թ.)
«Ինքնանկար»  (1919 թ.)
«Նստած կինը երեխայի հետ» (1919 թ.) 












   «Մոդիլիանին բոհեմական Մոնմարտրի վերջին ներկայացուցիչն էր՝ չափազանց տաղանդավոր և ինքնատիպ»:
Լյուդվիգ Մեյդներ, 
գերմանացի նկարիչ