Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


1828 թ., ք. Չիստոպոլ, Թաթարստան 
1886 թ., գ. Բուտլերովկա, Թաթարստանի Ալեքսեևյան շրջան

Ալեքսանդր Բուտլերովը տվել է օրգանական նյութերի կառուցվածքի տեսությունը, առաջինը բացատրել իզոմերիայի երևույթը, հիմնադրել ռուսական քիմիական դպրոցը:
Ալեքսանդր Բուտլերովը 1849 թ-ին ավարտել է Կազանի համալսարանը: Աշխատել է Փարիզում՝ ֆրանսիացի քիմիկոս Շառլ Վյուրցի քիմիական աշխատանոցում: Սինթեզել է ուրոտրոպինը և ֆորմալդեհիդի պոլիմերը, որից հետագայում ստացել է առաջին արհեստական շաքարանման նյութը: 1861 թ-ին «Նյութերի քիմիական կառուցվածքի մասին» զեկուցման մեջ շարադրել, իսկ 1871 թ-ին վերջնականապես ձևակերպել է օրգանական միացությունների կառուցվածքի տեսության իր կանխադրույթները: Ըստ այդ տեսության` օրգանական նյութերի հատկությունները պայմանավորված են մոլեկուլներում ատոմների հաջորդականության կարգով և նրանց փոխազդեցության բնույթով: Բուտլերովի կանխադրույթներից բխում էին օրգանական նյութերի քիմիական կառույցի դասական տեսության մյուս բոլոր դրույթները: Նա տվեց նաև քիմիական կառուցվածքի որոշման եղանակն ու ձևակերպեց դրա իրականացման կանոնը:
Բուտլերովի տեսությունն օգնեց բացատրելու նաև իզոմերիայի երեվույթը (1823 թ-ին հայտնաբերել էր գերմանացի քիմիկոս Յու.  Լիբիխը): 
Իզոմերիան նույն բաղադրությամբ և մոլեկուլային միևնույն զանգվածով տարբեր նյութերի գոյության երևույթն է, որոնք միմյանցից տարբերվում են և՜ կառուցվածքով (խմբերի տարածական դասավորությամբ), և՜ ֆիզիկական ու քիմիական հատկություններով:
Բուտլերովն առաջինն է կատարել պոլիմերման շարժընթացի համակարգված ուսումնասիրություններ, որոնց արդյունքների հիման վրա հետագայում մշակվել է սինթետիկ կաուչուկի ստացման արդյունաբերական եղանակ: