Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մոցարտ Վոլֆգանգ
 1756 թ., ք. Զալցբուրգ, Ավստրիա
1791 թ., Վիեննա

Դիմանկարը` Բարբարա Կրաֆտի (1819 թ.)
Մոցարտի հուշարձանը Զալցբուրգում 
(1842 թ., քանդակագործ` Լյուդվիգ ֆոն Շվանթալեր)
Ավստրիացի կոմպոզիտոր Վոլֆգանգ Մոցարտը վիեննական դասական դպրոցի ամենախոշոր ներկայացուցիչներից է: Նրա ստեղծագործությունը XVIII դարի երաժշտության գագաթն է:

Վոլֆգանգ Մոցարտի առաջին ուսուցիչը նրա հայրն էր (ջութակահար և կոմպոզիտոր): Մոցարտը 4 տարեկանից նվագել է կլավեսին, 5–6-ից՝ ստեղծագործել: 1762 թ-ից հոր և քրոջ՝ Աննա-Մարիայի հետ 3 տարի համերգներով շրջագայել է Գերմանիայում, Անգլիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և այլուր: Տաղանդավոր պատանու ստեղծած թովիչ մեղեդիները և պրոֆեսիոնալ կատարումները երաժշտասեր հասարակայնությունն ամենուր ընդունել է ցնծությամբ. նրան անվանել են «XVIII դարի հրաշամանուկ»: Մոցարտի ստեղծագործական հասունացմանը նպաստել է նաև նրա ծանոթությունը բազմաթիվ մշակութային կենտրոններին, հոգևոր արժեքներին և ժամանակի խոշորագույն երաժիշտների ու կատարողների հետ: 
Վեցամյա կոմպոզիտորի՝ ջութակի և կլավեսինի համար գրած ստեղծագործություններն առաջին անգամ տպագրվել են Ֆրանսիայում: Մոցարտը 8 տարեկանում գրել է առաջին սիմֆոնիան, 11–12 տարեկանում՝ առաջին երաժշտադրամատիկական գործերը («Ապոլլոնը և Հիակինթոսը», «Բաստիենն ու Բաստիենան»): 1770 թ-ին 14-ամյա Մոցարտն ընտրվել է Իտալիայի Բոլոնիա քաղաքի ֆիլհարմոնիկ ակադեմիայի անդամ, որտեղ կոմպոզիցիայի դասեր է առել իտալացի տեսաբան և կոմպոզիտոր Ջովաննի Մարտինիից: 
1770 թ-ին Միլանի Լա Սկալա օպերային թատրոնի պատվերով գրել է «Պոնտոսի արքա Միհրդատը» օպերան, որը հաջողությամբ բեմադրվել է Իտալիայում: 
Մոցարտը 1769–77 թ-ին Զալցբուրգում  եղել է պալատական կոնցերտմայստերը, 1779 թ-ից՝ երգեհոնահարը, սակայն 1781 թ-ին հեռացել է պալատից, որտեղ ստեղծված  պայմանները վիրավորել են նրա արժանապատվությունը: Կյանքի վերջին 10 տարին ապրել է Վիեննայում: Այդ ժամանակահատվածը նրա ստեղծագործության ծաղկման շրջանն էր: 
Մոցարտի երաժշտությանը հատուկ են հոգեբանական խորությունը, դրամատիզմը, երաժշտական կատարյալ ձևերն ու վառ մեղեդայնությունը: Ստեղծագործել է երաժշտական տարբեր ժանրերում. գրել է 23 օպերա, 50-ից ավելի սիմֆոնիաներ, շուրջ 50 կամերային-գործիքային ստեղծագործություններ (տրիո, կվարտետ, կվինտետ), 27 կոնցերտ՝ տարբեր գործիքների և նվագախմբի համար, դաշնամուրի՝ 17, ջութակի և դաշնամուրի 43 սոնատներ, 12 մեսսա, 33 սերենադ և այլն: Մեծ է Մոցարտի ներդրումն օպերային ժանրում. «Առևանգում հարեմից», «Ֆիգարոյի ամուսնությունը», «Դոն Ժուան», «Կախարդական սրինգ» գործերը համաշխարհային օպերային արվեստի լավագույն նմուշներից են: Մոցարտի վերջին ստեղծագործությունը հանրահայտ «Ռեքվիեմն» է, որը, կոմպոզիտորի ցանկությամբ, պետք է հնչեր իր հոգեհանգստին:
Հայ իրականության մեջ Մոցարտի երաժշտությանը ծանոթացել են դեռևս XIX դարի 40-ական թվականներին: Ուշագրավ է երաժշտագետ Վասիլ Ղորղանյանի գիրքը՝ «Մոցարտը. Կենսագրական էտյուդ» (1900 թ.), որն ամփոփում է նաև կոմպոզիտորի նամակները` հեղինակի թարգմանությամբ:
1923 թ-ին Ռոմանոս Մելիքյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ Երևանում Մոցարտին նվիրված համերգում հնչել են նրա գործերից, այդ թվում՝ հատվածներ «Ռեքվիեմից»: 1925 թ-ին Երևանի կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը կատարել է նրա Սոլ-մինոր սիմֆոնիան (առաջին սիմֆոնիան է, որ հնչել է Հայաստանում): 
Մոցարտի կերպարին անդրադարձել են գրականության մեջ, կերպարվեստում և կինոյում: Նրա անունով է կոչվել խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա:
Մոցարտին թաղել են չքավորների համար նախատեսված ընդհանուր գերեզմանոցում:

   «Ջանասիրաբար և հանգամանորեն ուսումնասիրել եմ բոլոր հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ես սովորել եմ նրանցից»: 
Մոցարտ

   «Վիթխարի տաղանդով նա (Մոցարտը) բարձր է կանգնած բոլոր արվեստների և հարյուրամյակների վարպետներից»:
 Ռիխարդ Վագներ, 
գերմանացի կոմպոզիտոր